Էսթետիկ վիրաբուժությունը բժշկության ճյուղերից է, որը զբաղվում է մարդու արտաքինի բարելավմամբ` շտկման ճանապարհով դեմքի և մարմնի խնդրահարույց հատվածների վիրահատական միջամտությամբ: Տարբերում է կոսմետիկ վիրաբուժության երկու տեսակ՝ էսթետիկ և վերակառուցողական: Էսթետիկ վիրաբուժության առանձնահատկությունն այն է, որ վիրահատվում է բացարձակ առողջ մարդը:
Դիմածնոտային վիրաբուժությունն ուսումնասիրում և բուժում է բերանի խոռոչի օրգանների, դեմքի, պարանոցի փափուկ հյուսվածքների և դեմքի կմախքի ոսկրերի հիվանդություններն ու վնասվածքները:
«Էրեբունի» ԲԿ Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքում վիրահատական միջամտություններ են կատարվում հետևյալ դեպքերում.
•դիմածնոտային շրջանի բորբոքային հիվանդություններ
•վնասվածքներ
•ուռուցքներ և տարբեր նորագոյացություններ
•բերանի խոռոչի, դեմքի, պարանոցի և ատամների բնածին ու ձեռքբերովի արատներ և ձևախախտումներ
•ատամնային իմպլանտների տեղադրում
•վերին և ստորին ծնոտների պլաստիկա։
Մասնագետների բարձր որակավորումը և բաժանմունքի լիովին հագեցվածությունը բարձր տեխնոլոգիական սարքավորումներով՝ հնարավորություն են տալիս իրականացնել ամենաբարդ վիրահատություններն էսթետիկ և դիմածնոտային վիրաբուժության բնագավառում՝ պացիենտներին վերադարձնելով լիարժեք կյանքի՝ նույնիսկ ամենաբարդ դեպքերում:
«Էրեբունի» ԲԿ էսթետիկ եւ դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքում իրականացվում են դիմածնոտային շրջանի և պարանոցի փափուկ ու ոսկրային հյուսվածքների, գանգաթաղի, բերանի խոռոչի, ականջախեցիների և արտաքին քթի վիրահատություններ՝ ընդգրկելով կոսմետիկ և վերականգնողական վիրահատությունների ամբողջ ծավալը:
Հոնքերի և ճակատի ձգում, կոպերի պլաստիկա
Հոնքերի իջեցումը, կոպերի կախված լինելը, ճակատի կնճիռները տվյալ վիրահատության իրականացման ցուցումներ են: Միջամտությունը կարող է կատարվել ընդհանուր կամ տեղային անզգայացմամբ:
Օտոպլաստիկա
Տվյալ միջամտության իրականացման ցուցումներ են ականջախեցիների ձևախախտումը, լոշտակությունը: Բուն օտոպլաստիկան տևում է շուրջ երկու ժամ:
Ռինոպլաստիկա
Միջամտության նպատակը պացիենտի քթի ձևի բարելավումն է, մեծության շտկումը և էսթետիկ տեսքի ապահովումը: Ռինոպլաստիկան կատարվում է միայն չափահաս տարիքի մարդկանց մոտ և իրականացվում է ընդհանուր անզգայացմամբ:
Դեմքի լիֆտինգ
Վիրահատության նպատակը դեմքի օվալի շտկումն է, այտերի տեսքի բարելավումը, կնճռոտվածության և կախվածության վերացումը, դեմքի ծալքերի և մաշկի ավելցուկի հեռացումը: Վիրահատության արդյունքը պահպանվում է երկար տարիներ:
Իմպլանտացիա
Կզակի իմպլանտացիայի վիրահատությունն ապահովում է դեմքի բոլոր մասերի ներդաշնակությունը՝ կզակի մեծացման կամ փոքրացման շնորհիվ: Միջամտությունը տևում է կես ժամ՝ առանց հոսպիտալացման անհրաժեշտության: Այտոսկրերի իմպլանտացիան օգնում է ընդգծել դեմքի վերոնշյալ շրջանը և կատարվում է միայն չափահաս տարիքի մարդկանց մոտ, երբ դիմածնոտային ոսկրերի աճն ավարտված է: Ստորին ծնոտի իմպլանտացիան օգնում է լուծել նեղ ստորին ծնոտի խնդիրը, տևում է մոտավորապես մեկ ժամ և իրականացվում է ինչպես տեղային, այնպես էլ ընդհանուր անզգայացմամբ՝ ըստ դիմողի ցանկության, ընդ որում, առանց լրացուցիչ հոսպիտալացման:
Մամոպլաստիկա
Բաժանմունքում իրականացնում է այնպիսի վիրահատություններ, ինչպիսիք են կրծքաղեղձի իմպլանտների տեղադրումը, ռեդուկցիոն մամոպլաստիկան և մաստոպեքսիան ։ Վիրահատությունը ցուցված է կրծքագեղձերի փոքր չափերի, կերակրումից հետո կրծքագեղձի ծավալի նվազման, ինչպես նաև բնածին կամ ձեռքբերովի ասիմետրիայի դեպքում։
Լիպոսակցիա
Վիրահատությունը մարմնի տարբեր մասերի ճարպային կուտակումների հեռացումը և ուրվագծերի վերականգնումն է։
Ներարկումներ
Բոտոքսի ներարկման ցուցումներից է խորը, միմիկ կնճիռների առկայությունը: Միջամտության արդյունքը պահանվում է մոտ կես տարի, որից հետո անհրաժեշտ է ներարկումը կրկնել: Ճարպի, կոլագենի, հիալուրոնաթթվի, սիլիկոնի ներարկման համար ցուցում է այտերի, ստորին և վերին շրթունքների շրջանում խորը կնճիռների առկայությունը: Նախքան միջամտությունների իրականացումն անհրաժեշտ է թեստավորել՝ որոշելու տվյալ նյութերի նկատմամբ զգայունությունը: Միջամտությունը տևում է շուրջ մեկ ժամ և իրականացվում է տեղային անզգայացմամբ՝ առանց հոսպիտալացման անհրաժեշտության:
Դեմքի երիտասարդեցում սաղմնային բջիջներով
Այս միջամտությունը դեմքի երիտասարդեցումն է ճարպային հյուսվածքի ներարկումներով (լիպոֆիլլինգ)։
Բոլոր ծառայությունները
- Անեսթեզիոլոգիայի բաժանմունք
- Ընդհանուր և կրծքավանդակի վիրաբուժության բաժանմունք
- Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունք
- Մինիմալ-ինվազիվ վիրաբուժության բաժանմունք
- Էսթետիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք
- Կոլոպրոկտոլոգիայի բաժանմունք
- Էնդոկրին վիրաբուժության բաժանմունք
- Քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունք
- Պլաստիկ և միկրովիրաբուժության բաժանմունք
- Ուրոլոգիական բաժանմունք
- Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունք
- Անոթային վիրաբուժության բաժանմունք
- Մամոլոգիայի եւ կրծքագեղձի վիրաբուժության ծառայություն
- Դժվար լավացող վերքերի և լիմֆադեմաների բուժման ծառայություն