Loading

Հաճախ տրվող հարցեր

«Էրեբունի» ԲԿ-ն ՀՀ առաջատար բժշկական հաստատություն է, որտեղ ցուցաբերվում է բարձրորակ և բազմապրոֆիլային բուժօգնություն:

«Էրեբունի» բժշկական կենտրոնը մատուցում է ինչպես վճարովի, այնպես էլ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական ծառայություններ:

«Էրեբունի» ԲԿ-ն  աշխատում է շուրջօրյա:

«Էրեբունի» ԲԿ-ը, այդ թվում ծննդատունն ու պոլիկլինիկան, գտնվում է Երևանում, Էրեբունի վարչական շրջանում, Տիտոգրադյան 14 հասցեում:

Անհետաձգելի դեպքերում բժշկական ցուցումով կատարում են հետազոտությունները, անհրաժեշտության դեպքում պացիենտը շտապ հոսպիտալացվում է, այդ ընթացքում մեր աշխատակիցները ապահովագրական ընկերությանը տեղեկացնում են և հոսպիտալացման հաստատում ստանում: Պլանային դեպքերում շահառուն նախապես «Էրեբունի» բժշկական կենտրոնի սոցիալական փաթեթի շահառուների սպասարկման բաժանմունք է ներկայացնում բժշկի կողմից լրացված տեղեկանք-ցուցումը և նախկինում կատարված հետազոտությունների արդյունքները: Ապահովագրական ընկերությունը 2 աշխատանքային օրվա ընթացում հաստատում է, որի հիման վրա կատարում են հետազոտությունները կամ վիրահատությունը (բուժումը):

Սոցիալական փաթեթի շահառուն կարող է բժշկական ցուցումով անվճար կատարել

  • էխոկարդիոգրաֆիա
  • տրեդմիլ տեստ
  • հոլտեր մոնիթորինգ
  • մամոգրաֆիա
  • գաստրոսկոպիա
  • ռենտգենոգրաֆիա նրերակային կոնտրաստավորմամբ (երիկամների քարերի դեպքում)
  • կոլոնոսկոպիա 

Կանխարգելիչ բուժզննում ( տարեկան 1 անգամ տեղամասային պոլիկլինիկայում), որը ներառում է՝

  • արյան ընդհանուր քննություն
  • խոլեստերին ընդհանուր
  • որովայնի սոնոգրաֆիա
  • վահանագեղձի սոնոգրաֆիա
  • կրծքագեղձի սոնոգրաֆիա
  • փոքր կոնքի սոնոգրաֆիա
  • ԷՍԳ
  • գինեկոլոգի խորհրդատվություն
  • վիրաբույժի կամ ուրոլոգի խորհրդատվություն
  • թերապևտի խորհրդատվություն Ստորև նշված հետազոտությունները արտահիվանդանոցային պայմաններում կատարվում են համավճարով, նշված գումարը վճարում է շահառուն
  • համակարգչային տոմոգրաֆիա 1 հատված-համավճար` 10.000 դրամ
  • համակարգչային տոմոգրաֆիա 2 հատված-համավճար` 15.000 դրամ
  • համակարգչային տոմոգրաֆիա 3 և ավելի հատված-համավճար` 20.000 դրամ
  • համակարգչային տոմոգրաֆիկ անգիոգրաֆիա 1 հատված-համավճար` 17.500 դրամ
  • համակարգչային տոմոգրաֆիկ անգիոգրաֆիա 2 հատված-համավճար` 22.500 դրամ
  • համակարգչային տոմոգրաֆիկ անգիոգրաֆիա 3 հատված-համավճար` 27.500 դրամ
  • մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիա 1 հատված-համավճար` 17.500 դրամ
  • մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիա 2 հատված-համավճար` 35.000 դրամ
  • մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիա կոնտրաստավորմամբ 1 հատված-համավճար՝ 30.000 դրամ
  • մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիա կոնտրաստավորմամբ 2 հատված-համավճար՝ 47.500 դրամ

Շահառուները հնարավորություն ունեն սոցիալական փաթեթի շրջանակներում կատարել վիրահատական միջամտություններ,այդ թվում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ, կաթվածների վիրահատական կանխարգելում և բուժում, կորոնարոգրաֆիա, կորոնար անոթների ստենտավորում, ռիթմավար սարքերի տեղադրում և աբլացիա, ինչպես նաև ստանալ անհետաձգելի բուժօգնություն ստացիոնար պայմաններում (միայն կյանքի համար վտանգ ներկայացնող սուր վիճակների դեպքում):

Սոցիալական փաթեթի շահառուների ընտանիքի անդամները փաթեթի շրջանակներում բուժօգնություն ստանալ չեն կարող: Հ.Գ. Սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների կամ զինծառայողներին հավասարեցված անձանց ընտանիքի անդամների բուժօգնությունը կազմակեպվում է ՀՀ Կառավարության N806-Ն որոշման համաձայն:

«Էրեբունի» բժշկական կենտոնում հետազոտվել ցանկացող շահառուները կարող են զանգահարել +(374)55-55-30-70 հեռախոսահամարով, ինչպես նաև փասատթղթերը ուղարկել այդ համարի VIBER հավելվածով: Ապահովագրական ընկերության հաստատումից հետո բժշկական կենտրոնի աշխատակիցը անմիջապես կտեղեկացնի պացիենտին հայտի հաստատման և այցելության օրվա մասին:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում կանխարգելիչ բուժզննում կարող են կատարել միայն «Էրեբունի» բժշկական կենտրոնի պոլիկլինիկային կցագրված սոցիալական փաթեթի շահառուները: Հայտի հաստատումից հետո հերթագրված շահառուների կանխարգելիչ բուժզննումը կատարվում է սեղմ ժամկետում՝ 1 օրվա ընթացքում, այդ օրը տրամադրվում է նաև համապատասխան տեղեկանքը: Կանխարգելիչ բուժզննման համար անհրաժեշտ է պլանավորվող այցից մի քանի օր առաջ «Էրեբունի» բժշկական կենտրոն ներկայացնել նույնականացման քարտը՝ ID-ին, կամ հերթագրվել +(374)55-55-30-70 հեռախոսահամարի VIBER հավելվածին ուղարկելով նույնականացման քարտի՝ ID-ի, պատճենը :

Փաթեթի շրջանակներում հետազոտությունները և բուժումը կատարվում են բացառապես բժշկի տեղեկանք-ցուցման հիման վրա: Անհրաժեշտության դեպքում հարկ է ներկայացնել նաև կատարված հետազոտությունների արդյունքները:

Ձեր ապահովագրական ընկերության գումարի վերադարձի հաստատումից հետո շառառուն բժշկական կենտրոն է ներկայացնում գրավոր դիմում և ՀԴՄ կտրոնը:

Առաջնահերթությունը միշտ տրվում է սոցիալական փաթեթին: Այլ ծրագրով անվճար բուժօգնությունից հնարավոր է օգտվել, եթե տվյալ ծառայությունը ներառաված չէ սոցիալական փաթեթում:

1) արտահիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը (այդ թվում` ստոմատոլոգիական, ակնաբուժական ծառայությունները)՝ բացառությամբ սույն հավելվածի 2-րդ և 9-րդ կետերով սահմանված դեպքերի.

2) այն հետազոտությունները, բժշկական միջամտությունները, բժշկական օգնության ու սպասարկման ցանկացած այլ ծառայությունները (ներառյալ դեղեր, բժշկական պարագաներ), որոնք մատուցվել են շահառուի ցանկությամբ և (կամ) իրականացվել են առանց բժշկի նշանակման.

3) ծառայություններ, հետազոտություններ, դեղեր և (կամ) այլ բուժօգնության ծառայություններ, որոնք փաստացի չեն տրամադրվել շահառուին, պացիենտի կողմից նախընտրած առանձին վճարովի հիվանդասենյակի ծախսերը.

4) նախազորակոչային կամ զորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային փորձաքննությունը.

5) ֆիզիոթերապևտիկ միջոցառումները և (կամ) բուժումը, առողջարանային կամ վերականգնողական բուժումը, ցանկացած պրոֆիլակտիկ և (կամ) կազդուրիչ միջոցառումները.

6) ոչ ավանդական այլընտրանքային բուժումը և ախտորոշման մեթոդները, Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով չարտոնագրված դեղերի կամ բժշկական պարագաների ձեռքբերումը.

7) ալերգոդիագնոստիկան, սկարիֆիկացիոն փորձերը.

8) վերջույթների և (կամ) դրանց առանձին սեգմենտների պրոթեզավորումը, ինչպես նաև պրոթեզները, բժշկական սարքավորումները, իմպլանտները, տեսողական, լսողական սարքերը, այլ կարգավորիչ բժշկական հարմարանքները (բացառությամբ սույն հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետում սահմանված դեպքերի).

9) առողջության վատթարացումները (բացառությամբ վնասվածքների), որոնք առաջացել են շահառուի կողմից ալկոհոլի, թմրանյութերի, թմրամիջոցների, թունավոր նյութերի կամ առանց բժշկի նշանակման դեղերի օգտագործման դեպքում կամ հետևանքով.

10) ժանտախտ, տուլարեմիա, սիբիրյան խոց, խոլերա, տիֆ, պոլիոմիելիտ, դրանց բարդություններ կամ հետևանքներ.

11) հոգեկան սահմանային վիճակներ (նևրոզ, փսիխոպաթիա, փսիխոզ և այլն), հոգեկան հիվանդություններ, դրանց հետևանքներ, հոգեթերապևտի ծառայություններ, հիպնոս.

12) մանկաբարձական բուժօգնություն (ծննդօգնություն, հղիության ախտաբանություն, հղիների նախածննդյան և հետծննդյան հսկողություն).

13) պարբերական հիվանդություն, տուբերկուլյոզ, թմրաբանական հիվանդություններ կամ ալկոհոլիզմ, թմրամոլություն, տոքսիկոմանիա.

14) առավելապես սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բժշկական օգնության և (կամ) սպասարկման ծառայությունները.

15) ուռուցքաբանական հիվանդությունների քիմիաթերապևտիկ, վերականգնողական (այդ թվում նաև` առողջարանային) բժշկական օգնության և (կամ) սպասարկման ծառայությունները.

16) արյան արտաերիկամային մաքրում պահանջող հիվանդություններ` ներառյալ քրոնիկ երիկամային անբավարարություն (պլազմոֆերեզ, հեմոսորբցիա և այլն)՝ բացառությամբ սուր երիկամային անբավարարության դեպքերի, որոնց ժամանակ հատուցվում է արյան արտաերիկամային մաքրման՝ ոչ ավելի, քան 4 սեանս.

17) ռեպրոդուկտիվ (վերարտադրողական) ֆունկցիայի և (կամ) էրեկտիլ դիսֆունկցիայի (իմպոտենցիա) հետ կապված հետազոտությունները և (կամ) բուժումը, դիսմենորեան, հակաբեղմնավորիչ միջամտությունները, այդ թվում նաև` ներարգանդային պարույրի (ՆԱՊ) տեղադրումը և (կամ) հեռացումը, այլ հակաբեղմնավորիչ միջոցները.

18) ցանկացած ոչ վիրահատական բուժում պահանջող քրոնիկ հիվանդությունները և (կամ) դրանց ենթասուր շրջանի բուժումը, ինչպես նաև մշտական, պահպանողական բուժումը և (կամ) դինամիկ հսկողությունը (բացառությամբ կյանքին վտանգ սպառնացող անհետաձգելի հիվանդանոցային բուժում պահանջող սրացումների), այդ թվում`

ա. բնածին անոմալիաներ, զարգացման արատներ և (կամ) այլ անատոմիական առանձնահատկություններ, ժառանգական, գենետիկ հիվանդություններ, էպիլեպսիա,

բ. մանկական ուղեղային կաթված, շաքարային դիաբետ, թոքերի քրոնիկ ոչ յուրահատուկ հիվանդություններ՝ թոքերի էմֆիզեմա, պնևմոսկլերոզ և այլն,

գ. ողնաշարի միջողային սկավառակների ախտահարումներ, ողնաշարի դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխություններ (պրոթրուզիաներ, ճողվածքներ և այլն), օստեոխոնդրոզ, կեցվածքի խախտման շեղումներ, սկոլիոզ, կիֆոզ,

դ. աուտոիմուն հիվանդություններ, շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ, պսորիազ, էկզեմա,

ե. լյարդային անբավարարություն, քրոնիկական վիրուսակրություն (այդ թվում նաև` վիրուսային հեպատիտները), քրոնիկական բացիլակրություն, քրոնիկական պարազիտակրություն:

Անհետաձգելի դեպքերում բժշկական ցուցումով կատարվում են հետազոտությունները, անհրաժեշտության դեպքում պացիենտը շտապ հոսպիտալացվում է, իսկ ապահովագրական ընկերության հաստատումը տրվում է ընթացքում: Պլանային դեպքերում պացիենտը զանգահարում է ապահովագրական ընկերություն քարտի վրա նշված համարով և հաստատված հայտով մոտենում «Էրեբունի» բժշկական կենտրոնի ապահովագրական ծառայություն:

Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիան կերակրափողի, ստամոքսի և 12-մատնյա աղու սկզբնահատվածի ուսումնասիրման մեթոդ է, որի միջոցով հայտնաբերվում է այդ օրգանների տարաբնույթ հիվանդություններ (կերակրափողի բորբոքումներ, գաստրիտներ, խոց, բարորակ և չարորակ նորագոյացություններ), ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կատարել հյուսվածքաբանական հետազոտության համար նմուշառում։ Այս հետազոտության ընթացքում հնարավոր է նաև որոշել Հելիկոբակտեր Պիլորի ինֆեկցիան։

 

Հետազոտությունից 1-2 օր առաջ սննդակարգից ցանկալի է բացառել․

  • շոկոլադը
  • ընկույզը
  • սերմերով  և կծու բջջանյութով հարուստ մթերքները
  • մայոնեզով համեմված աղցանները մեծ քանակությամբ
  • ամբողջական հացահատիկից պատրաստված  հացը
  • յուղոտ միսը կամ ձուկը
  • պանիրները

Կարելի է սնվել՝

  • կանաչ աղցանով
  • հավի մսով
  •  հավի շոգեխաշած  կոտլետներով
  •  հնդկացորենի շիլաներով
  •  ցածր յուղայնությամբ կաթնաշոռով

Հարկավոր է խուսափել հատիկավոր մթերքներից, ընդեղենից։ 

Հետազոտության նախորդ օրը երեկոյան ճաշացանկի հիմքը կարող է լինել կարտոֆիլի պյուրե կամ շոգեխաշած բրոկկոլի։

Ցանկալի է դադարեցնել ալկոհոլային խմիչքների օգտագործումը։

Վերջին սննդի ընդունումը  պետք է լինի  ոչ ուշ, քան նախորդ օրվա  ժամը 18։00:

Ընթրիքը պետք է լինի հագեցած, բայց դժվարամարս սնունդ չպարունակի։

Հետազոտությունից առաջ չի կարելի  ուտել և խմել:

Քիչ քանակով ջուր կարելի է խմել հետազոտությունից  ոչ ուշ, քան 2-4 ժամ առաջ։

Անհրաժեշտ է հետաձգել պատիճի կամ հաբի տեսքով դեղերի ընդունումը:

Եթե նախկինում ունեցել եք ալերգիաներ, հատկապես դեղերից, անպայման տեղեկացրեք այդ մասին Ձեր բժշկին:

Եթե ունեք  նախկինում կատարված  հետազոտություններ կամ այդ կապակցությամբ  ստացիոնար բուժում եք ստացել, ապա ցանկալի է ներկայացնել  էպիկրիզները և  այդ հետազոտություններ արդյունքները:

 Հետազոտությունը պետական պատվերի կամ ապահովագրության շրջանակներում կատարելու դեպքում անհրաժեշտ է համաձայնեցնել հատուցումը համապատասխան բաժանմունքի հետ, հակառակ դեպքում հետազոտությունը հնարավոր է կատարել միայն վճարովի հիմունքներով:

Աղեստամոքսային տրակտի համակարգչային տոմոգրաֆիա հետազոտությունը ներերակային կոնտրաստավորումով է անցկացվում

Հաճախ տրվող հարցեր
+374 10 47 11 00
QR
Price list QR