Անգիոգրաֆիայի և միջամտական սրտաբանության բաժանմունք
Ընդհանուր նկարագրություն
Էրեբունի բժշկական կենտրոնի միջամտական սրտաբանության և անգիոգրաֆիայի բաժանմունքը հիմնվել է 2003թ. փետրվարին և կրում է մեր հայրենակցի՝ ռուսաստանաբնակ ակադեմիկոս Բագրատ Գեղամի Ալեքյանի անունը, ով մեթոդական աջակցություն է ցուցաբերել Էրեբունի ԲԿ-ում այս ուղղության ձևավորման գործընթացում:
Բաժանմունքը՝ համապատասխանելով միջազգային չափանիշներին, իրականացնում է սրտանոթային հիվանդություններով պլանային և անհետաձգելի բուժծառայության կարիք ունեցող պացիենտների շուրջօրյա ընդունելություն, ախտորոշում և բուժում: Բաժանմունքում ստեղծված են սրտանոթային հիվանդությունների ախտորոշման և միջամտական գործողությունների իրականացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները:
Անգիոգրաֆիան սրտի և անոթների կոնտրաստային ռենտգենաբանական հետազոտության տեսակ է, որն իրականացվում է արյունատար անոթների անցանելիության խանգարման ախտորոշման և գոյություն ունեցող ախտաբանության ներանոթային վերացման նպատակով:
Սրտի և անոթների ախտորոշիչ կաթետերացմանը զուգահեռ բաժանմունքում իրականացվում է.
![]() |
արյունատար անոթների խցանման կամ նեղացման տեղակայման որոշում, այլ մեկնաբանմամբ՝ կրծքավանդակում ցավի պատճառի ախտորոշում, |
|
![]() |
ներսրտային արյան մեջ թթվածնի խտության որոշում՝ օքսիմետրիա (հեմոդինամիկայի գնահատում), | |
![]() |
ներսրտային արյան ճնշման չափում, | |
![]() |
սրտի հյուսվածքներից նմուշի ստացում (բիոփսիա)՝ հետագա հետազոտության նպատակով, | |
![]() |
սրտի բնածին արատների հայտնաբերում, | |
![]() |
սրտի կծկողական ֆունկցիայի գնահատում, | |
![]() |
սրտի փականների վիճակի գնահատում, | |
![]() |
աորտայի և ծայրամասային անոթների կոնտրաստային վիզուալիզացիա. | |
|
Բաժանմունքում սրտի և անոթների ինտերվենցիոն կաթետերացման ընթացքում իրականացվում են հետևյալ բուժական միջամտությունները.
- նեղացած կորոնար զարկերակների վերաբացում կամ անգիոպլաստիկա (բալոնային դիլատացիա և ստենտավորում),
- սրտի ռիթմի խանգարումների բուժում՝ աբլացիայի եղանակով,
- ստենոզի ենթարկված ծայրամասային զարկերակների ստենտավորում, այդ թվում՝ երիկամային զարկերակների,
- ուռուցքը սնող զարկերակների էմբոլիզացիա (արհեստական խցանում),
- միոմատոզ արգանդի զարկերակների էմբոլիզացիա,
- սրտի միջնապատերում (միջնախասրտային, միջփորոքային) և խոշոր անոթներում առկա բացվածքների փակում:
Ներանոթային միջամտություններն իրականացվում են սեդատիվ (հանգստացնող) դեղորայքի օգտագործմամբ և բացառապես անցավ են: Բաժանմունքում կիրառվող հիմնական մուտքը տրանսռադիալ ճանապարհն է՝ ճաճանչային զարկերակի միջոցով, ինչը ո՛չ միայն նվազեցնում է միջամտության հետևանքով տեղային բարդությունների ռիսկը, այլ նաև հիվանդների համար առավել հարմարավետ է՝ ինքնասպասարկման և աշխատունակության արագ վերականգնման ու հոսպիտալացման ժամկետների կրճատման առումով:
Սրտի կաթետերացումից հետո վերականգնողական գործնթացը, սովորաբար, տևում է մի քանի ժամ: Ներանոթային միջամտությունների դեպքում (անգիոպլաստիկա, ստենտավորում) հոսպիտալացման ժամկետը, հիվանդի վիճակից ելնելով, կարող է երկարել մինչև 2-3 օր:
Սրտանոթային հիվանդություններով պացիենտների ախտորոշումն ու բուժումն իրականացվում է բարձր դասի և ժամանակակից սարքավորումների կիրառմամբ:
![]() |
Կլինիկական լաբորատոր ախտորոշում՝ կարդիոմարկերների որոշմամբ: |
|
![]() |
Սրտանոթային ֆունկցիոնալ ախտորոշում. | |
|
||
![]() |
Հետազոտման ինվազիվ մեթոդներ. | |
|
Բաժանմունքը հագեցած է Siemens Artis Biplane ընկերության վերջին սերնդի անգիոգրաֆով: Սարքավորման տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս իրականացնել ներսրտային և ներանոթային բարդ միջամտություններ՝ անգիոգրաֆիա, ո՛չ միայն սրտի, նաև այլ օրգան-համակարգերի անոթների ստենտավորում:
Siemens Artis Biplane անգիոգրաֆի առավելությունը միաժամանակ երկու տարբեր պրոյեկցիաներով գործողություն իրականացնելու հնարավորությունն է, ինչը կրճատում է ներմուծվող կոնտրաստի քանակը և միջամտության տևողությունը:
Սրտային տեսամոնիտորների ամբողջ հավաքածուն հնարավորություն է տալիս հստակ վերահսկել հիվանդի վիճակը և բժշկի գործողությունները:
Կենտրոնը վերջերս համալրվել է հանրապետությունում նախադեպը չունեցող կարդիոռեանիմացիոն շտապօգնության հատուկ մեքենաներով, որոնք թույլ են տալիս սուր սրտային խնդիրներ ունեցող հիվանդներին ախտորոշել հենց առաջին րոպեներին և ցուցաբերել բժշկական օգնություն:
Անգիոգրաֆիայի և միջամտական սրտաբանության բաժանմունքի գործունեության հիմնական և առաջնահերթ ուղղություններն են՝ սուր կորոնար հիվանդությունները: Սակայն, վերջերս, գործնականում կիրառվում է նաև հետադարձ-կոլատերալ ճանապարհով քրոնիկական փակ անոթների վերաբացում և ստենտավորում:
- Սուր կորոնար համախտանիշ,
- կորոնար զարկերակների քրոնիկ խցանում
- ուռուցքային հիվանդությունների ժամանակ զարկերակների էմբոլիզացիա:
![]() |
|
![]() |
![]() |
Կրթական նյութեր մասնագետների համար
|
Կրթական նյութեր պացիենտի համար
|
Պսակաձև (կորոնար) զարկերակների ստենտավորում | |
Քնային զարկերակների էնդարտերէկտոմիա | |
Քնային զարկերակների ստենտավորում |
- 09.03.2017 - Առաջին անգամ Հայաստանում, էրեբունի ԲԿ-ում։ Երիկամային զարկերակի անեվրիզմայի նորարական արդյունավետ բուժում։
- 02.12.2016 - Անոթների էմբոլիզացիա, որպես ոչ սրտաբանական հիվանդությունների բուժման այլընտրանքային և արդյունավետ մեթոդ: էնդովասկուլյար վիրաբուժության զարգացումը Էրեբունի ԲԿ- ում:
- 30.11.2016 - Սեմինար էրեբունի ԲԿ-ի սրտաբանական կլինիկայում ՝նվիրված Excel և Noble միջազգային բազմակենտրոն հետազոտություններին:
- 19.08.2016 - Նորարար տեխնոլոգիաները Էրեբունի ԲԿ-ում: Աանոթների էմբոլիզացիան որպես բաց վիրահատության այլընտրանք ոչ սրտային հիվանդությունների ժամանակ:
- 01.04.2016 - Լյարդի հսկայական հեմանգիոմայի էմբոլիզացիան
- 14.01.2016 - Արգանդային զարկերակների էմբոլիզացիա՝ միոմաների բուժման օպտիմալ լուծում
- 12.08.2015 - Իրականացվել է ուռուցքով ախտահարված լյարդի հերթական քեմոէմբոլիզացիան
- 10.07.2015 - «Ալֆրեդո Գալասսիի ինքնատիպ մեթոդը»
- 02.04.2015 - Ժամանակակից բժշկության մեջ քեմոէմբոլիզացիայի կիրառումը լյարդի չարորակ նորագոյացության ժամանակ
- 22.09.2014 - «Էրեբունի» բժշկական կենտրոնում հերթական բացառիկ վիրահատությունն է անցկացվել՝ արգանդային զարկերակների էմբոլիզացիա
- 02.07.2014 - Հանդիպում հայ անվանի բժիշկ, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանի հետ
- 08.05.2014 - «Էրեբունի» բժշկական կենտրոնում արդեն կատարվում է տրանսարտերիալ քիմիաէմբոլիզացիա` լոկալ քիմիոթերապիա լյարդի չարորակ գոյացությունների դեպքում
- 04.04.2014 - Մակեդոնացի հայտնի սրտաբան Սասկո Կեդևը վիրահատություն իրականացրեց «Էրեբունի» բժշկական կենտրոնում
- 15.02.2014 - Հնարավոր կլինի խուսափել սրտի ստենտավորումից: Սրտանոթային համակարգի հետազոտման նոր մեթոդը ներկայացվեց Էրեբունի բժշկական կենտրոնում
- 18.11.2013 - «Էրեբունի» բժշկական կենտրոնում 2013թ. առաջին եռամսյակում անոթների ստենդավորման երկու անգամ ավելի վիրահատություն է անցկացվել, քան 2012թ.
- 26.10.2013 - Բակուլեւի անվան եւ «Էրեբունի» կենտրոնները համագործակցությունը շարունակում են (տեսագրություն)
- 25.10.2013 - Սրտի վիրահատություն
Բժշկական օգնության և սպասարկման տեսակները | Արժեքը (դրամով) | |||
Կորոնարոգրաֆիա (ներառյալ կոմպլեքս հետազոտությունները) | 175,000 | |||
Կորոնարոգրաֆիա (առանց հետազոտությունների) | 140,000 | |||
ԿԱԳ և այլ անոթների անգիոգրաֆիա | 250,000 | |||
Պերիֆերիկ կամ երիկամի անոթների անգիոգրաֆիա | 150,000 | |||
Պերիկարդի պունկցիա | 65,000 | |||
Ստենտավորում 1 ոչ դեղածածկ ստենտով | 700,000 | |||
Ստենտավորում 1 դեղածածկ ստենտով | 900,000 | |||
Բալոն դիլատացիա 1 բալոնով | 600,000 | |||
Բալոն դիլատացիա 1 դեղապատ բալոնով | 1,000,000 | |||
Ստենտավորման ժամանակ գնացուցակից դուրս լրացուցիչ յուրաքանչյուր դեղածածկույթ չունեցող ստենտի համար | 220,000 | |||
Ստենտավորման ժամանակ գնացուցակից դուրս լրացուցիչ յուրաքանչյուր դեղապատված ստենտի համար | 400,000 | |||
Ստենտավորման ժամանակ գնացուցակից դուրս լրացուցիչ յուրաքանչյուր ոչ դեղածածկ բալոնի համար | 100,000 | |||
Ստենտավորման ժամանակ գնացուցակից դուրս լրացուցիչ յուրաքանչյուր դեղածածկ բալոնի համար | 450,000 | |||
Ներծծվող 1 դեղածածկ ստենտի տեղադրում | 2,000,000 | |||
Ասպիրացիոն կատետրի օգտագործում (ավելանում է գործողության արժեքին) | 200,000 | |||
Ստենտավորման չհաջողված փորձ | 500,000 | |||
Միկրոկատետրի օգտագործում (ավելանում է գործողության արժեքին) | 300,000 | |||
Փակ անոթի բացում բարդ դեպք (ավելանում է գործողության արժեքին) | 1,500,000 | |||
Փակ անոթի բացում (ավելանում է գործողության արժեքին) | 1,000,000 | |||
Ռոտաբլատորի օգտագործմամբ բարդ դեպք (ավելանում է գործողության արժեքին) | 1,500,000 | |||
Ռոտաբլատորի օգտագործմամբ (ավելանում է գործողության արժեքին) | 1,000,000 | |||
Ստենտավորում դեղածածկ ստենտով բարդ դեպքեր` բժիշկ անգեոգրաֆի հատուկ ցուցումով | 1,200,000 | |||
Ժամանակավոր կավաֆիլտրի տեղադրում | 650,000 | |||
Մշտական կավաֆիլտրի տեղադրում | 620,000 | |||
Կավաֆիլտրի տեղադրում (առանց կավաֆիլտրի արժեքի) | 190,000 | |||
ԳԱՈՒԶ անևրիզմայի էնդովասկուլյար օբլիտերացիա /առանց գործիքի արժեքի/ | 1,500,000 | |||
Անևրիզմայի էնդովասկուլյար օբլիտերացիա 1 միկրոպարույրով /ոչ բարդացած դեպքեր/ | 3,000,000 | |||
Անևրիզմայի էնդովասկուլյար օբլիտերացիա 1 միկրոպարույրով /միջին բարդության դեպքեր/ | 3,200,000 | |||
Անևրիզմայի էնդովասկուլյար օբլիտերացիա 1 միկրոպարույրով /բարդ դեպքեր/ | 3,400,000 | |||
Յուրաքանչյուր լրացուցիչ միկրոպարույրի օգտագործման ժամանակ գնին ավելանում է | 350,000 | |||
Ուղեղի անոթների ախտորոշիչ ցերեբրալ անգեոգրաֆիա ընդհանուր անզգայացմամբ | 350,000 | |||
Ուղեղի անոթների ախտորոշիչ ցերեբրալ անգեոգրաֆիա առանց անզգայացման | 300,000 | |||
Ուղեղի անոթների սուպերսելեկտիվ անգիոգրաֆիա | 1,100,000 | |||
Ուղեղի անոթների թրոմբ-ասպերացիա | 2,000,000 | |||
Գոտկային նյարդի սուպերսելեկտիվ բլոկադա | 30,000 | |||
Ինտրակրանիալ ստենտ LVIS | 1,600,000 | |||
Ինտրակրանիալ ստենտ LEO | 850,000 | |||
Ինտրակրանիալ բալոն-կատետր | 800,000 | |||
Արտաքին վենտրիկուլյար դրենավորում (ներառյալ դրենաժը, դրենավորման համակարգը և կրանիալ մուտքի հավաքածու) | 500,000 | |||
Արտաքին վենտրիկուլյար դրենավորում (առանց դրենաժի, դրենավորման համակարգի և կրանիալ մուտքի հավաքածուի) | 200,000 | |||
Արտերիո-վենոզ մալֆորմացիայի օնիքս էմբոլիզացիա /1 օնիքսով/ | 4,000,000 | |||
Յուրաքանչյուր լրացուցիչ 1 օնիքսի օգտագործման ժամանակ գնին ավելանում է | 650,000 | |||
Յուրաքանչյուր լրացուցիչ 1 սկվիդի օգտագործման ժամանակ գնին ավելանում է | 320,000 | |||
Ալտեպլազայի ներերակային ներարկում իշեմիկ տիպի ԳՈՒԱՇՍԽ-ների սուր փուլում | 1,500,000 | |||
Ալտեպլազայի ներերակային ներարկում իշեմիկ տիպի ԳՈՒԱՇՍԽ-ների սուր փուլում առանց ալտեպլազայի | 700,000 | |||
Սպազմոլիտիկների ինտրաարտերիալ ներարկում | 1,600,000 | |||
Պերիֆերիկ անոթների ստենտավորում 1 ստենտով | 1,500,000 | |||
Պերիֆերիկ անոթների ստենտավորում խրոնիկ օկլյուզիայի դեպքում 1 ստենտով | 2,000,000 | |||
Պերիֆերիկ անոթների ստենտավորում խրոնիկ օկլյուզիայի դեպքում 1 ստենտով (բարդ դեպք) | 2,500,000 | |||
Պերիֆերիկ անոթների բալոն դիլատացիա | 1,000,000 | |||
Փակ պերիֆերիկ անոթների բալոն դիլատացիա | 1,500,000 | |||
Յուրաքանչյուր լրացուցիչ պերիֆերիկ 1 ստենտի օգտագործման ժամանակ գնին ավելանում է | 1,000,000 | |||
Շագանակագեղձի զարկերակների էմբոլիզացիա | 1,200,000 | |||
Պերիֆերիկ զարկերակների խցանում քոյլերով ներառյալ 10 քոյլ | 1,000,000 | |||
Քնային զարկերակի ստենտավորում (պարզ դեպք) | 2,000,000 | |||
Քնային զարկերակի ստենտավորում (բարդ դեպք) | 2,500,000 | |||
Լյարդի ուռուցքի քիմիոէմբոլիզացիա առանց դեղի | 1,200,000 | |||
Արգանդային զարկերակների էմբոլիզացիա ներառյալ 3 էմբոլիզացիոն նյութ | 1,100,000 | |||
Հեմանգիոմաների էմբոլիզացիա ներառյալ 3 էմբոլիզացիոն նյութ | 1,200,000 | |||
Էմբոլիզացիայի ժամանակ հավելյալ էմբոլիզացիոն նյութի դեպքում վիրահատության արժեքին ավելանում է | 150,000 | |||
Թրոմբէկտոմիա (առանց ասպիրացիոն կատետրի և համակարգի արժեքի) | 1,550,000 | |||
Երիկամային զարկերակի ստենտավորում 1 ստենտով | 1,100,000 | |||
Պերիֆերիկ անոթների բալոն դիլատացիա (պարզ դեպք) | 900,000 | |||
Ստենտավորում դեղածածկույթ չունեցող մեկ ստենտով (Պետության մասնակցություն զին. ծառայողներ) | 350,000 | |||
Ստենտավորում դեղածածկույթ չունեցող երկու ստենտով (Պետության մասնակցություն զին. ծառայողներ) | 460,000 | |||
Ստենտավորում դեղածածկույթ չունեցող երեք ստենտով (Պետության մասնակցություն զին. ծառայողներ) | 585,000 | |||
Ստենտավորում դեղածածկույթ չունեցող չորս ստենտով (Պետության մասնակցություն զին. ծառայողներ) | 710,000 | |||
Ստենտավորում դեղապատված մեկ ստենտով (Պետության մասնակցություն զին. ծառայողներ) | 375,000 | |||
Ստենտավորում դեղապատված երկու ստենտով (Պետության մասնակցություն զին. ծառայողներ) | 500,000 | |||
Ստենտավորում դեղապատված երեք ստենտով (Պետության մասնակցություն զին. ծառայողներ) | 640,000 | |||
Ստենտավորում դեղապատված չորս ստենտով (Պետության մասնակցություն զին. ծառայողներ) | 780,000 | |||
Ստենտավորում դեղապատված մեկ և դեղածածկույթ չունեցող մեկ ստենտով (Պետության մասնակցություն զին. ծառայողներ) | 485,000 | |||
Ստենտավորում դեղապատված մեկ և դեղածածկույթ չունեցող երկու ստենտով (Պետության մասնակցություն զին. ծառայողներ) | 610,000 | |||
Ստենտավորում դեղապատված մեկ և դեղածածկույթ չունեցող երեք ստենտով (Պետության մասնակցություն զին. ծառայողներ) | 735,000 | |||
Ստենտավորում դեղապատված երկու և դեղածածկույթ չունեցող մեկ ստենտով (Պետության մասնակցություն զին. ծառայողներ) | 625,000 | |||
Ստենտավորում դեղապատված երեք և դեղածածկույթ չունեցող մեկ ստենտով (Պետության մասնակցություն զին. ծառայողներ) | 765,000 | |||
Ստենտավորում դեղապատված երկու և դեղածածկույթ չունեցող երկու ստենտով (Պետության մասնակցություն զին. ծառայողներ) | 750,000 | |||
Խոշոր անոթների բալոնային լայնացում մեկ բալոնի օգտագործմամբ (Պետության մասնակցություն զին. ծառայողներ) | 175,000 | |||
Խոշոր անոթների բալոնային լայնացում երկու բալոնի օգտագործմամբ (Պետության մասնակցություն զին. ծառայողներ) | 250,000 | |||
Գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժում (ներառյալ մեկ միկրոկաթետրի, մեկ միկրոպարույրի կամ մեկ օնիքսի արժեքը) (Պետության մասնակցություն զին ծառայողներ) | 1,350,000 | |||
Գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժման ժամանակ օգտագործվող՝ մեկից ավել յուրաքանչյուր լրացուցիչ միկրոպարույրի արժեքը (Պետության մասնակցություն զին ծառայող)
|
175,000
|