«Էրեբունի» ԲԿ սեռախտաբանական ծառայությունը երկար տարիներ զբաղվում է սեքսապաթոլոգիական, ինչպես նաև վերարտադրողական համակարգի խնդիրներով:
Վերջին տարիներին կտրուկ ավելացել են հատկապես անպտղության խնդիրներով դիմող պացիենտները: Տղամարդկանց մոտ անպտղության դեպքերն աճում են ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Տղամարդկանց անպտղության գլխավոր պատճառներն են սեռական ճանապարհով փոխանցվող տարբեր ինֆեկցիաները, սթրեսը, սնունդը, ճառագայթումը, անշարժ կենսակերպը:
Անպտղություն ախտորոշման դեպքում սեռախտաբանական ծառայությունը սերտորեն համագործակցում է գինեկոլոգների հետ՝ զույգին ցուցաբերելով համակողմանի բուժօգնություն: Բացի այդ, ծառայությունում կիրառվում են նաև ֆիզիոթերապիա և պսիխոթերապիա՝ ապահովելով բարձր արդյունավետություն: