Հայաստանում ալերգելոգիական առաջին ծառայությունը հիմնվել է 1985 թվականին՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի բազայի վրա: Ալերգոլոգիական ծառայությունը կատարում է հետեւյալ հիվանդնությունների ախտորոշում եւ բուժում.
- բրոնխիալ ասթմա
- ալերգիկ կոնյուկտիվիտ
- ռինո-սինուսիտ
- եղնջացան
- Կվինկեյի այտուց
- դեղորայքային ալերգիա՝ տոքսիդերմիա
- Ստիվենսոն-Ջոնսոնի, Լայելի համախտանիշ
- սննդային ալերգիա
- ատոպիկ դերմատիտ
- շիճուկային հիվանդությու
- անաֆիլակտիկ շոկ
- ալերգիկ վասկուլիտ
Ծառայությունը հագեցված է ալերգեններով, որոնք օգտագործվում են եւ ախտորոշման եւ բուժական նպատակներով: Կատարվում են միջազգային չափորոշիչներին համապատսախան ժամանակակից բոլոր բուժումները: Առանձնահատուկ տեղ է հատկացվում հղիների բուժմանը, քանի որ վերջին տարիներին նկատվում է ալերգիկ հիվանդությունների խիստ տարածվածություն հենց հղիության ընթացքում: Դրանք են բրոնխիալ ասթման, դերմատիտը, եղնջացանը: Նման հղիները գտնվում են ալերգոլոգի խիստ հսկողության տակ, հղիության ամբողջ ընթացքում: Ծառայությունում կատարվում է նաեւ ուսումնական գործընթաց, ինչպես նաեւ գիտական աշխատաքններ: