Loading

Բժշկական ապահովագրություն

Հայաստանի Հանրապետությունում բժշկական ապահովագրության ներդրումն ուղղված է բժշկական օգնության որակի և մատչելիության բարձրացմանը:

Հաշվի առնելով Հայաստանի առողջապահության պահանջները, ինչպես նաև բժշկական ապահովագրության զարգացումը, մասշտաբների ընդլայնումը և ձեռքբերումները՝ «Էրեբունի» ԲԿ-ում ստեղծվել և գործում է բժշկական ապահովագրության ծառայությունը, որը սերտ համագործակցում է ինչպես Հայաստանի տեղական «Նաիրի ինշուրանս», «Ինգո Արմենիա», «Ռեսո», «Ռոսգոստրախ Արմենիա», «Գարանտ ինշուրանս», «Սիլ ինշուրանս», «Արմենիա ինշուրանս», այնպես էլ միջազգային AP Companies Global Solution, International SOS Dubai Assistance Centre, Cigna – Provider Claims, Europe Assistance CIS, Henner/GMC – MIP Paris, Bupa Global Assistance, Allianz Worldwide Care, AXA Assistance, Vanbreda International BVBA, Savitar Group LTD ապահովագրական ընկերությունների հետ:

Բժշկական ապահովագրության շրջանակներում Հայաստանի հազարավոր քաղաքացիներ հնարավորություն ունեն «Էրեբունի» ԲԿ-ում ստանալ խորհրդատվություն, անցնել ամբուլատոր հետազոտություն՝ հաջորդող ամբուլատոր/ստացիոնար բուժմամբ:

«Էրեբունի» ԲԿ-ի ապահովագրական ծառայության աշխատակիցների և ապահովագրական ընկերությունների աշխատողների համատեղ համակարգված աշխատանքը հնարավորություն է տալիս հաշված րոպեների ընթացքում կազմակերպել հիվանդների հետազոտությունը և սկսել նրանց բուժումը:

Բժշկական ապահովագրության շրջանակներում իրականացվող բժշկական օգնություն

Շնորհիվ բժշկական ապահովագրության բնագավառում տեղական և արտասահմանյան գործընկերների ու աշխատակիցների միջև լայն ցանցի՝ հազարավոր պացիենտներ դիմում են «Էրեբունի» ԲԿ ախտորոշիչ հետազոտության, ամբուլատոր և ստացիոնար (ներառյալ՝ վիրահատական) բուժման նպատակով:

Բժշկական ապահովագրության շրջանակներում «Էրեբունի» ԲԿ-ում իրականացվում են անգիոգրաֆիա, գլխուղեղի անոթների վրա ներանոթային միջամտություններ, կորոնար անոթների ստենտավորում, սրտի արհեստական ռիթմավարի իմպլանտացիա, կարդիովիրաբուժական, նեյրովիրաբուժական, ուրոլոգիական, օրթոպեդիկ և այլ պրոֆիլի վիրահատություններ՝ ժամանակակից բժշկական տեխնոլոգիաների կիրառմամբ:

Բժշկական օգնության կազմակերպումը

Պլանային այցի ժամանակ պացիենտը պետք է նախապես կապ հաստատի ապահովագրական ընկերության հետ, ձևակերպվի հայտարարություն, որից հետո միայն ուղեգրվի կլինիկա:

Անհետաձգելի դեպքերում պացիենտն անմիջապես դիմում է բժշկական կենտրոն. պացիենտը լիիրավ իր հայեցողությամբ կարող է ընտրել բժշկական հաստատությունը, որտեղ նա ցանկանում է անցնել հետազոտություն կամ բուժում:

Սոցիալական փաթեթի շահառուների բուժօգնության ծրագրում ներառված են՝

  • համակարգչային տոմոգրաֆիա ԿՏ , այդ թվում կոնտրաստավորմամբ
  • մագնիսական-ռեզոանասային տոմոգրաֆիա  ՄՌՏ, այդ թվում կոնտրասատավորամբ
  • էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա
  • միզուղիների արտազատական ուրոգրաֆիա
  • կոլոնոսկոպիա
  • մամոգրաֆիա
  • սրտային հիվանդությունների ախտորոշում, այդ թվում կորոնարոգրաֆիա, սրտի և պերիֆերիկ անոթների ստենտավորում, բաց վիրահատական միջամտություններ, ռիթմը վարող սարքերի իմպլանտացիա, աբլացիա
  • գլխուղեղի կաթվածի վիրահատական կանխարգելում (կարոտիդ էնդարտերէկտոմիա, ենթաանրակային-քնային զարկերակների շունտավորում, ողնաշարաքնային զարկերակների բերանակցում)
  • գլխուղեղի անոթների ներանոթային բուժում (ախտորոշիչ ցերեբրալ անգիոգրաֆիա, անևրիզմայի օբլիտերացիա միկրոպարույրներով, արտերիովենոզ մալֆորմացիայի էմբոլիզացիա
  • անհետաձգելի դեպքերում ստացիոնար բուժում 
  • վիրաբուժական միջամտություններ՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ
  • միզուղիների քարերի հեռահար քարափշում
  • տարեկան կանխարգելիչ բուժզննում տեղամասային պոլիկլինիկայում

«Էրեբունի» բժշկական կենտրոնում գործող ապահովագրական ծառայության մասնագետները ապահովում են բուժկենտրոնի և ՀՀ գործող բոլոր ապահովագրական ընկերություների համագործակցությունը: Առողջական խնդրի դեպքում ծրագրի շահառուները կարող են շուրջօրյա  դիմել բժշկական կենտրոն՝  ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:

Պացիենտների բժշկական ապահովագրության սպասարկման բաժնի ղեկավար՝ բ.գ.թ. Լուսինե Սարդարյան

Պաշտոն. բժշկական ապահովագրության ծառայության ղեկավար

Մասնագիտությունը. ալերգոլոգ-իմունոլոգ

Հեռախոս. +374 10 47 16 00, (055)55 30 70

Սոցիալական փաթեթի ծրագրով իրականացվող բժշկական օգնություն

Համաձայն ՀՀ կառավարութան առ 27 մարտի 2014 թ. 375- Ն հրամանի սոցփաթեթի շահառուներին հնարավորություն է տրվում անցնել անվճար վիրաբուժական և թերապեվտիկ բուժում: Էրեբունի ԲԿ -ում սոցփաթեթի շահառուները հնարավորություն ունեն անվճար օգտվել բուժման այնպիսի տեսակներից, ինչպիսիք են ` ներանոթային միջամտություններ ,սրտի վիրահատություններ, այդ թվում նաև կորոնար անոթների ստենտավորում, ռիթմը վարող սարքերի իմպլանտացիա, լիթոտրիպսիա, տարբեր պրոֆիլի վիրահատություններ, ստացիոնար բուժում թերապևտիկ բաժանմունքներում նոզոլոգիաներով, որոնք ներառված են բժշկական ապահովագրական փաթեթում:

Բժշկական օգնության կազմակերպումը սոցփաթեթի շահառուների համար

Պլանային այցի ժամանակ պացիենտը պետք է ներկայացնի `

  • անձնագիր
  • բժշկի կողմից տրված  տեղեկանք-ցուցում

 Իսկ անհետաձգելի դեպքերում պացիենտը  կարող է անմիջապես դիմել  բուժկենտրոն:

+374 10 47 11 00
QR
Price list QR