2017 թ մարտի 2 -ին 59 ամյա հիվանդ Ն․Գ․-ն մակրոհեմատուրիայով (մեզի մեջ արյան առկայություն) ընդունվեց Էրեբունի ԲԿ։
18.01.2017 թ․ հիվանդին անցկացվեց երիկամի վերին բլթի ռեզեկցիա երիկամա-բջջային քաղցկեղի պատճառով։ Նա դուրս գրվեց բավարար վիճակում։ Սակայն 1.5 ամիս անց հիվանդը նկատեց արյան առկայություն մեզի մեջ, որը դարձավ ավելի առատ վերջին շաբաթվա ընթացքում։ Անցկացվեց ԿՏ-հետազոտություն ներերակային կոնտրատավորմամբ, որից հետո ախտորոշվեց ՝ լրացուցիչ ձախ երիկամային զարկերակի անեվրիզմա, որն էլ հանդիսացավ արյունահոսության պատճառ։
Գոյություն ունի լրացուցիչ երիկամային զարկերակի անեվրիզմայի բուժման 2 եղանակ՝ բաց վիրահատական և էնդովասկուլյար։ Որոշվեց անցկացնել ձախ երիկամային հավելյալ զարկերակի էնդովասկուլյար օկլյուզիա, որից սնվում էր անեվրիզման։
2017թ․մարտի 3-ին հիվանդ Ն․Գ-ին Էրեբունի ԲԿ-ի Անգիոգրաֆիայի և միջամտական սրտաբանության բաժանմունքի ինտերվենցիոն սրտաբան Ա․ Ծատուրյանի կողմից ընդհանուր անզգայացմամբ, աջ ազդրային մուտքով կատարվել է ձախ երիկամային զարկերակի սելեկտիվ անգիոգրաֆիա (հիվանդի մոտ կատարվել էր ձախ ընդհանուր զստային զարկերակի պրոթեզավորում 10 տարի առաջ) և հաստատվել ԿՏ հետազոտությամբ սահմանված ախտորոշումը։ COOK ( ԱՄՆ) ֆիրմայի ներանոթային պարույրների օգնությամբ կատարվեց լրացուցիչ երիկամային զարկերակի անեվրիզմայի էմբոլիզացիա։ Ամբողջական էմբոլիզացիան կատարվեց երեք պարույրներով, որից հետո անտերոգրադային արյան հոսք չի դիտվել։ Մեզի մեջ արյան առկայություն (հեմատուրիա) հիվանդի մոտ էլ չի նկատվել։ Նա դուրս է գրվել երկրորդ օրը։
Երիկամային զարկերակի անեվրիզման՝ հազվադեպ պաթոլոգիա է, որն հանդիպում է 0.09% դեպքերում, ախտորոշվում է ԿՏ հետազոտությունների ժամանակ, որը, որպես կանոն, նշանակվում է ռենովասկուլյար հիպերտենզիայի, հեմատուրիայի ժամանակ։ Բաց վիրահատական միջամտությունը ռիսկային է ՝կապված ինչպես ընդհանուր անզգայացման, այնպես էլ վիրահատության հետ։ Էնդովասկուլյար, քիչ ինվազիվ անեվրիզմայի և երիկամային զարկերակի զարկերակաերակային ֆիստուլների բուժումը տալիս է 100% երաշխավորված լուծում տվյալ պաթոլոգիայի դեպքում։ Ընդորում հնարավորություն է ստեղծվում խուսափել երիկամի ռեզեկցիայից կամ նույնիսկ երիկամի հեռացումից: Ցածր է վիրահատական վտանգը և կարճատև է հոսպիտալիզացման ժամանակաշրջանը, որը զուգակցվում է միջամտության բարձր արդյունավետությամբ։
Նման վիրահատություն՝ երիկամային լրացուցիչ զարկերակի անեվրիզմայի և զարկերակա-երակային ֆիստուլաի պարույրային էմբոլիզացիա, Հայաստանում, Էրեբունի ԲԿ-ում կատարվել է առաջին անգամ։