Երիկամների հիվանդությունների մեծ մասն ընթանում է առանց հատուկ ախտանիշների, ինչից ելնելով այս հիվանդություններն, իրավացիորեն, դասում են առավել վտանգավոր հիվանդությունների շարքին։
Հիվանդությունների մեծ մասն ազդեցություն ունի երիկամների վրա։ Երիկամների հիվանդությունների պատճառ կարող են լինել հիվանդածին մանրէները, տոքսիկ նյութերը, ալերգիկ ռեակցիաները, տարած վարակային հիվանդությունների բարդությունները, սրտանոթային, էնդոկրին, աուտոիմուն հիվանդությունները, արյան, աղեստամոքսային տրակտի, լյարդի հիվանդությունները, նյութափոխանակության խանգարումները (շաքարային դիաբետ, ֆոսֆոր-կալցիումական փոխանակության խանգարում) և այլն։
Երիկամների և միզուղիների հիվանդությունների ախտանիշները բազմաթիվ են. հաճախակի, հազվակի կամ ցավոտ միզարձակում, էնուրեզ, մեզի ծավալի, գույնի և բաղադրության փոփոխություններ, դեմքի և ոտքերի այտուցվածություն, ցավեր գոտկային շրջանում և այլն։ Այսպիսի գանգատներով հիվանդները շատ հաճախ երկար ժամանակ չեն դիմում բժշկի՝ բաց թողնելով այնքան արժեքավոր ժամանակը։ Սրանից ելնելով, երբեմն հարկ է լինում պայքարել երիկամների այս կամ այն բարդացած հիվանդությունների դեմ։ Նման բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է առաջին իսկ գանգատների դեպքում դիմել մասնագետին՝ հիվանդության ճիշտ ախտորոշման և հետագա բուժման համար։
«Էրեբունի» բժշկական կենտրոնի նեֆրոլոգիայի բաժանմունքում հետազոտվում և բուժվում են երիկամների ախտահարումներով և այլ հիվանդությունների հետևանքով երիկամային բարդություններով հիվանդները.
- սուր և քրոնիկ գլոմերուլոնեֆրիտ,
- քրոնիկ պիելոնեֆրիտ,
- պարբերական հիվանդություն,
- երիկամների ամիլոիդոզ,
- սուր և քրոնիկ երիկամային անբավարարություն,
- դիաբետիկ նեֆրոպաթիա,
- ֆունկցիոնալ երիկամային անբավարարություն՝ որպես ռևմատիդ հիվանդությունների բարդություն,
- երկրորդային գլոմերուլոնեֆրիտներ կոլագենոզների ժամանակ,
- գայլախտային նեֆրիտ,
- համակարգային վասկուլիտների ժամանակ առաջացած երիկամների ախտահարում,
- անոթային նեֆրոպաթիաներ,
- հիպերտոնիկ հիվանդություն՝ երիկամների ախտահարմամբ,
- երիկամների տոքսիկ և դեղորայքային ախտահարումներ։
Հիվանդների ախտորոշումն ու բուժումը կլինիկական-լաբորատոր հետազոտությունների տվյալների վրա է հիմնված. արյան և մեզի ընդհանուր, արյան կենսաքիմիական հետազոտություններ, հորմոնալ և իմունոլոգիական թեստեր, մեզի ցանքս և մանրէների զգայունության որոշում հակաբիոտիկների նկատմամբ, մեզի կենսաքիմիական և բջջաբանական հետազոտություններ, գործիքային հետազոտություններ. ուլտրաձայնային, այդ թվում՝ դոպլեր, համակարգային տոմոգրաֆիա (ՀՏ), պոզիտրոն-էմիսիոն ՀՏ, ներերակային ուրոգրաֆիա, ռենտգեն հետազոտություններ, ռադիոիզոտոպային սքանավորման մեթոդներ, երիկամի բիոփսիա և այլն, որոնք թույլ են տալիս իրականացնել երիկամների և այլ հիվանդությունների մանրակրկիտ ախտորոշում։
Բաժանմունքում իրականացվում է անհատական մոտեցում յուրաքանչյուր հիվանդի հանդեպ։ Հաջողությամբ իրականացվում է դեղորայքային բուժում, սննդային թերապիա և բուժման այնպիսի ռազմավարություն, որը հնարավորություն է տալիս կարճ ժամանակում վերացնել հիվանդությոան բարդությունները, երկարացնել ռեմիսիաների շրջանը և կանխել հիվանդության հետագա բարդությունների զարգացումը։
Դիալիզի բաժանմունքի մասնագետների հետ համատեղ՝ նեֆրոլոգիական բաժանմունքում իրականացվում է փոխարինող երիկամային թերապիայի անհրաժեշտություն ունեցող հիվանդների ընտրությունը և հեմոդիալիզի իրականացումը։
Հեմոդիալիզ ցուցված է հետևյալ դեպքերում.
- սուր երիկամային անբավարարություն,
- քրոնիկ երիկամային անբավարարություն,
- օրգանիզմի ծանր թունավորումներ (դեղորայքային և այլ տեսակի թույներով),
- էլեկտրոլիտների ծանր խանգարումներ։
Նեֆրոլոգիայի բաժանմունքում բուժված հիվանդները գտնվում են դիսպանսեր հսկողության տակ և շարունակում են բուժվել բուժող բժշկի կողմից։
Նեֆրոլոգիայի բաժանմունքում նեֆրոլոգիական հիվանդներին բարձր մասնագիտական բուժօգնություն մատուցելու նպատակով աշխատանքը կազմակերպվում է միջազգային չափանիշների և ուղեցույցների հիման վրա։
Նեֆրոլոգիայի բաժանմունքում աշխատում են բարձր որակավորում ունեցող բժիշկներ, ովքեր վերապատրաստվել են արտասահմանյան հայտնի կլինիկաներում։
Բաժանմունքր հագեցած է ախտորոշիչ և բուժական ամբողջ սպեկտրի ծառայություններով.
- կլինկական-լաբորատոր հետազոտությունների ամբողջական սպեկտր,
- իմունոլոգիական հետազոտություններ,
- ուլտրաձայնային հետազոտությունների ամբողջ սպեկտր,
- էնդոսկոպիկ հետազոտությունների սպեկտր,
- ճառագայթային հետազոտություններ,
- երիկամների բիոփսիա,
- համակարգչային տոմոգրաֆիա,
- անգիոգրաֆիա,
- հեմոդիալիզի բաժանմունքի նորարարական սարքավորումներ։
Նեֆրոլոգիայի բաժանմունքի գործունեության հիմնական և առաջնահերթ ուղղությունները.
- երիկամային ախտաբանությամբ հիվանդների հեմոդիալիզի խնդիրները,
- սուր և քրոնիկ պիելոնեֆրիտով հիվանդների ախտորոշումը և բուժումը,
- սուր և քրոնիկ նեֆրոպաթիաներով հիվանդների ախտորոշումը և բուժումը (դիաբետիկ նեֆրոպաթիա, ուրատային նեֆրոպաթիա) և այլն,
- շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդությունների և համակարգային վասկուլիտների հետևանքով առաջացած գլոմերուլյար ախտահարումներով հիվանդների ախտորոշումը և բուժումը,
- նախադիալիզային էտապում քրոնիկ երիկամային անբավարարությամբ հիվանդների ախտորոշումը և բուժումը,
- քրոնիկ գլոմերուլոնեֆրիտի տարբերակիչ ախտորոշումը և իմունա-ագրեսիվ թերապիան: