Էրեբունի ԲԿ-ում անգիոգրաֆիայի բաժանմունքի էնդովասկուլյար վիրաբույժ Արսեն Ծատուրյանի կողմից արդեն մի քանի տարի է իրականացվում է ինչպես արգանդային զարկերակների էմբոլիազացիա միոմաների դեպքում, այնպես էլ շագանակագեղձի էմբոլիզացիա ադենոմայի դեպքում և լյարդային զարկերակների էմբոլիզացիա: Այն իրականացվում է բարորակ և չարորակ ուռուցքների ժամանակ:
https://erebunimed.com/arm/news.more/43
https://erebunimed.com/arm/news.more/223
https://erebunimed.com/arm/news.more/236
https://erebunimed.com/arm/news.more/255
1978 թ .-ին ծնված Մ. Վ.-ն դիմել է Էրեբունի ԲԿ արտահայտված սիմպտոմատիկայով ( անպտղություն, առատ դաշտան, հաճախակի միզարձակում, ցավեր կոնքի շրջանում, որովայնի փքվածություն), ՄՌՏ հետազոտություններ անցնելուց հետո հայտնաբերվեցին բազմաթիվ միոմատոզ հանգույցներ (ավելի քան 20 հանգույց )արգանդի խոռոչի ձևափոխմամբ: Հարկ է նշել, որ այսքան հանգույցների առկայության դեպքում սովորաբար անցկացվում է հիստերէկտոմիա: Պացիենտը պլանավորում էր հղիանալ, այդ պատճառով նրան անցկացվեց արգանդային զարկերակների էմբոլիզացիա:
Պրոցեդուրայից 6 ամիս անց ախտանիշները ամբողջովին վերացան, արգանդի և հանգույցների ծավալը փոքրացավ ավելի քան 55% տոկոսով, առանց արգանդի խոռոչի ձևափոխման: Հաջորդ ամիսներին(ընդհուպ մինչև 1 տարի) ըստ կանխատեսման, հանգույցները կփոքրանան մինչև 80%, իսկ նրանցից մի քանիսը կարող են ընդհանրապես վերանալ:
1963թ -ին ծնված պացիենտ Է. Ա.-ն., 2015 թ. դիմել է կենտրոն հետևյալ գանգատներով` ծանր արյունահոսություն , որն ուղեկցվում էր սրտի ծանր պաթոլոգիայով: Նրա մոտ ախտորոշվել էր արգանդի սուբմուկոզ միոմա, անցկացվել էր արգանդային զարկերակների էնդովասկուլյար էմբոլիզացիա:
https://erebunimed.com/arm/news.more/155.
Էմբոլիզացիայի պրոցեդուրայից 2 տարի անց պացիենտին անցկացվեց կրկնակի ՈւՁՀ , որը ցույց տվեց լիովին նորմալ արգանդ , առանց միոմատոզ հանգույցի: (Միոմատոզ հանգույցների վերացման այս պրոցեսը կոչվում է Էքսպուլսիա կամ միոմատոզ հանգույցների ներծծում , որը հանդիպում է սուբմուկոզ միոմայի էմբոլիզացիայից հետո, իսկ արգանդը ամբողջովին « ազատվում է» միոմայից):
1954 թ. -ին ծնված Վ.Ա.-ն, 20.09.2017թ. սուբմուկոզ միոմա ախտորոշմամբ և արյունահոսության գանգատներով դիմել էր Էրեբունի ԲԿ արգանդային զարկերակի էմբոլիզացիա իրականացնելու նպատակով: Միջամտությունը անցկացնելուց հետո, պացիենտը դուրս գրվեց 3-րդ օրը բավարար վիճակում:
1954թ. -ին ծնված Վ.Ա.-ն , շագանակագեղձի հիպերպլազիա (գեղձի ծավալն է ` 200 սմ3) և քրոնիկ միզուղիների անզսպություն ախտորոշմամբ , 450 մլ մնացորդային մեզով ՊՍԱ 42 ng/ml հետ և արտահայտված սիմպտոմատիկայով 24.08.2017թ. դիմել էր Էրեբունի ԲԿ շագանակագեղձի զարկերակի էմբոլիզացիա անցկացնելու համար, որպես ՏՈՒՌ-ի այլընտրանքային մեթոդ: Էմբոլիզացիայից մի քանի օր անց պացիենտի մոտ նկատվեց պարզ արտահայտված դրական դինամիկա, իսկ մեկ ամսվա ընթացքում ախտանիշները ` կապված շագանակագեղձի ադենոմայի հետ, ամբողջովին անհետացան:
Կրկնակի ՈՒՁՀ-ից հետո, կես տարի անց, շագանակագեղձի ծավալը փոքրացավ մինչև 80 սմ3 (60% տոկոսով), առանց մնացորդային մեզի առկայության, , ՊՍԱ-ն իջավ մինչև 8 ng/ ml. Ուրոֆլոումետրիկ ցուցանիշները հասան տարիքային նորմի սահմաններին:
Չափազանց կարևոր է այն փաստը, որ շագանակագեղձի հիպերպլազիայով (ադենոմայով) տառապող տղամարդկանց համար, ովքեր ցանկություն ունեն երեխաներ ունենալ, շագանակագեղձի զարկերակի էմբոլիզացիան բուժման այլընտրանքային տարբերակ է, որից հետո ռետրոգրադ էակուլյացիա չի նկատվում, ինչը պատահում է ՏՈՒՌ- ից հետո:
https://erebunimed.com/arm/news.more/256.
1994 թ ծնված Մ.Մ.-ն , 03.03.2018 թ. -ին ընդունվեց Էրեբունի ԲԿ: Մի քանի տարի առաջ նրան ախտորոշվել էր շատ հազվադեպ հիվանդություն` ինֆանտիլ հեմանգիոէնդոտելիոմա, որն արագ զարգացող լյարդի բարորակ նորագոյացություն է: Այն , հիմնականում, հանդիպում է նորածինների մոտ, իսկ հազվադեպ դեպքերում ավելի հասուն տարիքում` հասնելով հսկայական չափսերի:
25х14х28 սմ չափսերով նորագոյացությունը զբաղեցնում էր ամբողջ որովայնի խոռոչը , կոնքի վերին հարկը` ճնշելով և տեղաշարժելով ներքին օրգանները: Այս պաթոլոգիայի դեպքում հիմնական բուժումը լյարդի տրանսպլանտացիան է կամ հանգույցները սնող զարկերակների էմբոլիզացիան` դրանց չափսերը փոքրացնելու նպատակով:
03.03.2018 թ. - ին անցկացվեց արևային ցողունի և լյարդային զարկերակների սելեկտիվ անգիոգրաֆիա, որից հետո իրականացվեց զարկերակների էնդոսկոպիկ սելեկտիվ էմբոլիզացիա ` նորագոյացությունը սնող միկրոմասնիկներով:
Հետվիրահատական շրջանում և դրան հաջորդող շաբաթների ընթացքում նկատվում էր լյարդի և որովայնի չափսերի և շրջագծի փոքրացում: Սեղմվածության ախտանիշները պացիենտի մոտ հաջորդ երկու շաբաթների ընթացքում գրեթե վերացան: Պացիենտին խորհուրդ տրվեց դինամիկ հետազոտություն և ՀՏ հետազոտություն կոնտրաստավորմամբ 6 ամիս անց:
Բազմաթիվ անգամ փաստվել է, որ նկարագրված էնդովասկուլյար միջամտությունները իրականացվում են տեղային անզգայացմամբ (վիրահատության ժամանակ պացիենտը որևէ անհարմարավետություն չի զգում), կատարվում են բարակ կաթետերով, և վերք, որպես այդպիսին , չեն թողնում, չափազանց արդյունավետ են և ոչ տրավմատիկ: Այն պայմանավորված է կարճ և թեթև հետվիրահատական շրջանով և ապահովում է պացիենտների շուտ վերականգնումը և արագ անցումը իրենց առօրյա կենսագործունեությանը։