«Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքը հիմնադրվել է 1991 թվականին՝ ՀՀ առողջապահության նախարարության, UMAF Paris կազմակերպության նախագահ Գևորգ Աբգարյանի, Փարիզի «Տրուսսո» և «Նեկեր» հիվանդանոցների ՔԿԱ կլինիկաների ղեկավար, պրոֆեսոր Եղիա-Նոել Կարապետյանի և «Էրեբունի» ԲԿ ղեկավար, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի համագործակցության արդյունքում, ինչպես նաև Շառլ Ազնավուրի «SOS-Armenia» հիմնադրամի աջակցությամբ:
Բաժանմունքն իրականացնում է քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ախտորոշում և բուժում՝ կիրառելով միջազգային պրոտոկոլներ, նորագույն մոտեցումներ, վիրահատական ժամանակակից հնարավորություններ:
Բաժանմունքը հագեցած է նորագույն սարքավորումներով, այդ թվում՝ էնդոսկոպներով, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել ախտորոշիչ համալիր գործողություններ, ստանալ գերճշգրիտ պատկերներ, իսկ անհրաժեշտության դեպքում կատարել փոքր վիրահատական միջամտություններ՝ առանց հիվանդին վիրասրահ տեղափոխելու:
Բաժանմուքնում կատարվում են հետևյալ վիրահատությունները
• Քթի հարակից խոռոչների էնդոսկոպիկ վիրահատություններ (FESS՝էնդոսկոպիկ ֆունկցիոնալ սինուսավիրաբուժություն)
• կոկորդի և քթի խոռոչի պոլիպների հեռացում
• կոնխոտոմիակամտուրբինէկտոմիա (քթի խեցիների հեռացում)
• ստորին քթային խեցիների էնդոսկոպիկ վազոտոմիա
• քթային խեցիների ռադիոալիքային ռեդուկցիա և էլեկտրակոագուլյացիա
• քթի միջնապատի թեքվածության շտկում
• ադենոիդէկտոմիա (ադենոիդ վեգետացիաների հեռացում),
• տոնզիլէկտոմիա (քմային նշիկների հեռացում)
• ձայնալարերի պլաստիկա
• «գայլի երախ», «նապաստակի շրթունք» բնածին արատների վերացում
• թմբկախոռոչի շունտավորում
• կոխլեար իմպլանտացիա (լսողությունը լավացնող հատուկ սարքերի պատվաստում խխունջի մեջ)
• թմբկաթաղանթի ռեկոնստրուկցիա (միրինգոպլաստիկա),
• տիմպանոպլաստիկա՝միկրովիրաբուժական պրոթեզների կիրառմամբ
• մաստոիդէկտոմիա
• վիրահատություններ վահանաձև գեղձի ախտաբանությունների ժամանակ (այդթվում՝ուռուցքաբանական)
• պարաթիրեոիդէկտոմիա (հարվահանաձևգեղձերիհեռացում)
• սիալէկտոմիա
• պարանոցային լիմֆոդիսսեկցիա և այլն:
2004 թվականից UCLA համալսարանի հետ համագործակցությամբ Հայաստանում մեկնարկել է Կոխլեառ իմպլանտացիայի ծրագիրը: Աշխարահռչակ քիթ-կոկորդ-ականջաբան, պրոֆեսոր Ակիրա Իշիյամայի գլխավորությամբ, «Հայկական բժշկական հիմնադրամի» ղեկավար Սալբի Ագարակյանի օժանդակությամբ և «էրեբունի» ԲԿ ղեկավարության ջանքերով բազմաթիվ երեխաներ կյանքում առաջին անգամ ձայն լսելու և խոսելու հնարավորություն են ստացել: Այս համագործակցության արդյուքնում թանկարժեք ԿՈԽԼԵԱՌ իմպլանտները հասանելի են դառնում հայաստանցի երեխաներին:
Բաժանմունքը համագործակցում է Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի առաջատար կլինիկաների հետ, որտեղ նաև մասնագետները վերապատրասվում են:
«Էրեբունի» ԲԿ քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքը Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ՔԿԱ հիվանդությունների
ամբիոնի հիմնական բազան է:
Բաժանմունքում իրականացվում է ՔԿԱ ախտաբանությամբ բազմաթիվ հիվանդների բուժում՝ ախտորոշման մի շարք ժամանակակից մեթոդների կիրառմամբ.
- իմպենդանսոմետրիա,
- տիմպանոմետրիա,
- օտոէմիսիա,
- լսողական հարուցված պոտենցիալներ,
- ֆիբրոսկոպիա (ռինոֆարինգոլարինգոսկոպիա),
- օտոմիկրոսկոպիա,
- քթի հարակից խոռոչների ՈւՁՀ,
- ռինոմանոմետրիա,
- ստորին քթային խեցիների, փափուկ քիմքի, նշիկների, լեզվակի, լեզվարմատի ռադիոալիքային ռեդուկցիա:
Հիմնական վիրաբուժական ուղղությունները.
- լսողությունը վերականգնող վիրահատություններ,
- տիմպանոպլաստիկա,
- ստապեդոպլաստիկա,
- քթի և հարքթային խոռոչների էնդոսկոպիկ վիրահատություններ,
- էնդոլարինգեալ միկրովիրաբուժական միջամտություններ,
- ֆոնովիրաբուժություն,
- պլաստիկ վիրահատություններ. քթի պլաստիկա, ականջի պլաստիկա, փափուկ և կարծր քիմքի պլաստիկա, դեմքի և պարանոցի բնածին և ձեռքբերովի արատների ու ձևախախտումների շտկում:
Բոլոր ծառայությունները
- Անեսթեզիոլոգիայի բաժանմունք
- Ընդհանուր և կրծքավանդակի վիրաբուժության բաժանմունք
- Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք
- Մինիմալ-ինվազիվ վիրաբուժության բաժանմունք
- Էսթետիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք
- Կոլոպրոկտոլոգիայի բաժանմունք
- Էնդոկրին վիրաբուժության բաժանմունք
- Քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունք
- Պլաստիկ և միկրովիրաբուժության բաժանմունք
- Ուրոլոգիական բաժանմունք
- Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունք
- Անոթային վիրաբուժության բաժանմունք
- Մամոլոգիայի եւ կրծքագեղձի վիրաբուժության ծառայություն
- Դժվար լավացող վերքերի և լիմֆադեմաների բուժման ծառայություն