Կանանց առողջության կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունը կնոջ վերարտադրողական առողջության պահպանումն ու վերականգնումն է: Կանանց առողջության կենտրոնը հիմնվել է 1992թ. ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հարվարդի համալսարանի, Բեթ-Իսրայել հիվանդանոցի (Բոստոն), ԱՄՆ ՄԶԳ(USAID)-ի, Ամերիկյան ՄԱՄ(AINA) կազմակերպությունների աջակցությամբ: Կենտրոնն աշխատում է միջազգային չափանիշներին համապատասխան ուղեցույցներով: Կանանց առողջության կենտրոնում իրականացվում են՝
- հղիների նախածննդյան հսկողություն, ներառյալ՝ բարձր ռիսկի խմբի և մարմնական ախտաբանություններով հղիություններ
- հղիների հոգեբանական և ֆիզիկական նախապատրաստում ծննդաբերությանը՝ ըստ ԼԱՄԱԶ-ի ծրագրի
- գինեկոլոգիական հիվանդների հետազոտություն և բուժում
- կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման սքրինինգային ծրագրեր
- անպտղության պատճառների հայտնաբերման նպատակով համալիր հետազոտության իրականացում
- տարբեր նեղ մասնագետների խորհրդատվության կազմակերպում
- գինեկոլոգիական ախտաբանությունների կոնսերվատիվ և վիրահատական բուժում
- անպտղության ախտորոշում և բուժում
- ընտանիքի պլանավորման հարցեր
Ժամանակակից բարձր տեխնոլոգիաներով հագեցվածությունը, բարձր որակավորում ունեցող մասնագետները, ինչպես նաև բազմապրոֆիլ բուժկենտրոնի հնարավորությունները թույլ են տալիս կնոջը լիարժեք հետազոտվել և ստանալ միջազգային լավագույն կլինիկաներին համապատասխան բուժում:
Գինեկոլոգիական հիվանդությունների հետազոտություն և բուժում՝
- անպտղություն
- դաշտանային ցիկլի խանգարում
- սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ
- արգանդի և նրա հավելումների բարորակ ու չարորակ նորագոյացություններ
- դաշտանադադարի հետ կապված խանգարումներ
- արգանդի վզիկի ախտաբանություն
- էնդոկրին խանգարումներ
- ուլտրաձայնային հետազոտություն եռաչափ և քառաչափ ձևաչափերով (3 և 4D)
- դոպլեր-հետազոտություն
- կլինիկական
- բջջաբանական
- կենսաքիմիական
- շճաբանական
- հորմոնալ
- մանրէաբանական հետազոտություններ
- մամոգրաֆիա
- դենսիտոմետրիա
- բիոփսիա, բջջաբանություն (Рар-test)
- կոլպոսկոպիա
- լազեր
- LEEP
Խորհրդատվության տրամադրում ընտանիքի պլանավորման և հակաբեղմնավորման հարցերի վերաբերյալ՝
-
նախածննդյան խնամք
-
բարձր ռիսկի խմբի հղիների վարում, հղիության I եռամսյակի սքրինինգ
- պտղի ԿՏԳ և ախտորոշման ու բուժման միջամտական եղանակներ (ամնիոցենտեզ, ամնիոռեդուկցիա, ամնիոինֆուզիա, խորիոնի բիոփսիա)
- Լամազի դպրոց, զուգընկերոջ ներկայությունը ծննդաբերության ընթացքում, հոգեբանական և ֆիզիկական նախապատրաստում ծննդաբերությանը
Ուսումնական ծրագրեր հիվանդների և անձնակազմի համար՝
- ախտորոշիչ հետազոտություններ
- էնդոկրինոլոգի, սրտաբանի, նյարդաբանի և այլ մասնագետների խորհրդատվություն
Կանանց վերարտադրողական առողջության կենտրոնի ձեռքբերումները՝
- առաջին անգամ Հայաստանում կիրառվել է բջջաբանական հետազոտություն՝ ըստ Պապանիկոլաուի (РАР-թեստ), արգանդի վզիկի բուժում՝ LEEP կիսահաղորդիչ լազերի կիրառմամբ
- ներդրվել են հղիների և գինեկոլոգիական հիվանդների վարման ուղեցույցները
- ներդրվել է հղիների նախածննդյան հոգեբանական և ֆիզիկական նախապատրաստման ծրագիրը՝ զուգընկերոջ մասնակցությամբ (ԼԱՄԱԶ-ի դպրոց)
- ներդրվել են ուսումնական ծրագրեր հիվանդների համար (բուկլետներ, դասախոսություններ, տեսանյութեր)
- ներդրվել են հիվանդների հաշվառման և գրանցման համակարգչային ծրագրեր
- խորհրդատվություն՝ ընտանիքի պլանավորման հարցերով
- արգանդի վզիկի և կրծքագեղձի քաղկեղի կանխարգելման սքրինինգ և խորհրդատվություն
Գնացանկ
Ուլտրաձայնային հետազոտություն
10,000
Կոլպոսկոպիա(CS)
15,000
Պարանոցի բիոպսիա
3,000
Լորձաթաղանթի բիոպսիա
3,500
Ուլտրաձայնային հետազոտություն, Պտղի դոպլեր հետազոտություն 3D/4D
20,000
Պտղի դոպլեր հետազոտություն /SIEMENS/
10,000
Պտղի կարդիոտոկոգրաֆիա (КТГ)
2,000
Ուլտրաձայնային հետազոտություն /VOLYSON E-10/
20,000
Ուլտրաձայնային հետազոտություն, Պտղի դոպլեր հետազոտություն /VOLYSON E-10/
20,000
Հղիների ուլտրաձայնային հետազոտություն գլխուղեղի պաթոլոգիայի ժամանակ (նեյրոսոնոգրաֆիա)
20,000
Բազմապտուղ հղիության ուլտրաձայնային հետազոտություն
25,000
Գինեկոլոգիական չարորակ ուռուցքների ուլտրաձայնային հետազոտություն՝ ախտահարման աստիճանի որոշումով
25,000
Ուլտրաձայնային հետազոտություն, Պտղի դոպլեր հետազոտություն
20,000
Ամնիոցենտեզ
50,000
β-Խորիոն հոնադոտրոպին հղիության ժամանակ
6,800
Տոկսոպլազմոզ
7,000
Ցիտոմեգալովիրուս
6,000
Ուրեոպլազմայի և միկոպլազմայի քանակական որոշում և հակաբիոտիկների նկատմամբ զգայունություն` մեզի, հեշտոցի սերմի և միզուկի
13,000
Էստրադիոլ հղիության ժամանակ
6,300
Հերպես վիրուս
6,000
Ուրեոպլազմոզ
6,000
Սեռական ճանապարհով փոխանցվող 12 ինֆեկցիա
25,000
Մարդու պապիլոմա վիրուս 16,18, 31, 33, 35, 39, 45, 51, 52, 56, 58, 59
10,000
Միկոպլազմա
6,000
ֆոլիկուլ խթանող հորմոն FSH
6,300
Լյուտեինացնող հորմոն LH
6,300
Հղիության հետ զուգակցված պլազմայի-սպիտակուց PAPP-A
8,800
Արգանդի հավելյալ խոռոչների ռենտգեն հետազոտություն
10,000
Խորհուրդներ հետազոտություններից առաջ
Ինչպես նախապատրաստվել գինեկոլոգիական ուլտրաձայնային հետազոտությանը
Գինեկոլոգիական ուլտրաձայնային հետազոտությունը փոքր կոնքի օրգանների ախտորոշիչ մեթոդ է, որը թույլ է տալիս ստանալ ներքին օրգանների հստակ պատկեր և բացահայտել խնդիրները՝ վաղ փուլերից։ Գինեկոլոգիական ուլտրաձայնային հետազոտությունն անցավ է, արագ է իրականացվում (10-15 րոպե) և առավելագույն տեղեկատվություն է տալիս կնոջ վերարտադրողական օրգանների վիճակի մասին։
Գինեկոլոգիական ուլտրաձայնային հետազոտությունը հիմնականում կատարվում է դաշտանային ցիկլի 5-8-րդ օրը: Իսկ ցիկլի մյուս օրերին նշանակվող հետազոտությունների վերաբերյալ հարցերը քննարկել բուժող բժշկի հետ:
Գինեկոլոգիական ուլտրաձայնային հետազոտությունը կատարվում է 3 եղանակով
- տրանսաբդոմինալ (որովայնային)
- տրանսվագինալ (հեշտոցային)
- տրանսռեկտալ (ուղիղ աղիքով)
Տրանսաբդոմինալ (որովայնային) և տրանսռեկտալ (ուղիղ աղիով) եղանակներով կատարվող ուլտրաձայնային հետազոտություններն առավելապես իրականցվում են այն դեպքերում, երբ կինը չի ապրում սեռական կյանքով:
Սեռական կյանքով ապրող կանանց ցուցվում է տրանսվագինալ (հեշտոցային) ուլտրաձայնային հետազոտություն:
- Ուլտրաձայնային որովայնային (տրանսաբդոմինալ) հետազոտության համար անհրաժեշտ է
- երկու ժամ առաջ 1 լիտր ջուր խմել
- ներկայանալ լիքը միզապարկով
Ուլտրաձայնային հեշտոցային (տրանսվագինալ) հետազոտությանն անհրաժեշտ է ներկայանալ դատարկ միզապարկով
Ուղիղ աղու միջոցով (տրանսռեկտալ) կատարվող ուլտրաձայնային հետազոտությանն անհրաժեշտ է ներկայանալ դատարկ աղիներով:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը ուլտրաձայնային հետազոտություններն իրականացվում են General Electric Voluson ուլտարձայնային վերջին սերնդի սարքավորումներով` E8, E10 և E 22 էքսպերտ դասի սարքավորումներով: Ուլտրաձայնային այս համակարգերը մեկտեղում են առաջադեմ բոլոր տեխնոլոգիաները, ապահովում են պատկերի գերազանց որակ, օժտված են բարձր ինֆորմատիվությամբ: