Կրծքագեղձի քաղցկեղը կանանց մոտ ամենահաճախ հանդիպող ուռուցքային հիվանդությունն է և այսօր ամբողջ աշխարհում բավական լուրջ քայլեր են ձեռնարկվել ինչպես հիվանդության վաղ ախտորոշման, այնպես էլ բարձարակարգ բուժօգնության միջոցով բուժելիության ցուցանիշը բարելավելու նպատակով։ Զարգացած երկրներում և աշխարհի առաջատարր կլինիկաներում ներդրվեած է Breast Unit հասկացությունը. սա համալիր ծառայություն է, որն ամբողջությամբ զբաղվում է կրծքագեղձի ախտաբանությամբ, համալրված է ախտորոշման և բուժման համար անհրաժեշտ սարքավորումներով և մասնագետներով։
«Էրեբունի» ԲԿ Մամոլոգիայի և կրծքագեղձի վիրաբուժության ծառայությունը հենց այդ մոդելն ունի: Այստեղ շեշտը դրված է առաջին հերթին կրծքագեղձի առողջության պահպանման և անհրաժեշտության դեպքում նաև` որակյալ և ճիշտ բուժօգնություն մատուցելու վրա։ Կրծքագեղձի քաղցկեղի բուժելիությունը զարգացած երկներում մինչև 100%-ի է հասել՝ շնորհիվ վաղ ախտորոշման եւ արդիական բուժման: Մեր ծառայությունը համալրված է կրծքագեղձի ախտաբանության և առողջության պահպանման համար անհրաժեշտ բոլոր հնարավորություններով: Կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշման դեպքում ծառայությունը սերտորեն համագործակցում է անմիջապես հարևանությամբ գտնվող քիմիոթերապիայի բաժանմունքի հետ և այս ճիշտ համագործակցությունն է համարվում բուժման լավագույն ցուցաիշներ գրանցելու ամենամեծ գրավականը: Ինչ վերաբերվում է վիրահատական բուժմանը, բաժանմունքում հատկապես կարեւորվում են կրծքագեղձ պահպանող վիրահատությունները, օնկոպլաստիկ միջամտությունները: Արդիական վիրահատությունների շնորհիվ հնարավոր է ոչ հեռացնել ուռուցքը, սակայն պահպանել կուրծքը՝ կնոջը լիարժեք կյանքի հնարավորություն տալով:
Ծառայության հիմնական ուղղություններն են.
Ախտորոշում
• Կրծքագեղձի սոնոգրաֆիա
• Կրծքագեղձի թվային մամոգրաֆիա
• Սոնոգրաֆիկ հսկողության տակ ախտորոշիչ պունկցիոն և տրեպան բիոպսիաներ
Մամոլոգիա
• Մամոլոգի կոնսուլտացիա և կրծքագեղձի բարորակ հիվանդությունների կոնսերվատիվ և վիրահատական բուժում
• Կրծքագեղձի էսթետիկ վիրահատություններ (կրծքագեղձերի ձգում, փոքրացում, մեծացում իմպլանտների օգտագործմամբ, հետվիրահատաան դեֆեկտների շտկում)
Կրծքագեղձի քաղցկեղի բուժում
• Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշում և բուժման անհատական մարտավարության մշակում մուլտիդիսցիպլինար կազմի միջոցով, որտեղ ընդգրկված են նեղ մասնագետներ՝ ռադիոլոգ, պաթոլոգ, քիմիոթերապևտ, կրծքագեղձի օնկոպլաստիկ վիրաբույժ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում հոգեբան և ռեաբիլիտոլոգ
• Կրծքագեղձի քաղցկեղի քիմիոթերապևտիկ բուժում կից՝ քիմիոթերապիայի բաժանմունքում
• Կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժում
- Ծառայությունում կատարվում են կրծքագեղձի քաղցկեղի հետ կապված բոլոր ծավալների արմատական վիրահատությունները, սակայն շեշտը դրվում է կրծքագեղձ պահպանողական վիրահատությունների վրա, երբ հնարավոր է լինում քաղցկեղը հեռացնել՝ միևնույն ժամանակ պահպանելով կրծքագեղձի արտաքին տեսքը։ Վիրահատությունների այս շարքը կոչվում է օնկոպլաստիկա։
- Իմպլանտների և ժամանակավոր էքսպանդերների օգնությամբ պտուկ-մաշկ պահպանող մաստէկտոմիաներ (կրծքագեղձի ամբողջական արմատական հեռացում, պահպանելով մաշկը և պտուկը)։
-Մաստէկտոմիաներից հետո կրծքագեղձի վերականգնողական վիրահատություններ, սեփական հյուսվածքներով և/կամ իմպլանտներով։
Բաժանմունքում հատուկ ուշադրություն է դարձվում հետվիրահատական վերականգնողական բուժմանը, ուստի ներդրված է ռեաբիլիտացիոն ծառայություն Ծառայության գործունեությունը ներառում է կրծքագեղձի տարրաբնույթ վիրահատություններից հետո անմիջապես իրականացվող պրոֆիլակտիկ կանխարգելիչ վերականգնողական բուժում՝ նյարդամկանային ակտիվ եւ պասիվ վարժություններով։
Այսպիսով, ռեաբիլիտացիոն կանխարգելիչ միջամտությունները դառնում են մատուցված որակյալ համալիր բուժման անբաժանելի մասը: Բուժական ռեաբիլիտացիոն կուրսերը նախատեսված են բոլոր այն հիվանդների համար, որոնց մոտ ի հայտ են գալիս երկրորդային այտուցներ, այս դեպքում իրականացվում է մանուալ լինմֆոդրենաժ եւ հակականգային բուժում:
Սիրելի կանայք, հիշեք՝ կրծքագեղձի քաղցկեղը դատավճիռ չէ:
«Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի եւ կրծքագեղձի վիրաբուժության ծառայությունը համալրված է կրծքագեղձի ախտաբանության և առողջության պահպանման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով։
Բոլոր ծառայությունները
- Անեսթեզիոլոգիայի բաժանմունք
- Ընդհանուր և կրծքավանդակի վիրաբուժության բաժանմունք
- Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք
- Մինիմալ-ինվազիվ վիրաբուժության բաժանմունք
- Էսթետիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք
- Կոլոպրոկտոլոգիայի բաժանմունք
- Էնդոկրին վիրաբուժության բաժանմունք
- Քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունք
- Պլաստիկ և միկրովիրաբուժության բաժանմունք
- Ուրոլոգիական բաժանմունք
- Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունք
- Անոթային վիրաբուժության բաժանմունք
- Մամոլոգիայի եւ կրծքագեղձի վիրաբուժության ծառայություն
- Դժվար լավացող վերքերի և լիմֆադեմաների բուժման ծառայություն