Ցավի կենտրոնի հեռախոսհամար +374 44 300 500
Նյարդաբանական կլինիկայում գործում է միջազգային չափանիշներին համապատասխան և ժամանակակից ծառայություն՝ ցավի կենտրոն: Կենտրոնը հագեցած է տեխնիկական անհրաժեշտ բոլոր հնարավորություններով, իսկ բժիշկները վերապատրաստվել են ոլորտի առաջատար մասնագետների մոտ: Նման ծառայություն ստեղծելու գաղափարն ի հայտ է եկել 2020 թվականի քառասունչորսօրյա պատերազմի ավարտին, երբ պարզ դարձավ, որ մեծ թվով զինծառայողներ ցավերի կառավարման խնդիրներ ունեն: Այս հարցում նոր կենտրոնի գործընկերը դարձավ հայտնի անեսթեզիոլոգ, Լոս Անջելեսում ցավի կլինիկայի հիմնադիր, մեր հայրենակից Ռեյմոնդ Թադևոսյանը, որը երկար տարիներ Կալիֆոռնիայում իր թիմի հետ զբաղվում է ցավի կառավարման խնդիրներով: Կենտրոնի ստեղծումը հնարավոր դարձավ նաև նրա լուրջ մասնագիտական աջակցությամբ: Ծառայությունը համապատասխանում է ժամանակակից բժշկության բոլոր չափորոշիչներին: Ցավի կենտրոնի նպատակը ցավային համախտանիշերի վերացումը կամ նվազեցումն է: Դրանք կարող են լինել քրոնիկական տարբեր ցավեր, որոնք հիվանդին անհանգստացնում են նույնիսկ վիրահատություններից կամ բուժական տարբեր թերապիաներից հետո կամ այն պարագայում, երբ ցուցված չէ վիրահատական միջամտություն:Մեծ նշանակություն է տրվում բուժման ինտերվեցիոն եղանակին, երբ միջամտությունը կատարվում է ռենտգեն կամ սոնոգրաֆիկ հսկողության տակ՝ հատուկ ներարկումների միջոցով: Բուժման այս եղանակն առավելապես արդյունավետ է մեջքի քրոնիկական ցավերի, ողնաշարային ցավերի, գլխացավերի, ուռուցքային հիվանդությունների ժամանակ նկատվող որոշակի ցավային սինդրոմների, հոդացավերի և ցավային այլ համախտանիշների դեպքում:
Գնացանկ
Ցավի կենտրոնի բժշկի նախազննում
10,000