«Էրեբունի» ԲԿ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի բաժանմունքը հանրապետության առաջատար բաժանմունքերից մեկն է, որը համալրված է վերջին սերնդի եւ գերժամանակակից սարքավորումներով: Բաժանմունքը համալրված է Siemens ընկերության Magnetom Aera 1,5 T և Magnetom Vida 3T ժամանակակից սկաներներով:
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի նոր սերնդի այս սարքերը հնարավորինը սեղմ ժամանակահատվածում լայնածավալ հետազոտություններ են կատարում: Ունեն հզոր մագնիսական դաշտ և տեսանելիություն, ինչի արդյունքում տեղեկատվությունն առավել ճշգրիտ է և հստակ, պատկերն ու եզրակացության որակը՝ կատարյալ: Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի սարքերն ապահովում են բացառիկ որակ եվ արագություն:
Մագնիսառեզոնանսային այս տոմոգրաֆների բացառիկ հնարավորություններից մեկը աշխատանքի արագությունն է: Ի տարբերություն հին սերնդի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆների, նոր սարքերի պարագայում ընդամենը 5-20 րոպե է պահանջվում: Այն ունի գլխուղեղի արագ հետազոտման GO Brain ծրագիր, որի օգնությամբ մեկ կոճակի հպումով հետազոտվում է գլխուղեղը` բազմաթիվ դիրքերով, անհրաժեշտության դեպքում կոնտրաստ նյութերի կիրառմամբ:
Տոմոգրաֆի բացառիկ՝ Whole-body diffusion ծրագիրը հնարավորություն է տալիս սկանավորել հիվանդի ամբողջ մարմինը՝ ոտքից գլուխ, հատուկ քննության ենթարկել ուռուցքով հիվանդին, միանգամից տեսնելով բոլոր ակտիվ օջախները, ուռուցքների տեղակլայումը եւ չափերը, ինչպես նաեւ գնահատել քիմիաթերապիայի եւ ճառագայթային թերապիայի արդյուքնենրը:
Արհեստական բանականության շնորհիվ MAGNETOM Vida 3 Տեսլա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիկ սարքն ախտորոշման ընթացքում գտնում է առկա խնդիրները, դասակարգում դրանք, դրանով իսկ օգնում բժշկին՝ առավել արագ եւ անսխալ կողմնորոշվել և ախտորոշել:
Մագնիսական դաշտի 3 տեսլա հզորություն, մեծ տեսանելիություն, առավել հստակ պատկերներ և գերճշգրիտ եզրակացություն. այսպիսով, Magnetom VIDA 3 Տեսլան ապահովում է բացառիկ որակ եվ արագություն:
Բազմաթիվ գործառույթների և ծրագրերի շնորհիվ 3 T սարքը թույլ է տալիս բազմակի անգամ կրճատել հետազոտության անցկացման ժամանակահատվածը. ընդհուպ 10 րոպե:
Բաժանմունքն աշխատում է առանց հանգստի, 7 օր 24 ժամ ձևաչափով:
Տեղեկատու շուրջօրյա հեռախոսահամար 012-800-800
Siemens Healthineers: Magnetom Aera
Siemens Healthineers: Magnetom Vida 3T