Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի գործունեության հիմնական ուղղությունը պացիենտներին անհետաձգելի բուժօգնության ցուցաբերումն է հանկարծակի առաջացած սուր հիվանդությունների և վիճակների դեպքում, քրոնիկական հիվանդությունների սրացման ժամանակ՝ կյանքին սպառնացող վտանգի ակնհայտ նշանների բացակայության դեպքում:
Անհետաձգելի ախտորոշիչ և բժշկական օգնության ցուցաբերումն իրականացվում է պացիենտների ինքնուրույն դիմելու կամ համաբուժարանից անհետաձգելի բուժօգնության բաժանմունք ուղեգրվելու ժամանակ, շտապօգնության արտագնա բրիգադի կողմից պացիենտի տեղափոխման դեպքում, որն իրականացնում է անհետաձգելի բազմապրոֆիլ բժշկական օգնություն ինչպես տանը, այնպես էլ կենտրոն տեղափոխելու ընթացքում:
Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի գործունեությունը բաղկացած է երկու մասից.
- դիմած պացիենտների անհետաձգելի հետազոտության օպերատիվ կազմակերպում և իրականացում,
- հիվանդության սուր շրջանում ընդունված պացիենտների անհետաձգելի բուժօգնության ցուցաբերում, ովքեր տեղում հետազոտություններ են անցնում:
Բարդ դեպքերում բաժանմունքը կազմակերպում է նաև խորհրդակցություն՝ կենտրոնի նեղ մասնագետների մասնակցությամբ, ովքեր համատեղ որոշում են պացիենտի վարման հետագա ռազմավարությունը.
- բուժօգնության ցուցաբերում՝ հետագայում բուժումը տանը շարունակելու,
- պացիենտի տեղափոխում մասնագիտացված կամ վերակենդանացման բաժանմունք՝ հետագա հետազոտության և բուժման նպատակով,
- հիվանդի տեղափոխում վիրահատարան՝ հետագա վիրահատական բուժման նպատակով:
Բաժանմունքը հագեցած է ժամանակակից ախտորոշիչ սարքավորումներով և գործիքներով: Բաժանմունքում առկա է 8 մահճակալ: Միաժամանակ հերթապահում են 3 բժիշկ ՝ թերապևտ, վիրաբույժ և ռեանիմատոլոգ:
Բաժանմունքում աշխատում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր անհետաձգելի բուժօգնության ցուցաբերման մեծ փորձ ունեն և հատուկ վերապատրաստում են անցել: