Էրեբունի ԲԿ-ի կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքում իրականացվում է ուղիղ աղու և խթաղու ցանկացած սուր և քրոնիկական հիվանդության ախտորոշում, թերապևտիկ և վիրաբուժական բուժում՝ ներառելով նաև առավել ծանր հիվանդներին, ովքեր տառապում են ուռուցքային հիվանդություններով, հաստ աղու բորբոքային հիվանդություններով, հաստ աղու դիվերտիկուլյար հիվանդությամբ: Հիվանդների բուժման ժամանակ կիրառվում են ժամանակակից միջազգային ուղեցույցներ և բարձր տեխնոլոգիական քիչ ինվազիվ մեթոդներ՝ հետվիրահատական վերականգնման սեղմ ժամկետներով:
Կլինիկայի աշխատանքի հիմնական սկզբունքը հոսպիտալացման նվազագույն ժամկետում բուժման առավելագույն արդյունք ապահովելն է: Այդ պատճառով բաժանմունքն ապահովված է ամենաժամանակակից ախտորոշիչ և բուժական սարքավորումներով: Էնդոսկոպիկ միջամտությունների իրականացման հնարավորությունը (կոլոնոսկոպիա և գաստրոսկոպիա) դեղորայքային քնի պայմաններում, ժամանակակից ռենտգենաբանական սարքերի, համակարգչային տոմոգրաֆիայի և գերձայնային սարքավորումների լայն կիրառումը հնարավորություն են տալիս հիվանդներին հետազոտել սեղմ ժամկետներում՝ ամբուլատոր կամ ստացիոնար հարմարավետ պայմաններում:
Որպես ժամանակակից բազմապրոֆիլ կլինիկայի ստորաբաժանում՝ բաժանմունքն ունի տարբեր ուղեկցող հիվանդություններով ծանր հիվանդներին բուժելու, վիրահատության պլաստիկ փուլերն իրականացնելու, հետվիրահատական շրջանում հիվանդների համալիր վերականգնողական բուժում իրականացնելու եզակի հնարավորություն:
Բաժանմունքում իրականացվող վիրահատությունները և բուժման ենթակա հիվանդությունների ցանկը.
- հեմոռոիդէկտոմիա (բաց վիրահատություն),
- հեմոռոիդէկտոմիա (ներքին հեմոռոիդալ հանգույցների տրանսանալ դեզարտերիզացիա՝ մեկօրյա վիրահատություն),
- հետանցքի ճաք,
- պարապրոկտիտ,
- ուղիղ աղու խուղակներ,
- պոչուկի էպիթելյալ ուղիներ,
- ուղիղ աղու և հետանցքի ուռուցքների տրանսանալ հեռացում,
- շուրջհետանցքային սրածայր կոնդիլոմաներ,
- հետանցքի սեղմանի անբավարարություն (անկղապահություն),
- ուղիղաղի-հեշտոցային խուղակներ,
- ռեկտոցելե,
- հետանցքի և հաստ աղու ուռուցքներ,
- հեմոռոիդալ հանգույցների լատեքսային լիգավորում,
- հեմոռոիդալ հանգույցների ինֆրակարմիր կոագուլացիա,
- արտաքին տարրերի հեռացում (Surgitron սարքով),
- հետանցքի քրոնիկական ճաքի հեռացում (Surgitron սարքով),
- հեմոռոիդալ հանգույցների թրոմբների հեռացում (թրոմբէկտոմիա Surgitron սարքով),
- թութքի և հետանցքի ճաքի դեղորայքային բուժում:
Կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքը հագեցած է ամենաժամանակակից սարքավորումներով՝ նախատեսված ախտորոշման և կոլոպրոկտոլոգիական վիրահատությունների ամբողջ սպեկտրի իրականացման համար:
Կոլոպրոկտոլոգիայի և քիչ ինվազիվ վիրաբուժության բաժանմունքի գործունեության հիմնական ուղղությունը որովայնի խոռոչի, փոքր կոնքի օրգանների և շեքի բարորակ ու չարորակ հիվանդությունների բուժումն է:
Բաժանմունքում իրականացվում են.
- Քիչ ինվազիվ ամբուլատոր վիրահատություններ թութքի սկզբնական շրջաններում. հեմոռոիդալ հանգույցների լիգավորում լատեքսային օղերով, սկլերոթերապիա, ինֆրակարմիր կոագուլյացիա և քիչ տրավմատիկ միջամտության այլ տարբերակներ:
- Քրոնիկական թութքի և հետանցքի ճաքի, անոռեկտալ խուղակների և թարախակույտերի, հետանցքի սեղմանի անբավարարության հետ կապված արմատական վիրահատություններ: Բարձր տեխնոլոգիական սարքերի կիրառումը (ներքին հեմոռոիդալ հանգույցների տրանսանալ դեզարտերիզացիայի մեթոդը դոպլեր հսկողությամբ, մուկոպեկսիայով և հյուսվածքների լիֆտինգով (THD), հյուսվածքների քիչ տրավմատիկ կոագուլյացիայի գործիքը (LigaSure), ներծծվող կարային նյութերը և ցավազրկող դեղերով անհատական դոզատորները) հնարավորություն են տալիս նվազագույնի հասցնել հետվիրահատական շրջանում ցավային համախտանիշը և կրճատել ստացիոնարում մնալու ժամկետը:
- Շեքի և կոնքի տարբեր հիվանդությունների ժամանակ (օբստրուկտիվ դեֆեկացիայի համախտանիշ, ռեկտոցելե, ուղիղ աղու արտանկում) իրականացվող առանձնահատուկ քիչ տրավմատիկ վիրահատություններ: Նախավիրահատական հետազոտության ամբողջ սպեկտրի իրականացումը (անդրուղիղաղիքային և անդրհեշտոցային ՈՒՁՀ, անոռեկտալ մանոմետրիա, ուրոֆլոումետրիա) հնարավորություն է տալիս կատարել հիվանդության ճշգրիտ տարբերակիչ ախտորոշում և ընտրել հիվանդների այս բարդ խմբի բուժման լավագույն անհատական եղանակը:
- Քիչ ինվազիվ միջամտություններ ուղիղ աղու և խթաղու բարորակ հիվանդությունների ժամանակ: Լայնորեն կիրառվում են ուղիղ աղու թարթչավոր ուռուցքների տրանսանալ հեռացման եղանակները, որոնք հնարավորություն են տալիս խուսափել խոռոչային վիրահատությունների իրականացումից:
- Խթաղու և ուղիղ աղու չարորակ նորագոյացությունների բուժում: Վիրահատություններն իրականացվում են ռադիկալիզմի և ընդլայնված լիմֆադենէկտոմիայի բոլոր սկզբունքների խիստ պահպանմամբ, որոնք ապահովում են հիվանդների` առանց ռեցիդիվի ապրելիության բարձր ցուցանիշները: Տեղային տարածված ուռուցքների դեպքում, որոնք գործընթացի մեջ ընդգրկել են նաև հարևան օրգաններն ու խոշոր անոթները, իրականացվում են ընդլայնված արմատական վիրահատություններ՝ վերակառուցողական-պլաստիկ փուլով, որն ապահովում է վիրահատությունից հետո հիվանդների կյանքի լավ որակը:
- Հաստ աղու բորբոքային հիվանդությունների վիրահատական բուժումն իրականացվում է ըստ աղու բորբոքային հիվանդությունների բուժման ընդունված ուղեցույցների (ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ և Կրոնի հիվանդություն), որը թույլ է տալիս պահպանել աղու բնական ընթացքը:
- Օբստրուկտիվ ռեզեկցիայից հետո ստոմայով հիվանդների ռեկոնստրուկտիվ-պլաստիկ վիրահատությունններ. տվյալ բարձր տեխնոլոգիական վիրահատությունները հնարավորություն են տալիս վերականգնել աղիների բնական ընթացքը՝ զգալիորեն լավացնելով այդպիսի հիվանդների կյանքի որակը:
Բոլոր ծառայությունները
- Անեսթեզիոլոգիայի բաժանմունք
- Ընդհանուր և կրծքավանդակի վիրաբուժության բաժանմունք
- Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք
- Մինիմալ-ինվազիվ վիրաբուժության բաժանմունք
- Էսթետիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք
- Կոլոպրոկտոլոգիայի բաժանմունք
- Էնդոկրին վիրաբուժության բաժանմունք
- Քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունք
- Պլաստիկ և միկրովիրաբուժության բաժանմունք
- Ուրոլոգիական բաժանմունք
- Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունք
- Անոթային վիրաբուժության բաժանմունք
- Մամոլոգիայի եւ կրծքագեղձի վիրաբուժության ծառայություն
- Դժվար լավացող վերքերի և լիմֆադեմաների բուժման ծառայություն