«Էրեբունի» բժշկական կենտրոն

Նորություններ

Անոթների էմբոլիզացիա, որպես ոչ սրտաբանական հիվանդությունների բուժման այլընտրանքային և արդյունավետ մեթոդ: էնդովասկուլյար վիրաբուժության զարգացումը Էրեբունի ԲԿ- ում:

Անոթների էմբոլիզացիա, որպես ոչ սրտաբանական հիվանդությունների բուժման այլընտրանքային և արդյունավետ մեթոդ: էնդովասկուլյար վիրաբուժության զարգացումը Էրեբունի ԲԿ- ում:

 Վերջին 2 ամիսների ընթացքում Էրեբունի ԲԿ-ում անցկացվեցին տարբեր օրգանների մի շարք էնդովասկուլյար միջամտություններ: Տարածաշրջանում ԷԲԿ-ի Սրտաբանական Կլինիկան հանդիսանում է առաջատարներից մեկը նմանատիպ վիրահատություններ անցկացման ոլորտում: Հարկ է նշել, որ արգանդի, հեմանգիոմաների և շագանակագեղձի էմբոլիզացիան բժիշկների պրակտիկ գործունեության, մասնավորապես բժիշկ Ա. Ծատուրանի, անբաժանելի մասն են դարձել:

 

2014 թ. առաջին անգամ Էրեբունի ԲԿ-ում հիվանդ Գ.Օ.-ին անցկացվեց արգանդի զարկերակների էմբոլիզացիա (հիվանդի մոտ ախտորոշվել էր մեծ սուբմուկոզ միոմա, որն ուղեկցվում էր արյունահոսությամբ և լյարդի հսկա հեմանգիոմա): Հետվիրահատական ուշ շրջանում, վերջերս անցկացված ԿՏ հետազոտությամբ հիվանդի մոտ միոմա չէր հայտնաբերվել: Դա կարելի է համարել մեծ առաջխաղաղացում և հաջողություն ոչ միայն բժիշկների համար, այլև կիրառվող բուժման մեթոդի:

 

 

2 տարի անց հիվանդը դիմեց լյարդի հսկա հեմանգիոմայի էնդովասկուլյար բուժման համար:

 

13.11.16 թ.-ին հիվանդ Գ.Օ-ին, ծնված 1961 թ. ,այս անգամ կատարվեց հեմանգիոման սնուցող բոլոր զարկերակների էմբոլիզացիա: Վիրահատությունը անցավ հաջող, հիվանդը դուրս գրվեց 3րդ օրը:

 

Եվս երկու հիվանդներ՝1957թ. ծնված Վ.Ա.-ն, և 1967 թ. ծնված Ս.Գ.-ն ընդունվել էն Էրեբունի ԲԿ հեմանգիոման սնուցող զարկերակների էմբոլիզացիա կատարելու համար: Ինչպես նախորդ դեպքում, վիրահատությունները արդյունավետ էին և հաջող ընթացք են ունեցել:

 

Անոթների էմբոլիզացիա Անոթների էմբոլիզացիա

  

49 ամյա Ա. Գ.-ին, 19.03.16 թ. անց է կացվել հեմանգիոմայի էմբոլիզացիայի վիրահատություն: Գոյացության նախնական չափն էր 21.2 × 17.1 ×9.7սմ:

 

  

6 ամիս անց չափերը փոքրացան գրեթե 50%-ով; 10 × 9× 6սմ:

 

Կարևոր է նշել, որ ուռուցքի չափերի փոքրանալը նկատելի է դառնում միայն մի քանի ամիս անց:

 

Լյարդի մեծ հեմանգիոմաները վտանգավոր են, քանի որ կարող են տարերայնորեն կամ վնասվածքի հետևանքով պատռվել, ինչը հաճախ հանգեցնում է ծավալուն ներքին արյունահոսության: Էմբոլիզացիայի դեպքում այս վտանգը ի սպառ վերանում է կամ հեմանգիոմայի չափերը զգալիորեն փոքրանում են, որը չի խանգարում հիվանդի կենսագործունեությանը:

 

Անոթների էմբոլիզացիա Անոթների էմբոլիզացիա

 

Անոթների էմբոլիզացիա Անոթների էմբոլիզացիա

 

Հիվանդներ՝ 1977թ. ծնված Բ.Ա.-ն և 1983թ. ծնված Տ.Լ-ն Էրեբունի ԲԿ են ընդունվել արգանդի միոմայով՝ արգանդի զարկերակների էմբոլիզացիա կատարելու համար: Արգանդի զարկերակների էմբոլիզացիան ՝ ռադիկալ, սակայն նվազագույն ինվազիվ մեթոդ է , որը թույլ է տալիս ազատվել խնդրից՝ պահպանելով օրգանը: Էնդովասկուլյար վիրաբույժների պրակտիկայում համանման վիրահատությունները դարձել են սովորական և բավականին արդյունավետ :

 

Վերջերս, առաջին անգամ Հայաստանում, Էրեբունի ԲԿ-ում, անցկացվել են շագանակագեղձի բարորակ գերաճի (ադենոմայի) էնդովասկուլյար միջամտությաններ՝ շագանակագեղձի զարկերակի էմբոլիզացիա, որոնք ևս գտել են իրենց կայուն տեղը կլինիկայի սովորական պրակտիկայում: Վերջին ամսվա ընթացքում կատարվել է այդպիսի 4 վիրահատություն, բավականին արդյունավետ արդյունքներով, ուռոֆլոումետրիկ ցուցանիշների վաղ բարելավմամբ, իսկ քրոնիկական միզակապությամբ տառապող հիվանդներն ազատվել են կատթետերից: Ի տարբերություն վիրաբուժական բուժման՝ շագանակագեղձի ադենոմայի զարկերակների էմբոլիզացիան թույլ է տալիս խուսափել անզգայացման կամ արնահոսության վտանգից, վիրահատական լայնածավալ վնասվածքից, մեծ թվով հետվիրահատական բարդություններից, ինչպես նաև վերարտադրողական ֆունկցիայի խանգարումներից և իմպոտենցիայից:

 

Նմանատիպ վիրահատություններ կատարվում են աշխարհի միայն մի քանի առաջատար կլինիկաներում: Եվ հպարտությամբ կարող ենք նշել, որ դրանցից մեկն է Էրեբունի ԲԿ-ն:

 

 

21.11.16 թ. 48-ամյա Խ.Ա-ն ընդունվեց Էրեբունի ԲԿ ձախ քներակի սելեկտիվ անգիոգրաֆիա անցկացնելու համար: Մեկ այլ կլինիկայում հիվանդին կատարվել էր լեզվի ռեզեկցիա (հատում)՝չարորակ գոյացության պատճառով: Դրանից հետո նա ստանում էր ճառագայթային թերապիա պարանոցի շրջանում: Մի քանի սեանսից հետո անսպասելիորեն առաջացավ ուռվածություն պարանոցի ձախ կողմում, որը սեղմել էր շնչափողը: Կատարվեց գոյացության պունկցիա: ՀՏ անգիոգրաֆիայիով հիվանդի մոտ կասկածվում էր ձախ արտաքին քներակի պատի հնարավոր պերֆորացիա, որպես ճառագայթային բուժման բարդություն կամ ուռուցքի աճ անոթի պատերում: Վերջին մի քանի օրը հիվանդի մոտ սկսվել էր արյունահոսություն պունկցիայի տեղից: Նա դիմեց Էրեբունի ԲԿ՝ խնդրի էնդովասկուլյար լուծման նպատակով:

 

21.11.16 թ. Խ.Ա.-ին անցկացվեց պարանոցի զարկերակի սելեկտիվ անգիոգրաֆիա: Ձախ արտաքին քներակի սելեկտիվ կաթետերիզացման ընթացքում արատի տեղից արյունահոսություն սկսվեց, որը միանգամից փակվեց ներանոթային ստենտ-գրաֆտով, իսկ ձախ արտաքին քներակի ճյուղերը էմբոլիզացվեցին զսպանակներով, քանի որ ճյուղերի պատերը ձևափոխված և կարծրացած էին (հնարավոր է ՝ ճառագայթային բուժման հետևանքով): Արյունահոսությունը դադարեցվեց: Հետվիրահատական շրջանը անցավ հարթ, հիվանդը դուրս գրվեց երկրորդ օրը:

 

 

Հարկ է նշել, որ այսպիսի էնդովասկուլյար վիրահատություններ անոթների վրա՝ օրգանների տարբեր հիվանդությունների ժամանակ, անցկացվում են միայն Էրեբունի ԲԿ-ում՝ հաշվի առնելով հատուկ տեխնիկական հագեցվածուծությունը, գիտելիքները, փորձը, հմտությունները և մասնագետների բարձր պատրաստվածությունը, ինչով էլ ապահովվում է դրանց բարձր արդյունավետությունը: Նմանատիպ վիրահատական միջամտության իմաստն է ՝մեծ խնդրի ռադիկալ լուծումը մինիմալ ինվազիվ եղանակով, առանց անզգայացման, հետվիրահատական վերքի և երկարատև վերականգնողական շրջանի, այդ թվում՝ նույնիսկ ամենածանր հիվանդների, որոնց համար բաց վիրահատությունը մեծ վտանգ է և հաճախ հակացուցված է:

02.12.2016
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Դեպի վեր