Կրթություն
1979 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը
1987 թվականին Կիևի պետական ազգային ինստիտուտում անցել է կլինիկական օրդինատուրա՝ նեյրովիրաբուժություն մասնագիտությամբ
Մասնագիտական գործունեություն
Մասնակցել է Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Նորվեգիայում, Դանիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում եւ այլ երկրներում նյարդավիրաբուժության եւ ժամանակակից բուժման տեխնոլոգիաների վերաբերյալ դասընթացների
Գիտական գործունեություն
Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Վաղ հետվիրահատական բարդություններ սուր ներգանգային հեմատոմայի աբլացիայից հետո» թեմայով, նյարդավիրաբուժության ինստիտուտ, Կիև, Ուկրաինա
1998 թվականին պաշտպանել է թեզ «Լուրջ գանգուղեղային վնասվածքներ տարբեր տարիքային խմբի երեխաների մոտ», ստացելլ է բժշկական գիտությունների դոկտորի աստիճան, Կիև, Ուկրաինա
Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նյարդավիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր
Անդամակցություն
Եվրոպական և Համաշխարհային նյարդավիրաբուժական ասոցիացիաների անդամ, նյարդավիրաբույժների համաշխարհային եւ Եվրոպայի ասոցիացիայի լիարժեք անդամ
Մրցանակներ
2015 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով ստացել է ՀՀ վաստակավոր բժիշկի բարձրագույն մրցանակ