Siemens Biograph mCT սարքավորումը՝ պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆ համակցված համակարգչային տոմոգրաֆով, ռադիոիզոտոպային բժշկական հետազոտությունների համար է, որոնք F-18 բժշակական ռադիոիզոտոպով իրականացվում ։ Պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆի և համակարգչային տոմոգրաֆի համադրման արդյունքում ստացված ճշգրիտ պատկերների և հետազոտական արդյունքների հիման վրա է միայն հնարավոր է արդյունավետ բուժում իրականացնել: Պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆ համակցված համակարգչային տոմոգրաֆիկ ՊԷՏ/ՀՏ հետազոտության համար բերված ռադիոիզոտոպը տեղադրվում է իտալական մասնագիտացված Comecer ընկերության արտադրության «Տաք լաբորատորիայի» հատուկ պաշտպանիչ համակարգերով պահարանում՝ այս խցիկում (Hot Cell): Մինչև ներարկումն այստեղ F-18 ռադիոֆարմպրեպարատի բաժանումն է կատարվվում: Պահարան ունի նաև դոզաչափ (dosecalibrator)։ Հիվանդի համար նախատեսված պրեպարատը «Տաք լաբորատորիայի» և ներարկման սենյակի միջև գտնվող պատուհանով է փոխանցվում։