Loading

Գաղտնիության քաղաքականություն

1. Գաղտնիության քաղաքականության նկարագրություն

1.1. Սույն գաղտնիության քաղաքականությունում նկարագրված են Ձեր տվյալների գաղտնիության պաշտպանության նպատակով ձեռնարկվող միջոցառումները։

1.2. Ծանոթանալով գաղտնիության քաղաքականությանը` Դուք հաստատում և գիտակցում եք, որ Ձեր տրամադրած տվյալները (հեռախոսահամար, անուն, ազգանուն, էլ. հասցե, ծննդյան օր, ամիս, տարեթիվ և այլն) օգտագործվելու են «Էրեբուն բժշկական կենտրոն» ՓԲԸ կողմից՝ նպատակ ունենալով բարելավել և զարգացնել «Էրեբուն բժշկական կենտրոն» ՓԲԸ (այսուհետև՝ «Կայքի իրավատեր») կայքը (այսուհետև՝ «Կայք»):

Կայքի վերաբերյալ ստորև ներկայացված կարգավորումները նույնաբար կիրառելի են նաև «Էրեբուն բժշկական կենտրոն» ՓԲԸ Բջջային հավելվածի համար:

1.3. Ձեր տրամադրած անձնական տվյալներն օգտագործվելու են այն չափով, որն անհրաժեշտ է Կայքի գործածման համար։

1.4․ Կայքի իրավատերը պարտավորվում է 3-րդ անձանց չտրամադրել օգտատիրոջ (այսուհետև՝ Օգտատեր) տվյալները՝ բացառությամբ Կայքի գործարկման համար անհրաժեշտ վճարահաշվարկային, բանկային և այլ ծառայություններ իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

2. Ո՞ւմ համար է գործում սույն գաղտնիության քաղաքականությունը

2.1. Համաձայնելով գաղտնիության քաղաքականության դրույթներին՝ Դուք սկսելու եք մեզ հետ համագործակցել որպես Օգտատեր:

3. Մեր կողմից հավաքագրվող տվյալները.

3․1․ տվյալներ, որոնք Դուք մեզ տրամադրում եք բժշկական կենտրոն այցելելիս՝ հետազոտվելիս և բուժօգնություն ստանալիս

3․2․ տվյալներ, որոնք կուտակվում են Կայքն օգտագործելիս:

3.3. Պացիենտի  առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիությունն ապահովվույմ է օրենքով ՀՀ օրենքին համապատասխան:  

4. Տվյալների պաշտպանությունը

4.1. Կայքի իրավատերն իրականացնում է բոլոր անհրաժեշտ տեխնիկական և կազմակերպչական միջոցառումները` Օգտատիրոջ կողմից տրամադրված տվյալների պաշտպանության համար:

4.2. Վերոնշյալ միջոցառումներն իրականացվում են ՀՀ օրենսդրությամբ՝ ապահովեով բուժօգնության դիմելու փաստի, նրա առողջական վիճակի մասին հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիությունը:

5. Օգտատիրոջ իրավունքները

5.1․ Օգտատերն իրավունք ունի ազատորեն տեղեկատվություն ստանալ իր տրամադրած տվյալների մասին, փոփոխել կամ լրացնել դրանք՝ մուտք գործելով իր անձնական էջ:

6. Գաղտնիության քաղաքականության թարմացում

6.1․ Գաղտնիության քաղաքականության դրույթները կարող են փոփոխվել՝ հաշվի առնելով օրենսդրության պահանջները՝ Կայքի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով:

+374 10 47 11 00
QR
Price list QR