Էրեբունի ԲԿ-ի վերականգնողական ծառայությունը ստեղծվել է 2014 թվականին:
Վերականգնողական բաժանմունքում աշխատում են լավագույն մասնագետներ, որոնց աշխատանքային փորձը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Ծառայությունն ունի բազմաֆունկցիոնալ նշանակություն և համագործակցում է տարբեր բաժանմունքների և մասնագետների հետ: Այստեց անցկացվում է ռեաբիլիտացիոն և ֆիզիոթերապևտիկ բուժում նորագույն արդյունավետ մեթոդների և սարքավորումների կիրառմամբ:
Ծառայության հիմնական ուղղություններն են `
• Ռեաբիլիտացիա
• Ֆիզիոթերապիա
• Լոգոպեդիա
Վերականգնողական բաժանմունքում օգտագործվում է ռեաբիլիտացիոն միջոցների լայն սպեկտր, որոնք վերաբերվում են բուժական ֆիզկուլտուրային, ֆիզիոթերապիային, մանուալ թերապիային: Բաժանմունքում մշակված են պարապմունքների յուրահատուկ մեթոդիկաներ` տարբեր տեսակի ապարատային և ձեռքով մերսում, աշխատանքային թերապիա և կինեզոթերապիա:
Վերականգնողական ծառայությունը անցկացնում է բուժական և վերականգնողական միջոցառումներ պացիենտների հետևյալ խմբերի հետ`
- Ռեանիմացիոն հիվանդների
- Հետկաթվածային հիվանդների, որոնք ունեն մկանային անբավարարություն (պլեգիա, պարեզ);
- Ողնաշարի պաթոլոգիաներով հիվանդների ` ողնաշարի ճողվածքի բուժում, լազերոթերապիա, կրունկային խթան, օստեոխոնդրոզ, սկոլիոզ, կոնքազդրային արտրոզներ, արտրոզներ
- Սիրտ-թոքային պաթոլոգիաներով հիվանդների
- Օրթոպեդիկ և հետվնասվածքային խնդիրներով տառապող հիվանդների
- Կլման ակտի խանգարումով հիվանդների ( դիսֆագիա);
- Խոսքի խախտումներով հիվանդների (աֆազիա, դիզարտրիա, խոսքի տեմպի և ռիթմի խանգարում, դիսֆոնիա):
Ֆունկցիոնալ ռեաբիլիտացիայի կիրառվող մեթոդներն ու միջոցները`
- Շնչառական մարմնամարզության կոմպլեքսներ
- СPM -թերապիա (պասիվ մոբիլիզացիա)
- Կինեզոթերապիա (մոբիլիզացնող մարմնամարզության կոմպլեքս ,նաև տրենաժորի օգտագործմամբ)
- Դիրքային բուժում
- Մեխանոթերապիա ճոճանակային կամ բլոկային տրենաժորների օգտագործմամբ
- ֆիզիոթերապիայի միջոցներ` լուսային բուժում, մագնիսոթերապիա, մաշկի էլեկտրոստիմուլյացիա, թերմոապլիկացիա;
- Բուժական և դեղորայքային բլոկադաներ
Ծառայությունում ամեն օր անցկացվում է հիվանդների շրջայց, բուժման տակտիկայի վերաբերյալ քննարկումներ, իսկ ամեն ամիս անցկացվում են սեմինար-պարապմունքներ:
Ռեաբիլիտացիան դա բուժական և պրոֆիլակտիկ միջոցառումների կոմպլեքս է , որը նպաստում է պացիենտի կորցրաց հնարավորությունների վերականգնմանը տարբեր հիվանդություններից հետո: Ֆիզիկական ռեաբիլիտացիան հիմնական տեղ է զբաղեցնում վերականգնողական բժշկության մեջ: Այն ենթադրում է ինչպես ֆիզիկական վարժությունների և ազդեցությունների, այնպես էլ բնության գործոնների համալիր կիրառում: Ռեաբիլիտացիայի այս տեսակը ուղղված է վնասված օրգանների ֆունկցիայի վերականգնմանը , վնասվածքներից հետո հարմարեցմանը, առօրյա կյանքի ներգրավմանը:
Ռեաբիլիտացիոն կուրսի նպատակն է առավելագույնս հասնել պացիենտի կորցրաց ֆունկցիաների լիարժեք վերականգնմանը` ելնելով վնասվածքի կամ հիվանդության եղած հետևանքներից: Վիրահատական միջամտությունների բարդությունների և քանակի զգալի աճը, նոր վիրաբուժական մեթոդների մեծ ցանկը , պացիենտների տարիքային սահմանի ընդլայնումը պահանջում է ծառայության աշխատանքում հերթականության ճշգրիտ սահմանում`
• Ռեաբիլիտացիայի մոտեցում հիվանդի մահճակալին
• Վաղ հետվիրահատական, իսկ որոշ դեպքերում նաև նախավիրահատական շրջանում ինտենսիվ աշխատանք;
ԲԺՇԿԱԿԱՆ ՌԵԱԲԻԼԻՏԱՑԻԱՅԻ ՓՈՒԼԵՐԸ ՎՆԱՍՎԱԾՔԻՑ ՀԵՏՈ`
Վերականգնողական թերապիայի մեթոդները
- Բուժական ֆիզկուլտուրան (ԲՖԿ)-հատուկ մշակված ֆիզիկական վարժությունների կոմպլեքս է , որոնք կատարվում են մասնագետի հսկողությամբ: Դրանք օգնում են կանխել հյուսվածներում և օրգաններում դեգեներատիվ փոփոխությունները , թույլ են տալիս հաղթահարել ատրոֆիան: ԲՖԿ-ն նպաստում է նյութափոխանակության կարգավորմանը, լավացնում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը, ամրացնում է մկանները և ընդհանուր առմամբ “հանգստացնում է ” նյարդային համակարգը, բարձրացնում է տրամադրությունը: Ընդորում կարևոր է չափը չանցնել, հարկավոր է պարապել համաձայն բժիշկի կողմից մշակված ծրագրի:
- Մեխանոթերապիան ԲՖԿ -ի հավելումն է: Դրանք այն վարժություններն են , որոնք պացիենտը ինքնուրույն չի կատարում , այլ կատարում է հատուկ ապարատների օգնությամբ: Այն թույլ է տալիս լավացնել հոդերի և մկանների շարժունակությունը, հաղթահարել ատրոֆիկ և դեգեներատիվ պրոցեսները, վերականգնել վնասվածքների արդյունքում կորցրած ֆունկցիաները: Վարժությունները հարկն է կատարել մասնագետի հսկողության տակ: Միայն նա կարող է ճիշտ տեղադրել և ֆիքսել մարմնի տվյալ մասը կոնստրուկցիայի վրա, ճիշտ ընտրել ծանրաբեռնվածությունը և գնահատել կատարվող շարժումների տեմպը:
-Ֆիզիոթերապիան դա վերականգնում է ֆիզիկական գործոնների օգնությամբ` տաքության, մագնիսական ճառագայթման, էլեկտրական հոսանքի, լույսի, օդի և այլն: Մեթոդն առաջարկում է հատուկ սարքերի և ապարատների օգտագործում: Շարժողական ակտիվության խանգարման ժամանակ օգտագործում են էլեկտրոստիմուլյացիա, այսինքն ` հոսանք: Տաք ազդեցության մեթոդները, օրինակ` պարաֆինային ապլիկացիաները , օգտագործում են ողնաշարի վնասվածներից հետո վերականգնման ժամանակ: Լազերոթերապիան օգնում է կանխել ցավերն ու այտուցները, իսկ մագնիսոթերապիան ` լավացնել օրգանիզմի ընդհանուր վիճակը: Այս պրոցեդուրաները անցավ են , սակայն նրանցից մի քանիսը ունեն մի շարք հակացուցումներ, հետևաբար ընտրվում է անհատական ֆիզիոթերապևտիկ բուժում:
Ռեաբիլիտացիայի առանձնահատկությունները տարբեր բնույթի վնասվածքներից հետո
Ողնաշարի վնասվածքներ
Դրանք կարող են առաջանալ վնասվածքի, ընկնելու , սեղմվածության արդյունքում: Դա մեխանիկական վնասվածքներից ամենավտանգավորներից մեկն է , քանի որ կարող է հանգեցնել ծայրահեղ ծանր հետևանքների` ողնուղեղի անցուղիների խանգարմանը: Վերջինս էլ հանգեցնում է անշարժության և զգայունակության կորստի: Ռեաբիլիտացիայի ծրագիրն ու ժամկետները կախված են ստացված վնասվածքի ծանրության աստիճանից, ինչպես նաև պացիենտի անհատական առանձնահատկություններից: Ռեաբիլիտացիայի սկզբնական փուլը պետք է անցկացնել վնասվածքից հետո առաջիկա օրերին: Նախ և առաջ հիվանդին պետք է օգնել ճիշտ դիրք ընդունել մահճակալի վրա, անցկացնել պրոֆիլակտիկա պարկելախոցերից և թոքերում կանգային երևույթներից խուսափելու համար: Ողնաշարի վնասվածք ստացած պացիենտներին միանգամից նշանակում են շնչառական մարմնամարզություն , դիետիկ սնուննդ: Վերականգնողական երկրորդ փուլում առաջարկվում է մերսում , ռեֆլեքսոթերապիա, ֆիզիոթերապևտիկ բուժում , մեխանոթերապիա և բուժական ֆիզկուլտուրա: Երրորդ փուլում վարժությունների կոմպլեքսը փոխվում է ` բուժական ֆիզկուլտուրային, ֆիզիոթերապիային և մեխանոթերապիային ավելանում է լողը: Կորցրած հմտությունների վերականգնման համար անցկացվում են պարապմունքներ էրգոթերապևտի հետ:
Գանգուղեղային վնասվածքներ
Այսպիսի վնասվածքների ժամանակ ռեաբիլիտացիայի ժամկետները և վերականգնողական թերապիայի կոմպլեքսը կախված է վնասվածքի ծանրության աստիճանից: Թեթև գանգուղեղային վնասվածքների ժամանակ; ռեժիմի պահպանման, ճիշտ սննդակարգի և ֆիզիոթերապևտիկ բուժման դեպքում վերականգնումը սովորաբար տեղի է ունենում մեկ ամսվա ընթացքում և չի պահանջում հավելյալ ռեաբիլիտացիոն միջոցառումներ: Ինչ վերաբերվում է ծանր և միջին ծանրության գանգուղեղայն վնասվածքներին, ապա դրանք կարող են դժվարություն առաջացնել տեղաշարժվելուց; դժվարանում է պացիենտների ինքնասպասարկումը: Հնարավոր է խոսքի խանգարում, տեսողության նվազում: Մերսումը, ԲՖԿ-ն և ֆիզիոթերապիան արդյունավետ կլինեն ռեաբիլիտացիայի առաջին իսկ փուլերում:
Հենաշարժական ապարատի վնասվածքներ
Այս տեսակի վնասվածքներին են վերաբերվում կոտրվածքները, ճաքերը, հոդերի վնասվածքները, հոդախախտը, սալջարդը և մկանների պատռվածքները, ջլերի ձգավնասումը: Վաղ ռեաբիլիտացիոն շրջանում պացիենտներին անհատական կերպով նշանակվում է ֆիզիոթերապիա, որն օգնում է ազատվել այտուցներից, ԲՖԿ և մեխանոթերապիա: Բուժական մերսումը նույնպես օգտակար է : Ինչպես համոզվեցինք, ռեաբիլիտացիան կոտրվածքներից և վնասվածքներից հետո ` բարդ պրոցես է : Այն բաղկացած է վերականգնողական թերապիայի համալիր մեթոդներից: Միայն մասնագետը կարող է կազմել անհատական ծրագիր: Պացիենտի շուտափույտ վերականգնման համար չափազանց կարևոր է ստեղծել հարմարավետ պայմաններ և դրա հետ միասին ապահովել մշտական բժշկական խնամք:
Բաժանմունքում անցկացվում են հետևյալ ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաները ` նորագույն սարքավորումների օգտագործմամբ;
• Ողնաշարի տաբեր հատվածների դեկոմպրեսիա
• Էլեկտրոֆորեզ
• Էլեկտրոստիմուլյացիա
• Մագնիսոթերապիա
• Լազերոթերապիա
• Պլազմոլիֆտինգ
• Իմպուլսային թերապիա
• Դարսոնվալիզացում
• Բուժական մերսումներ
• Բուժական ֆիզկուլտուրա
• Կինեզոթերապիա
• Լուսային բուժում
• Սովորական և դեղորայքային ինհալյացիաներ
• ՈՒՎՉ
• Դիմային նյարդի վերականգնում
• Սկոլիոզի կորեկցիա
Բաժանմունքում նաև անցկացվում են լոգոպեդիա, որն ուսումնասիրում է խոսքի խանգարման պատճառները, մեխանիզմները, սիմպտոմատիկան, ընթացքը, կառուցվածքը, մշակում կորեկցիոն ազդեցության համակարգը:
Լոգոպեդը անցկացնում է խոսքի խանգարումով և այլ բարձր հոգեկան ֆունկցիաների խանգարումով հիվանդների ախտորոշիչ հետազոտություն : Բժիշկի հետ համատեղ կազմվում են բժշկական և մանկավարժական անհատաական ծրագրեր հետևյալ խանգարումներով հիվանդների համար (աֆազիա, դիզարտրիա, դիսլեքսիա, դիսֆոգիա դիսգրաֆիա, կակազություն և այլն.) տարբեր մեթոդիկաներով (օրինակ ` վարժություններ, որոնք ներգրավում են խոսակցությանը մասնակցող մկաններ և այլն.).
Մարզադահլիճը հագեցած է բոլոր հարմարություններով ռեաբիլիտացիոն վերականգնողական բուժում անցկացնելու համար` շվեդական պատ, գնդակներ, մատեր, բազմաֆունկցիոնալ տապչաններ, քայլքի շտկման ապարատ:
Բաժանմունքում գործում են մի շարք մասնագիտացված կաբինետներ: Մերսման կաբինետ` ձեռքով կամ ապարատային մերսում անցկացնելու համար (վակում-մերսում, վիբրոմերսում):
Վերականգնողական բաժանմունքի նպատակն է` Օգտագործելով գիտականորեն ապացուցված և ստուգված ֆիզիկական ռեաբիլիտացիայի մեթոդներն ու միջոցները պրակտիկայում, հասնել մաքսիմալ հաջողության վիրահատական միջամտությունից հետո յուրաքանչյուր պացիենտի համար:
Նպատակներ`
1. Պահպանել որակավորման բարձր մակարդակ մշտական ուսուցանման միջոցով
2. Սերտ համագործակցել Էրեբունի ԲԿ-ի այլ բաժանմունքների կոլլեգաների հետ:
3. Կատարելագործել յուրաքանչյուր աշխատակցի աշխատանքային պարտականությունների կատարման որակի հսկման մեթոդները:
4. Արդիականացնել ռեաբիլիտացիայի մեթոդներն ու միջոցները համաձայն գիտության և տեխնիկայի նորագույն նվաճումների:
5. Ակտիվ մասնակցել Էրեբունի ԲԿ-ի գիտա-հետազոտական աշխատանքներին:
6. Աշխատանքային պարտականություններ կատարելիս հետևել բժշկական էթիկայի և դեոնտոլոգիայի սկզբունքներին:
Գործունեության ուղղությունները
- Պացիենտի ֆունկցիոնալ և հոգեբանական պատրաստում ռեաբիլիտացիայի վիրահատական փուլին;
- Պացիենտների ինտենսիվ վերականգնողական բուժում ֆիզիկական ռեաբիլիտացիայի միջոցով հետվիրահատական շրջանում;
- Խորհրդատվական և համակարգված օգնություն հենաշարժական ապարատի հիվանդություններ ունեցող պացիենտների ֆունկցիոնալ վերականգնման խնդիրների վերաբերյալ ռեաբիլիտացիայի ցանկացած փուլում:
Հիվանդությունների և վիճակների հիմնական խմբեր
- Վնասվածքների հետևանքներ` հոդերի կծկանքներ (կոնտրակտուրաներ), ցավեր, նեյրոպատիաներ, տունելային համախտանիշ;
- Հետվիրահատական վիճակներ ( հոդապլաստիկա, էնդոպրոթեզավորում,ողնաշարի ուղղում և երկարացում, վիրահատություն ողնաշարի վրա և այլն);
- Օստեոարթրոզներ տարբեր տեղակայման;
- Միջողային դիսկերի օստեոխոնդրոզ, սպոնդիլոարթրոզ, սպոնդիլյոզ;
- Ողնաշարի դիսպլաստիկ, դիստրոֆիկ և հետվնասվածքային դեֆորմացիաներ;
- Օստեոխոնդրոպատիաներ տարբեր տեղակայմամբ
- Ռևմատոիդ արթրիտ առանց վիսցերալ դրսևորումների, I-II աստիճանի ակտիվությամբ:
Ռեաբիլիտացիայի ձևերը
- Ռեաբիլիտացիա ռեանիմացիայի բաժանմունքից սկսած մինչև հիվանդանոցից դուրս գրում
- Ռեաբիլիտացիա անկողնային, պալատում, բաժանմունքների ռեաբիլիտացիայի համար նախատեսված մասերում , ԲՖԿ-ի դահլիճներում
- ֆիզիոթերապիան ստացիոնար բուժման բոլոր փուլերում
Ծառայությունը միավորել է լավագույն մասնագետներին, որոնք օգտագործում են իրենց գիտելիքներն ու փորձը ի օգուտ ձեր առողջությանը:
Ծառայությունը հագեցած է `
Բուժական սեղան ORMED traction
ORMED traction սեղանի բուժիչ ազդեցությունները`
• Միջողային ճողվածքների բուժում առանց վիրահատական միջամտության
• Ողնաշարի տարբեր դեգեներատիվ- դիստրոֆիկ փոփոխությունների վերացում (դորսոպատիա, սպոնդիլյոզ, սպոնդիլոարթրոզ);
• Ողնաշարի միջողային սկավառակի պրոտրուզիայի բուժում
• Գլխուղեղի արյան շրջանառության խանգարում (ողնաշարային զարկերակի համախտանիշ);
• Ողնաշարի ծռության բուժում
• Սկոլիոզի բուժում
• Ռեաբիլիտացիա կաթվածից հետո
• Ողնաշարի հիվանդությունների պրոֆիլակտիկա
ORMED traction-ի վրա կատարվող պրոցեդուրաներ`
• Պարանոցային հատվածի ձգում, անկյունի դանդաղ կարգավորմամբ առաջնային և սագիտալ հարթություններում
• Գոտկա- սրբոսկրային հատվածի ձգում առաջնային հարթության անկյունի դանդաղ կարգավորմամբ
• Սիմետրիկ ձգում
• Դիֆերենցված ձգում
• Մշտական ձգում
• Փոփոխական ձգում
• Վերին և ստորին հոդերի վերջույթների ձգում
Everson ուլտրաձայնային ապարատ
Օգտագործվում է հետևյալ հիվանդությունների բուժման ժամանակ
• Արթրոզ, արթրիտ, հեմատոմա, բուրսիտ, տենդինիտ, այտուցվածություն, ձգավնասում (օրթոպեդիա և վնասվածքաբանություն);
• Էնդոմետրիտ, էնդոմետրիոզ, փողային անպտղություն (գինեկոլոգիա)
• Տրիգերային կետերի միոսպազմ (նյարդաբանություն);
• Ձգավնասում, այտուցվածություններ, հեմատոմաներ (սպորտային բժշկություն)
• Սպիեր, դիստորսիա, այտուցվածություն (կոսմետոլոգիա)
УЗОР-А-2К լազերային ապարատ`
• Բորբոքային հիվանդություններ տեղային սուր բորբոքում, աբսցես, ֆլեգմոնա, չիբան, կարբունկուլ, հիդրադենիտ, մատնաշունչ, եղնգապալար, վերքեր, այրվածք, ցրտահարություն);
• Հենաշարժական ապարատի հիվանդություններ (օստեոխոնդրոզ, միոզիտ, տենդովագինիտ, պերիարթրիտ,ուսահոդի ուսաթիակային արթրիտ ,ուսահոդի արթրիտ, արմունկահոդի արթրիտ, դաստակային հոդի արթրիտ, կոնքազդրային հոդի արթրիտ, ծնկահոդի արթրիտ, ծնկահոդի ջլավնասում, սրունքթաթային հոդի արթրիտ, սրունքթաթային հոդի ջլաձգում, թաթային հոդի արթրիտ, ոսկրի կոտրվածք, ներբանային խթան.);
• Սիրտանոթային համակարգի հիվանդություններ (սրտի իշեմիկ հիվանդություն, ստենոկարդիա, կարդիոմիոպատիա, ձեռքբերովի սրտի արատ, հիպերտոնիկ հիվանդություն, ստորին վերջույթային անոթների աթերոսկլերոզ, խցանող էնդարտերիտ, երակների վարիկոզ լայնացում, վարիկոզ խոց (տրոֆիկ);
• Շնչառական օրգանների հիվանդություններ (տրախեիտ, բրոնխիտ, թոքաբորբ, պլևրիտ, բրոնխիալ ասթմա);
• Ստամոքսաղիքային համակարգի հիվանդություններ (հեպատիտ, լյարդի ցիռոզ, խոլեցեստիտ, պանկրեատիտ, II տիպի շաքարային դիաբետ, գաստրիտ, ստամոքսի և 12 -մատնյա աղիքի խոց, ոչ սպեցիֆիկ կոլիտ);
• Միզասեռական համակարգի հիվանդություններ (թութք, հետանցքային ճաք, պրոստատիտ, իմպոտենցիա, ուրետրիտ, ցիստիտ, պիելոնեֆրիտ, միզաքարային հիվանդություն, երիկամային կոլիկ, էնուրեզ);
• Կանացի սեռական հիվանդություններ (սալպինգիտ, սալպինգոֆորիտ, էնդոմետրիտ, դաշտանային ցիկլի խանգարում, մաստիտ);
• Նյարդային համակարգի հիվանդություններ (դիմային նյարդի նևրիտ, եռորյակ նյարդի նևրալգիա, ռադիկուլիտ, ալկոհոլային աբստինենտ համախտանիշ);
• Մաշկային հիվանդություններ (էկզեմա, նեյրոդերմիտ, պսորիազ, հերպես);
• Քթի, կոկորդի, ականջի հիվանդություններ (ռինիտ, ֆարինգիտ, լարինգիտ, հայմորիտ, ֆրոնտիտ, տոնզիլիտ, օտիտ);
• Բերանի խոռոչի հիվանդություններ(պարոդոնտիտ, պարոդոնտոզ, ծնոտի կոտրվածք, սուր պերիդոնտիտ, քունք- ստորին ծնոտային հոդաբորբ).
Ռելաքսացիայի տապչան ORMED RELAX
Կատարվող պրոցեդուրաներ`
• Ողնաշարի տեղային միկրոձգում
• Դոզավորվող գլանային մերսում
• Հարողնաշարային հատվածի կարգավորվող տաքացում
• Ողնաշարի դոզավորվող վիբրացիոն մերսում
Հիվանդությունների բուժում և պրոֆիլակտիկա`
• Օստեոխոնդրոզներ
• Սկոլիոզ
• Ողնաշարի ծռություն
• Միջողային սկավառակի ճողվածքներ և պրոտրուզիաներ
• Ողնաշարի այլ հիվանդություններ
Ինհալյատոր OMRON
• Բրոնխիտի
• Հազի և հարբուխի (ՍՌՎՎ) բուժման համար
Ամպլիպուլս -թերապիա
Ամպլիպուլս -թերապիան ` ֆիզիոթերապիայի բուժական մեթոդիկա է, որը մարմնի հատվածների վրա ազդում է սինուսոիդալ մոդելավորվող հոսանքներով (СМТ): Շնորհիվ իր ցավազրկող, հակաբորբոքայն, ներծծվող, հակաայտուցային, անոթալայնացնող, հիպոթենզիվ և այլ սինուսոիդալ հոսանքների ազդեցությունների, ամպլիպուլսոթերապիան օգտագործվում է հետևյալ հիվանդությունների համար`
• Նյարդային համակարգի հիվանդություններ
• Վեգետո- անոթային և տրոֆիկ խանգարումների
• Ստամոքս-աղիքային համակարգի հիվանդությունների, շնչառաակն օրգանների, հոդերի, միզասեռական համակարգի;
• Շաքարային դիաբետի և այլն;
Մագնիսոթերապիա Ալմագ 01
• Ալմագ 01 կիրառվում է վնասված օրգանների բուժման համար վազող իմպուլսային մագնիսային դաշտով և նպաստում է բորբոքային ախտանիշների անհետացմանը, ցավի վերացմանը, մարդու աշխատունակության վերականգնմանը, նվազեցնում է դեղորայքային պրեպարատների ծավալը: Շնորհիվ մագնիսական դաշտի ազդեցությանը և նրա տարածմանը մի քանի արձակիչներով , բուժման ընթացքում այն միառժամանակ ազդում է պացիենտի ամբողջ ողնաշարի, ներքին օրգանների հիմնական մասի, մարմնի զգալի մակերեսի կամ վերջույթի վրա:
• 40 տարեկանից հետո մարդկանց մեծ մասը ունենում է ողնաշարի կամ հոդերի պարբերաբար ցավեր : Այդ հակումը ողնաշարային հիվանդությունների նկատմամբ կապված է սահմանափակ շարժումներով ապրելակերպի հետ: Քչերը կարող են համակարգչով չաշխատել կամ մեքենա չվարել: Այսպիսի երկարատև անշարժ վիճակը, մարդու համար ոչ բնական դիրքը, առաջացնում է մեջքի մկանների ստատիկ լարվածություն: Նաև մկանային գերծանրաբեռնվածությունը կամ գերլարվածությունը , սպորտով չափից շատ զբաղվելը, ամառանոցային ծանր աշխատանքը կամ ծանր իրերի բարձրացումը հաճախ հանգեցնում է նույն խանգարումների, ինչպես ոչ ակտիվ ապրելակերպը; ինչից էլ առաջանում են ողնաշարի ցավերը:
• Մեջքի ցավը` օրգանիզմի ազդակ է հենաշարժական ապարատի խնդիրների առկայության մասին: Հենաշարժական ապարատի հիվանդությունները չափազանց շատ են: Դա և օստեոխոնդրոզն է, և դեֆորմացնող օստեոարթրոզը, և արթրիտները, և տարբեր հոդերի արթրոզները: Այս բոլոր հիվանդությունների ընդհանուրն այն է, որ նրանք շատ թերի են բուժվում դեղորայքով: Հիմնականում, հաբերը և քսուքները միայն հանգստացնում են ցավը:
Դարսոնվալ ԻՍԿՐԱ 1
• Այն իրենից ներկայացնում է իմպուլսային մոդուլավորող բարձր հաճախականությամբ գեներատոր, որի ելքին միացված է ռեզոնատոր (բարձրացնող տրանսֆորմատոր)` բարձր լարվածությամբ սնուցող տարբեր ձևի ապակե վակումային էլեկտրոդները, որոնք ապահովում են տեղային դարսոնվալիզացիայի կիրառումը: Տեղային դարսոնվալիզացիայի ազդող գործոններն են` էլեկտրոմագնիսային իմպուլսային տատանումները, բարձրավոլտ կայծի լիցքաթափումը , որոշ չափով օզոնը և ազոտի օքսիդները:
• Նախատեսված է նյարդային, սիրտ-անոթային, մկանային, ատամածնոտային համակարգի և մաշկի բուժման համար:
• Առավել հաճախ տեղային դարսոնվալիզացիան կիրառում են նյարդաբանական, օտորինոլարինգոլոգիական, վիրաբուժական, մաշկաբանական, ատամնաբուժական, գինեկոլոգիական պրակտիկայում:
Պլազմոլիֆտինգ
• Մեթոդը որպես այդպիսին կիրառվում է շատ վաղուց: Հոդերի պլազմոլիֆտինգ մեթոդի հիմքում ընկած է մարդու օրգանիզմի ինքնավերականգնման ունակությունը: Մեր օրգանիզմը օժտված է ռեգեներացիայի զարմանալի հնարավորություններով, բայց երբեմն ունի օգնության կարիք, որպեսզի սկսի վերականգնման պրոցեսը: Պրոցեդուրան իրենից ներկայացնում է պացիենտի սեփական արյան ներարկում հոդի խոռոչի մեջ: Պլազման ունի աճի գործոններ` կենսաբանական ակտիվ նյութեր, որոնք խթանում են հյուսվածքների վերականգնման պրոցեսները, ընդորում անում են տեղային, միայն այնտեղ , որտեղ պետք է: Համարյա նույնն է տեղի ունենում ցանկացած վնասվածքի ժամանակ` ռիսկի գործոնները ստիպում են հյուսվածքներին ապաքինվել և վերականգնվել: Բջջիջները վնասվածքի տեղում ակտիվ բաժանվում են , և շատ շուտով վերքից կամ քերծվածքից հետք չի մնում: Հոդի մեջ արյան պլազմայի ներարկման ժամանակ աճի գործոնները նույն կերպ «արթնացնում են» աճառային հյուսվածքի բջիջները: Արդյունքում միկրովնասվածքները սպիանում են , հոդի մակերեսը դառնում է հարթ, վերականգնվում է նույնիսկ ոսկրային հյուսվածքի կառուցվածքը: Հոդերի աուտոպլազմոթերապիայի ցուցունմերը և հակացուցումները ; հոդերի պլազմոլիֆտինգի ցուցումները շատ են: Պրոցեդուրան առաջարկվում է բոլոր տեսակի հոդերի հիվանդությունների և վնասվածքների համար: Այն կօգնի վնասվածքների, I և II աստիճանների արթրիտի և արթրոզի , դեֆորմացնող արթրիտի և արթրոզի, , բուրսիտի, միոֆասցիալ համախտանիշի, կոնքազդրային հոդի արթրոզի, ջլաբորբի, օստեոխոնդրոզի և ներբանային խթանի ժամանակ:
ՈՒՎՉ- թերապիա
ՈւՎՉ- թերապիան ` ֆիզիոթերապիայի մեթոդիկա է, որի հիմքում ընկած է օրգանիզմի վրա բարձր հաճախականությամբ էլեկտրոմագնիսային դաշտի ազդեցությունը էլեկտրոմագնիսային տատանումների հաճախականությամբ: Հիվանդի օրգանիզմի և ֆիզիոթերապևտիկ ապարատի արձակած էլեկտրոմագնիսային դաշտի փոխազդեցության ընթացքում առաջանում են երկու տեսակի էլեկտրական հոսանք:
Ցուցումներ:
• Մաշկի և ենթամաշկային թաղանթանյութի սուր բորբոքային պրոցեսներ (հատկապես թարախային):
• Հենաշարժական ապարատի բորբոքային հիվանդություններ
• ԼՕՌ օրգանների և ՍՌՎՎ-ի բորբոքային հիվանդություններ
• Թոքերի բորբոքային հիվանդություններ
• Գինեկոլոգիական հիվանդություններ բորբոքային բնույթի
• Պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդություններ
• Ստամոքսաղիքային համակարգի բորբոքային հիվանդություններ
Լուսային բուժում
Բուժման համար լույսի ստացումը բնական և արհեստական եղանակով կոչվում է լուսային բուժում: Լույսի կլանումը օրգանիզմի կողմից վերափոխվում է տաքության , ինչն էլ բարձրացնում է նյութափոխանակությունը հյուսվածքներում: Բուժական հատկություններն են` հակաբորբոքային, նյութափոխանակային, տեղային անզգայացման:
Ցուցումներն են` հենաշարժական վնասվածքների ժամանակ ներքին օրգանների քրոնիկ բորբոքային պրոցեսներ, այրվածքներ, դժվար լավացող վերքեր, խոցեր, պերիֆերիկ նյարդաբանության ցավային համախտանիշներ:
Էլեկտրոֆորեզ Պոտոկ 1
Գալվանային հոսանքի միջոցով դեղի ընդունումը օրգանիզմ:
Ցուցումներ`
• Բուրսիտներ
• Արթրոզներ
• Արթրիտներ
• Ջլաբորբ
• Օտիտներ
• Նյարդաբանական հիվանդությունների ժամանակ