«Էրեբունի» բժշկական կենտրոնի գաստրոէնտերոլոգիայի եւ հեպատոլոգիայի բաժանմունքն իրականացնում է մարսողական համակարգի եւ լյարդի հիվանդությունների ախտորոշում եւ բուժում:
Կերակրափողի հիվանդություններ՝
Գաստրոէզոֆագիալ ռեֆլյուկս հիվանդություն
տարբեր ծագման էզոֆագիտներ
Բարետի հիվանդություն
կարդիոսպազմ
էզոֆագոսպազմ
Ստամոքսի հիվանդություններ
սուր եւ քրոնիկ գաստրիտներ
խոցային հիվանդություն, ստամոքսի եւ տասներկումատնյա աղու խոց
Աղիքային քրոնիկ բորբոքային հիվանդություններ՝
ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ
Կրոնի հիվանդություն
բարակ աղիների հիվանդություններ՝ էնտերիտ, Ուիպլի հիվանդություն
Լյարդի հիվանդություններ
հեպատիտներ՝ վիրուսային ծագման
ալկոհոլային, ոչ ալկոհոլային կամ ճարպային, աուտոիմուն եւ դեղորայքային
լյարդի զիռոզ՝ տարբեր ծագման
Ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ
քրոնիկ պանկրեատիտ
աուտոիմուն պանկրեատիտ
Լեղուղիների հիվանդություններ՝ քրոնիկ խոլեցիստիտ, խոլանգիտ եւ այլն
Տարվա ընթացքում բաժանմունքը սպասարկում է 8500-ից ավել հիվանդի։
Գաստրոէնտերոլոգիական քրոնիկ հիվանդություններ ունեցող հիվանդների քանակը տարեցտարի ավելանում է, ընդ որում, մասնագետները նկատել են, որ հիվանդության սկզբնական շրջանում հիվանդները չեն շտապում դիմել մասնագետներին, զբաղվում են ինքնաբուժմամբ՝ բարդացնելով սեփական առողջության վիճակը։
Հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ մարսողական համակարգի եւ լյարդի հիվանդությունները հաճախ ձեռք են բերում քրոնիկ բնույթ, ինչպես նաև նպաստում ալերգիկ վիճակների, մաշկի բազմաթիվ հիվանդությունների, հոդերի, էնդոկրին համակարգի հիվանդությունների, սննդային անտանելիության առաջացմանը, ինչն անդրադառնում է կյանքի որակի վրա՝ իջեցնելով աշխատունակությունը, ընդհուպ՝ դեպրեսիայի զարգացում, լեղաքարային, միզաքարային հիվանդությունների, շաքարային դիաբետի և այլ հիվանդությունների առաջացում։
Այդ իսկ պատճառով խիստ անհրաժեշտ է ժամանակին մասնագետին դիմելը՝ մասնագիտացված բուժում ստանալու համար։ Որքան հիվանդները վաղ են դիմում բժշկի, այնքան մեծանում է նրանց բուժման արդյունավետությունը և հետագա սրացումների կանխումը։
Գաստրոէնտերոլոգին դիմելու և մասնագիտական օգնություն ստանալու ցուցումներն են.
- այրոցք, սրտխառնոց, փսխումներ, բերանում տհաճ հոտ եւ դառը համ
- որովայնի տարբեր տեղակայման ցավեր,
- ախորժակի կորուստ,
- քաշի կորուստ
- աղիքային խնդիրներ (փորլուծություն, փորկապություն, փքվածություն, անհանգստացնող զգացողություն որովայնի ստորին շրջանում, արյան առկայություն կղանքում, ցավ եւ քոր հետանցքի շրջանում)
- մաշկի եւ տեսանելի լորձաթաղանթների գույնի փոփոխություն՝ դեղնություն:
Գաստրոէնտերոլոգիական հիվանդների ստացիոնար բուժման ժամանակ կիրառվում են դիետոթերապիա սպեցիֆիկ հիվանդությունների դեպքում եւ դեղորայքային բուժում:
Հաշվի առնելով օրգանիզմի անհատական առանձնահատկությունները և հետազոտության արդյունքները, յուրաքանչյուր հիվանդի համար մշակվում է անհատական բուժման սխեմա, որտեղ հաշվի է առնվում օրվա ռեժիմը, սնուցման և կյանքի բնույթը։
Գաստրոէնտերոլոգիական բաժանմունքը սերտորեն համագործակցում է Էրեբունի բժշկական կենտրոնի հետևյալ մասնագիտացված բաժանմունքների մասնագետների հետ՝ ախտորոշիչ, էնդոսկոպիկ, ընդհանուր և որովայնային վիրաբուժության, էնդոկրինոլոգիայի, ինվազիվ վիրաբուժության և այլն։
Եթե հետազոտության արդյունքում պարզվում է, որ կա վիրահատության անհրաժեշտություն (օրինակ՝ լեղաքարային կամ խոցային հիվանդություն), ապա հիվանդները տեղափոխվում են համապատասխան բաժանմունքներ, որտեղ ստանում են բարձր մասնագիտացված վիրահատական բուժում՝ ինչպես բաց, այնպես էլ մինիմալ-ինվազիվ կամ լապարասկոպիկ մեթոդներով։
Հարմարավետ հիվանդասենյակներում բուժվում են հետևյալ հիվանդություններով տառապող հիվանդները.
- կերակրափող. կարդիալ հատվածի անբավարարություն, ռեֆլյուքսային գաստրոէզոֆագալ հիվանդություն (էռոզիվ, ոչ էռոզիվ),
- ստամոքս, 12-մատնյա աղիք. ստամոքսի, 12-մատնյա աղու խոց, գաստրիտ՝ տարբեր ծագման, ոչ խոցային մարսողության խանգարում,
- լյարդ. հեպատիտ՝ տարբեր ծագման, ճարպային հեպատոզ, ցիռոզ,
- լեղապարկ և լեղուղիներ. քրոնիկ խոլեցիստիտ, լեղուղիների դիսկինեզիա,
- ենթաստամոքսային գեղձ. քրոնիկ պանկրեատիտ,
- հաստ և բարակ աղիներ և այլն. գրգռված աղու համախտանիշ, ֆունկցիոնալ փորկապություն, քրոնիկ փորկապություն, դիսբակտերիոզ, կոլիտներ, Կրոնի հիվանդություն, հաստ աղիքի դիվերտիկուլյար հիվանդություն, ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ։
Բաժանմունքում կիրառվում են բժշկության վերջին առաջընթացները, ախտորոշման կատարելագործված մեթոդները, բուժման բազմապլանային ռազմավարությունը, այդ թվում.
- դեղորայքային բուժում,
- սննդային թերապիա