Ֆիզիոթերապիան դա տարբեր հիվանդությունների բուժման մեթոդների ամբողջականություն է ֆիզիկական գործոնների միջոցով, ինչպիսիք են` էլեկտրական հոսանքը, մագնիսական ճառագայթումը, տաքությունը, օդը, լույսը և այլն: Ֆիզիոթերապիան ծանր վնասվածքներից հետո վերականգնողական շրջանի անբաժան մասն է, ինչպես նաև տարբեր օրգանների խրոնիկական հիվանդությունների կախարդական փայտիկը: Ֆիզիոթերապիան ակտիվ զարգանում է : Այսօր առկա են բազմաթիվ մեթոդներ, որոնք կարող են դրական ազդեցություն ունենալ ինչպես ամբողջ օրգանիզմի վրա, այնպես էլ տեղային պրոբլեմատիկ մասերի վրա:
Ֆիզիոթերապևտիկ բաժանմունքի հիմնական խնդիրն է `բնակչության համար իրականացնել բժշկական ծառայություններ, անցկացնել բուժիչ, վերականգնողական և պրոֆիլակտիկ միջոցառումներ բուժիչ ֆիզկուլտուրայի և ֆիզիկական գործոնների կիրառմամբ:
Ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաները, որպես կանոն, անցավ են ,չեն առաջացնում ալլերգիկ ռեակցիաներ և չունեն կողմնակի ազդեցություններ: Սակայն, դրանց մեծ մասը ունեն հակացուցումներ, ուստի կարևոր է ֆիզիթերապիա սկսելուց առաջ խորհրդակցել ֆիզիոթերապևտի հետ:
Բուժումը անցկացվում է հետևյալ հիվանդությունների ժամանակ`
• հենաշարժական ապարատի հիվանդություններ
• բրոնխոթոքային պաթոլոգիա
• նևրոլոգիական հիվանդություններ
• կաթվածի հետևանքներ
• նյարդային համակարգի ( նևրիտ, նևրալգիա, պլեքսիտ, միելիտ, էնցեֆալոպաթիա, միգրեն, նեյրոպատիա, ԱՇՍԽ-ներով հիվանդների ռեաբիլիտացիա, ցերեբրովասկուլյար հիվանդություններ, գանգի խոռոչից երակային արտահոսքի դժվարացում):
• սիրտ-անոթային համակարգի (սրտի խրոնիկ իշեմիկ հիվանդություն, աթերոսկլերոտիկ կարդիոսկլերոզ, հիպերտոնիկ հիվանդություն, հիպոտոնիա, նեյրոցիրկուլյատորային դիստոնիա (ՆՑԴ), սուր միոկարդի ինֆարկտի ռեաբիլիտացիա);
• հենաշարժական ապարատի ( ոչ սպեցիֆիկ արթրիտ, պոլիարթրիտ, դեֆորմացվող սպոնդիլիտ, սպոնդիլոարթրիտ, սպոնդիլյոզ, օստեոխոնդրոզ, միջողային ճողվածք, ռադիկուլիտ, ողնաշարի և հոդերի հետվնասվածքային և հետվիրահատական հիվանդություններ և այլն);
• մարսողական համակարգի (խրոնիկական գաստրիտ, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդություն, լյարդի և լեղապարկի հիվանդություններ, ենթաստամոքսային գեղձ, աղիք և այլն);
• կանացի սեռական օրգանների ( կանացի սեռական օրգանների խրոնիկ բորբոքային հիվանդություններ, փոքր կոնքի օրգանների ադհեզիվ հիվանդություն և այլն ), աբորտներից և փոքր կոնքի օրգանների այլ վիրահատական միջամտույուններից հետո վերականգնողական բուժում);
• վերին շնչուղիներ ( խրոնիկ բրոնխիտ, տրախեիտ, բրոնխիալ ասթմա, թոքաբորբ և այլն );
• դիմածնոտային ոլորտի ստոմոտոլոգիական հիվանդություններ և վերականգնողական բուժում:
• ուրոլոգիական և նեֆրոլոգիական` երիկամային հիվանդություններ (միզաքարային հիվանդություն, ցիստիտ, պրոստատիտ, ուրետրիտ, պիելոնեֆրիտ);
• ԼՕՌ- օրգանների հիվանդություններ (հայմորիտ, սինուսիտ, վազոմոտոր և ալլերգիկ ռինիտ, օտիտ, ֆարինգիտ, լարինգիտ և այլն);
• Վիրահատական պրոֆիլի պացիենտների նախա- և հետվիրահատական վերականգնողական բուժում;
• պրոկտոլոգիկ հիվանդություններ (թութք, պարապրոկտիտ, հետանցքային ճաք);
• Էնդոկրին համախտանիշներ և հիվանդություններ ( հիպոգալակտիա` թերկաթնատվություն, հիպերգալակտիա, շաքարային դիաբետ, դիաբետիկ պոլինեյրոպատիա, մետաբոլիկ համախտանիշ):
Ֆիզիոթերապևտիկ բաժանմունքում լայնորեն կիրառվում են հետևյալ ֆիզիոթերապևտիկ բուժման մեթոդները`
• Էլեկտրոթերապիա` գալվանացում, դեղանյութերի էլեկտրոֆորեզ, դիադինամոթերապիա, ամպլիպուլսոթերապիա, էլեկտրական քուն
• Կոմբինացված ուլտրաձայնային թերապիա
• Ցածր հաճախականության մագնիսոթերապիա ( փոփոխական մագնիսական դաշտ, վազող մագնիսական դաշտ, պտտվող մագնիսական դաշտ, մշտական մագնիսական դաշտ)
• Հոսանքներ և էլեկտրոմագնիսական դաշտեր ( ՈւՎՉ -թերապիա, դարսոնվալիզացում)
• Լազերոթերապիա
• Ինհալյացիաներ
• BEMER-թերապիա ( ցածր հաճախականության բիոռեզոնանսային մագնիսոթերապիա)
• Պրեսոթերապիա
• Ձեռքով մերսում
• Բուժական ֆիզկուլտուրայի անհատական պարապմունքներ
• Կինեզոթերապիա
• Մարզասրահ
ԷՆԴՈԷԿՈԼՈԳԻԿ ԴԻ-ԲԼՅՈՒԴԵՆ ՌԵԱԲԻԼԻՏԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Էրեբունի ԲԿ-ի Էնդոէկոլոգիկ Դի-Բլյուդեն Ռեաբիլիտացիոն ծառայությունը հիմնադրվել է 2014թ. հուլիսի 1-ին և հանդիսանում է վերտեբրալ համախտանիշով, նեյրոնալ խանգարումներով, մկանային համախտանիշով և նեյրոանոթային դրսևորումներով տառապող հիվանդների համար բուժման և պրոֆիլակտիկայի առաջնահերթ ուղղություններից մեկը:
Վերոնշված հիվանդությունների բուժման նորարական մեթոդիկան «Էնդոէկոլոգիկ Դի-Բլյուդեն Ռեաբիլիտացիա» անվանումով «Նոր Տեխնոլոգիաների Կենտրոն»-ի կողմից գիտականորեն հիմնավորված և փորձված մասնագետների մշակումներից է, որոնք 1998թ.-ից մասնագիտական մակարդակով առաջարկում են բուժական գործոնների մի ամբողջ զինանոց: Առաջարկված ռեաբիլիտացիայի նորույթը կայանում է բուժական և վերականգնողական պրոցեդուրաների , ֆիտոկոմպոզիցիայի և արգենտաուրումիոնիզացիայի մշակումների հետ միասին ճիշտ ընտրված մեթոդների կոմպլեկտավորման մեջ, որոնք կարգավորող ազդեցության հնարավորություն տվեցին անցյալում անհասանելի թիրախային պաթոլոգիկ պրոցեսների համար: Լ.Ա. Օրբելու մանրամասն ուսումնասիրված հանճարեղ աշխատությունները, որոնք հիմքային ներդրում են ֆիզիոլոգիայի տարբեր բաժինների զարգացման համար (ՎՆՀ և ԿՆՀ) և ստացան համաշխարհային ճանաչում (Օրբելի-Գինեցինսկու ֆենոմեն) ,հիմք դարձան առաջարկված մեթոդիկայի համար: Մասնագետները առաջարկում են կենսապրեպարատների ընդունում էլեկտրոֆորեզի օպտիմալ եղանակով արգենտաուրումիոնիզացիայի հետ միասին` փոփոխությունների ենթարկված ողնաշարի ցերվիկալ հատվածի կառուցվածքներում և հյուսվածքներում մետաբոլիկ և հեմոդինամիկ պրոցեսների մաքսիմալ ռեգիոնար դեպոյացման համար` դիմեֆոսֆոնի դրական ազդեցությամբ: Հենց իմպուլսիվ հոսանքներն են խթանում ողնուղեղի սեգմենտար կառուցվածքները` ներառյալ վեգետատիվ հանգույցները, ուժեղացնում ռեգիոնար արյան շրջանառությունը և նպաստում ակտիվ նյութի ավելի խորը և երկարատև դեպոյացմանը:
Ֆիզիոթերապիայի բաժանմունքը առաջարկում է գիտականորեն հիմնավորված բուժական գործոնների համալիր կիրառում, ինչը զգալիորեն ընդլայնում է թերապևտիկ հնարավորությունները, թույլ է տալիս մեծ ծավալով ցուցաբերել նպատակաուղղված և բազմակողմանի ազդեցություն պաթոլոգիկ պրոցեսի վրա:
Կոնսերվատիվ բուժման համար ծառայությունը օգտագործում է նոր սերնդի «Էլֆոր-Պրոֆ» ավտոմատացված ապարատներ, որոնք նախատեսված են դեղորայքային էլեկտրոֆորեզի, ինչպես նաև գալվանացում անցկացնելու համար; կարող են կիրառվել գրեթե բոլոր թերապևտիկ պրոցեդուրաների ժամանակ:
Ապարատում առկա է հոսանքի ստաբիլիզացման ռեժիմ, որի դեպքում պահպանվում է նշանակված հոսանքը ամբողջ պրոցեդուրայի ժամանակ: Գալվանացման և դեղորայքային էլեկտրոֆորեզի պրոցեդուրաների անցկացման ժամանակ կիրառվում են բուժական էլեկտրոդներ արծաթե , ոսկյա (կամ պղնձե) մետաղներից, որոնք իմպուլսային հոսանքներ են ուղարկում չորս հոսքով և տեղակայվում են լայնակի, երկայնական կամ թեք անկյունագծային մեթոդիկայով: Պրակտիկայում օգտագործում ենք մեր հայրենակից Է. Շ. Սավադյանի հեղինակային աշխատանքը « էլեկտրոդային սարք»( Հեղինակային իրավունք N. 1463313, кл. А 61 N 1/04, 1986., Ն.Ն. Պրիորովի անվ. Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազետական ինստիտուտ): Սարքը ներառում է մի քանի ակտիվ էլեկտրոդներ և պասիվ էլեկտրոդ, որը միացված է մշտական հոսանքի աղբյուրին: Էլեկտրական հոսանքը հիվանդի համար դառնում է պրեպարատի «ներմուծողը»ը օրգանիզմ ոչ միայն « զտված»ձևով իոնների և մոլեկուլների տեսքով, առանց բալլաստի, այլ նաև արծաթե և ոսկյա իոնների տեսքով: Պրեպարատները բնական եղանակով լիցքավորվում են մետաղների իոններով, և դառնում բաղադրիչներ պրոֆիլակտիկայի և բուժման բարդ շղթայում: Այն մի քանի անգամ բարձրացնում է դեղաբանական ակտիվությունը` տեղի է ունենում իոնների խորը և երկարատև դեպոյացում, ինչը ավելացնում է ակտիվ բաղադրիչների ազդեցության տևողությունը օրգանիզմի վրա: Ֆիտոարգենտաուրումիոնիզացիայի հետ աշխատանքի մեթոդիկան ( phytón- բուսական պրեպարատ Դի-Բլյուդեն ,аrgentum-արծաթ (կատոդ -), аurum-ոսկի (անոդ+) ունի հատուկ հակվածություն նյարդային գոյացությունների նկատմամբ, դրական ազդեցություն է ցուցաբերում հյուսվածքների միկրոցիրկուլյացիայի վիճակի և նեյրոտրոֆիկ պրոցեսների վրա բուժական ազդեցության ոլորտում:
Էլեկտրոֆորեզը անցկացվում է « Դի-Բլյուդեն » կենսապրեպարատով (Կենսաբանական ակտիվ հավելում ), որը լրացուցիչ էներգիայի աղբյուր է , փոխկապակցված թերապևտիկ պրոցեդուրաների ընդհանուր ազդեցության շղթայում, ինչն անհրաժեշտ է օրգանիզմի վերականգնողական կենսունակության համար: Ըստ քիմիական բաղադրության դա խեժային սպիրտային լուծույթ է ` ստացված սոճու կամեդի (Gummi)սառեցված կաթնային բնահյութից, որտեղ ակտիվ բաղադրիչներն են` պոլիսախարիդներ ( հալակտոմանաններ), պեկտիններ, ալկալոիդներ, ուրոնային թթուների հեքսոզ և պենտոզ մագնիումի և կալցիումի աղերի հետ միասին, նեյտրալ միաշաքարներ և վիտամին В6, ջուր` զտված մինչև 25 մլ թուրմի ստացվելը:
Համաձայն ԱՀԿ -ի կանխատեսումների, մոտակա 10 տարիների ընթացքում կենսապրեպարատների մասնաբաժինը դեղամիջոցների ընդհանուր ծավալից կկազմի ավելի քան 60%: Նրանցից ֆենոլային միացությունների աղբյուրները և պոլիսախարիդները մեծ հետաքրքրություն են առաջացնում : Նրանց հիմքի վրա են ստեղծվել դեղաբանական ազդեցության լայն սպեկտրով բուսական ծագում ունեցող դեղամիջոցների զգալի մասը ` անոթները ամրացնող, լեղամուղ, կարդիոտոնիկ, հակամիկրոբային,հեպատոպրոտեկտորային հակաբորբոքային, հակաօքսիդանտ, հակաուռուցքային, իմունոմոդուլյար և այլն:
Վիտամին В6-ը ` բջջային էներգետիկ է , որը բարձրացնում է ֆիզիկական աշխատունակությունը, կարող է բարձրացնել կրեատինինի պարունակությունը միջաձիգ զոլավոր մկաններում,որը կարևոր դեր է խաղում մկանների կծկման պրոցեսում: Այն հատկապես կարևոր տարր է իմունային և նյարդային համակարգի համար: Ակտիվորեն կարգավորում է սպիտակուցային փոխանակությունը ` մասնակցելով ամինաթթուների տեղափոխման պրոցեսին բջջային մեմբրանի միջով: Մասնակցում է ճարպային և լիպիդային փոխանակության մեջ , լավացնում է չհագեցած ճարպային թթուների յուրացումը: Դի- Բլյուդեն էքստրակտը լրացնում է Վիտամին В6 -ի օրեկան անհրաժեշտ օգտագործման չափաբաժինը, որը հանդիսանում է ֆերմենտների պահեստ (առանց ինչի հնարավոր չէ կյանքի գոյությունն ու պահպանումը):
Ֆիզիոթերապիայի բաժանմունքը առաջարկում է գիտականորեն հիմնավորված բուժական գործոնների համալիր կիրառում, ինչը զգալիորեն ընդլայնում է թերապևտիկ հնարավորությունները, թույլ է տալիս մեծ ծավալով ցուցաբերել նպատակաուղղված և բազմակողմանի ազդեցություն պաթոլոգիկ պրոցեսի վրա:
Կոնսերվատիվ բուժման համար ծառայությունը օգտագործում է նոր սերնդի «Էլֆոր-Պրոֆ» ավտոմատացված ապարատներ, որոնք նախատեսված են դեղորայքային էլեկտրոֆորեզի, ինչպես նաև գալվանացում անցկացնելու համար; կարող են կիրառվել գրեթե բոլոր թերապևտիկ պրոցեդուրաների ժամանակ:
Ապարատում առկա է հոսանքի ստաբիլիզացման ռեժիմ, որի դեպքում պահպանվում է նշանակված հոսանքը ամբողջ պրոցեդուրայի ժամանակ: Գալվանացման և դեղորայքային էլեկտրոֆորեզի պրոցեդուրաների անցկացման ժամանակ կիրառվում են բուժական էլեկտրոդներ արծաթե , ոսկյա (կամ պղնձե) մետաղներից, որոնք իմպուլսային հոսանքներ են ուղարկում չորս հոսքով և տեղակայվում են լայնակի, երկայնական կամ թեք անկյունագծային մեթոդիկայով: Պրակտիկայում օգտագործում ենք մեր հայրենակից Է. Շ. Սավադյանի հեղինակային աշխատանքը « էլեկտրոդային սարք»( Հեղինակային իրավունք N. 1463313, кл. А 61 N 1/04, 1986., Ն.Ն. Պրիորովի անվ. Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազետական ինստիտուտ): Սարքը ներառում է մի քանի ակտիվ էլեկտրոդներ և պասիվ էլեկտրոդ, որը միացված է մշտական հոսանքի աղբյուրին: Էլեկտրական հոսանքը հիվանդի համար դառնում է պրեպարատի «ներմուծողը»ը օրգանիզմ ոչ միայն « զտված»ձևով իոնների և մոլեկուլների տեսքով, առանց բալլաստի, այլ նաև արծաթե և ոսկյա իոնների տեսքով: Պրեպարատները բնական եղանակով լիցքավորվում են մետաղների իոններով, և դառնում բաղադրիչներ պրոֆիլակտիկայի և բուժման բարդ շղթայում: Այն մի քանի անգամ բարձրացնում է դեղաբանական ակտիվությունը` տեղի է ունենում իոնների խորը և երկարատև դեպոյացում, ինչը ավելացնում է ակտիվ բաղադրիչների ազդեցության տևողությունը օրգանիզմի վրա: Ֆիտոարգենտաուրումիոնիզացիայի հետ աշխատանքի մեթոդիկան ( phytón- բուսական պրեպարատ Դի-Բլյուդեն ,аrgentum-արծաթ (կատոդ -), аurum-ոսկի (անոդ+) ունի հատուկ հակվածություն նյարդային գոյացությունների նկատմամբ, դրական ազդեցություն է ցուցաբերում հյուսվածքների միկրոցիրկուլյացիայի վիճակի և նեյրոտրոֆիկ պրոցեսների վրա բուժական ազդեցության ոլորտում:
Էլեկտրոֆորեզը անցկացվում է « Դի-Բլյուդեն » կենսապրեպարատով (Կենսաբանական ակտիվ հավելում ), որը լրացուցիչ էներգիայի աղբյուր է , փոխկապակցված թերապևտիկ պրոցեդուրաների ընդհանուր ազդեցության շղթայում, ինչն անհրաժեշտ է օրգանիզմի վերականգնողական կենսունակության համար: Ըստ քիմիական բաղադրության դա խեժային սպիրտային լուծույթ է ` ստացված սոճու կամեդի (Gummi)սառեցված կաթնային բնահյութից, որտեղ ակտիվ բաղադրիչներն են` պոլիսախարիդներ ( հալակտոմանաններ), պեկտիններ, ալկալոիդներ, ուրոնային թթուների հեքսոզ և պենտոզ մագնիումի և կալցիումի աղերի հետ միասին, նեյտրալ միաշաքարներ և վիտամին В6, ջուր` զտված մինչև 25 մլ թուրմի ստացվելը: Համաձայն ԱՀԿ -ի կանխատեսումների, մոտակա 10 տարիների ընթացքում կենսապրեպարատների մասնաբաժինը դեղամիջոցների ընդհանուր ծավալից կկազմի ավելի քան 60%: Նրանցից ֆենոլային միացությունների աղբյուրները և պոլիսախարիդները մեծ հետաքրքրություն են առաջացնում : Նրանց հիմքի վրա են ստեղծվել դեղաբանական ազդեցության լայն սպեկտրով բուսական ծագում ունեցող դեղամիջոցների զգալի մասը ` անոթները ամրացնող, լեղամուղ, կարդիոտոնիկ, հակամիկրոբային,հեպատոպրոտեկտորային հակաբորբոքային, հակաօքսիդանտ, հակաուռուցքային, իմունոմոդուլյար և այլն:
Վիտամին В6-ը ` բջջային էներգետիկ է , որը բարձրացնում է ֆիզիկական աշխատունակությունը, կարող է բարձրացնել կրեատինինի պարունակությունը միջաձիգ զոլավոր մկաններում,որը կարևոր դեր է խաղում մկանների կծկման պրոցեսում: Այն հատկապես կարևոր տարր է իմունային և նյարդային համակարգի համար: Ակտիվորեն կարգավորում է սպիտակուցային փոխանակությունը ` մասնակցելով ամինաթթուների տեղափոխման պրոցեսին բջջային մեմբրանի միջով: Մասնակցում է ճարպային և լիպիդային փոխանակության մեջ , լավացնում է չհագեցած ճարպային թթուների յուրացումը: Դի- Բլյուդեն էքստրակտը լրացնում է Վիտամին В6 -ի օրեկան անհրաժեշտ օգտագործման չափաբաժինը, որը հանդիսանում է ֆերմենտների պահեստ (առանց ինչի հնարավոր չէ կյանքի գոյությունն ու պահպանումը):
Հասուն բնակչության շրջանում նյարդաբանական հիվանդացության կառուցվածքում նյարդային համակարգի վերտեբրոգեն հիվանդություններով դիմողները կազմում են դեպքերի համարյա կեսը: Միառժամանակ կարևոր ուղղություններից մեկը հանդիսանում է թերապիայի մեթոդների և պրոֆիլակտիկ միջոցների մշակումը` հաշվի առնելով հիվանդությունների պաթոգենեզում և օրգանիզմում ֆիզիոլոգիական պրոցեսների նոր տվյալները:
Ծառայությունը առաջարկում է բուժական գործոնների գիտականորեն հիմնավորված համալիր կիրառում , որը զգալիորեն ընդլայնում է թերապևտիկ հնարավորությունները, թույլ է տալիս մեծ ծավալով ցուցաբերել նպատակաուղղված և բազմակողմանի ազդեցություն պաթոլոգիկ պրոցեսի վրա , որտեղ նմանատիպ բուժական և վերականգնողական պրոցեդուրաների անցկացումը ունեն բնորոշ, կոմպլեմենտար հատկություն:
Ծառայությունը ունի բոլոր պայմանները հետևյալ պրոցեդուրաների անցկացման համար`
• Էլեկտրոստիմուլյացիա
• Ֆիտոարգետաուրումիոնիզացիա
• Ֆիզիոթերապիա ( կրծքագոտքային, կրանիոսակրալ)
• Կրիոթերապիա
• լիմֆոդրենաժային թերապիա
• պասիվ կինեզոթերապիա
• տրիգերային թերապիա
• ջերմակարգավորիչ թերապիա
• Սակկադա թերապիա
Ծառայություն են դիմում պացիենտներ
Վերտեբրալ սինդրոմով
• Օստեոխոնդրոզ
• Սկոլիոզ
• միջողային ճողվածք
• Ռետրոլիստեզ
• Ողնաշարային խողովակի ստենոզ
• Սպոնդիլիտ
• Ֆասետային հոդերի սինդրոմ.
Նեյրոնալ խանգարումներով`
• Տարբեր տեսակի նևրալգիաներ
• Թունելի համախտանիշ
• Միգրեն
• Ռադիկուլիտ
• Ֆոբիաների դրսևորում
• Մկանային համաշտանիշ
• Քրոնիկ միոզիտ
• Իշիաս
• Մկանակոմպրեսիոն նևրոպատիա
• Մկանների հիպերտոնուս
• Մկանային տոնուսային համախտանիշ
Նեյրոանոթային դրսևորումներով
• Վեգետոանոթային դիստոնիա
• Զարկերակային ճնշում
• Վերտեբրոանոթային դիստոնիա
• Երակների վարիկոզ լայնացում
• Թեթև արտահայտված լիմֆոստազ
Համալիր թերապիան ճիշտ ընտրված բնական և արհեստական բուժական գործոնների, մեթոդների օգտագործմամբ թույլ է տալիս հասնել կլինիկական ախտանիշների վերացմանը և մորֆոֆունկցիոնալ խանգարումների վերականգնմանը ավելի կարճ ժամկետներում : Առաջարկված բուժման մեթոդիկան հնարավորություն է տալիս ընդհանուր պաշտպանիչ , կոմպենսատոր և հարմարողական ռեակցիաների խթանման հետ միառժամանակ տարբերակված դրական ազդել օրգանիզմի խանգարված ֆունկցիաների վրա: