«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատան նորածնային բաժանմունքում իրենց կյանքի առաջին օրերն են անցկացնում այն երեխաները, ովքեր ծնվել են բարդացած և վաղաժամ ծննդաբերություններից։ Պերինատալ օգնություն ապահովող ծննդատան ամենաբարձր` երրորդ մակարդակի կարգավիճակը պարտավորեցնում է բուժանձնակազմին միշտ պատրաստ լինել ապահովելու պատշաճ բժշկական օգնություն նույնիսկ ամենաբարդ դեպքերում:Նորածնային բաժանմունքում ստեղծված են ժամանակակից չափորոշիչներին համապատասխան պայմանները՝ հիվանդ և անհաս նորածինների բուժումը և խնամքը ապահովելու համար: Բժշկական կենտրոնի ղեկավարության կողմից ձեռք են բերվել ինտենսիվ թերապիայի լավագույն սարքավորումները. ճապոնական Atom Medical ընկերության կյուվեզներ և բաց վերակենդանացման համակարգեր, ֆոտոթերապիայի լամպեր, մոնիտորները, շվեյցարական և գերմանական Hamilton և Stepfan ընկերությունների թոքերի արհեստական շնչառության սարքեր, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել բարձր հաճախականության օդափոխություն: Գերմանական Medin ընկերության նորագույն սարքը հնարավորություն է ընձեռում իրականացնել շնչառության ոչ ինվազիվ օժանդակման ամբողջ ծավալը, այդ թվում՝ բարձր հաճախականության միջոցով:
Բաժանմունքը համալրված է նաև երեխաների գլխուղեղի հետազոտության սոնոգրաֆիկ սարքով: Այն հնարավորություն է տալիս կատարել նորածինների և վաղ մանկական հասակի երեխաների գլխուղեղի նեյրոսոնոգրաֆիա՝ անոթների դոպլեր հետազոտությամբ: «Էրեբունի» ԲԿ ծննդատանը ներդրված է նաև կոնքազդրային հոդի դիսպլազիայի սկրինինգային ծրագիր:
Ինտենսիվ թերապիայի բաժանմունքում առկա են.
- արհեստական շնչառության սարքեր
- Bablle CPAP և high flow շնչառության ապահովման համակարգեր
- թթվածնի կենտրոնացված մատակարարում
- տաքացվող սեղանիկ ՝ ջերմության վերահսկման համակարգով
Բաժանմունքում առկա են նաև՝
- ֆոտոթերապևտիկ լամպեր
- ռենտգեն-համակարգ
- տեսահսկման մոնիտորներ
- լաբորատորիա
- նորացված կյուվեզներ
Գնացանկ
Գլխուղեղի գերձայնային հետազոտություն (նեյրոսոնոգրաֆիա)
10,000
Գլխուղեղի գերձայնային հետազոտություն` նեյրոսոնոգրաֆիա դոպլեր հետազոտության հետ
15,000
Նորածինների արյան հետազոտություն ստերիլության վերաբերյալ
6,500