Կրթություն
1996 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը
1999 թվականին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցել է կլինիկական օրդինատուրա՝ անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա մասնագիտությամբ
Մասնագիտական գործունեություն
1999-2004 թվականներին ՀՀ ԱՆ-ի կողմից ստացել է լիցենզիա՝ «Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա» գործունեության իրավունք
2009 թվականին ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս.Խ.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում անցել է «Ռեգիոնար ցավազրկման ժամանակակից մեթոդները» կատարելագործման դասընթացը
2016 թվականին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցել է «Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ծառայության խնդիրները աղետների ժամանակ» թեմայով դասընթացը
2019 թվականին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցել է «Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ընտրյալ հարցերը» կատարելագործման դասընթացը
Մասնակցել է բազմաթիվ տեղական և միջազգային կոնֆերանսների, գիտաժողովների, կանգրեսների, սեմինարների
«Սեպսիս՝ նորություններ և մարտահրավերներ» թեմայով սեմինար
«Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի» հայկական համագումար
Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակներում կազմակերպվող անեսթեզիոլոգիայի գիտաժողով
«Կլինիկական սնուցման հիմունքները և արդի մոտեցումները» կոնֆերանս
«Առողջ հասարակության ապագա» գիտաժողով
«Միջազգային քույրական կոնգրես»
«Հայաստանի երրորդ միջազգային քույրական կոնգրես, Ասիական առաջին միջազգային քույրական կոնգրեսին»
Անդամակցություն
Անեսթեզիոլոգների և ինտենսիվ թերապևտների հայկական միության անդամ