«Էրեբունի» ԲԿ պլաստիկ և միկրովիրաբուժության ծառայությունը հիմնադրվել է 2000 թվականին և այսօր հանրապետության առաջատաներից է: Այն հագեցած է և պարբերաբար համալրվում է ժամանակակից սարքավորումներով և տեխնոլոգիաներով, որոնք հնարավորություն են տալիս կիրառել բուժման առավել արդյունավետ և քիչ ինվազիվ եղանակներ:Տարեցտարի ավելանում է էսթետիկ վիրահատությունների թիվը՝ ուղղված մարմնի տարբեր մասերի ձեռքբերովի և տարիքային փոփոխությունների վերացմանը: Ռինոպլաստիկան եղել և մնում է ամենատարածված էսթետիկ վիրահատությունը:Մեծ տարածում ունի նաև կրծքագեղձերի էսթետիկ վիրաբուժությունը, դեմքի վիրաբուժական երիտասարդացումը, մարմնի ուրվագծային պլաստիկան, որովայնի առաջային պատի հետծննդաբերական ձևախախտումների վերացումը, իմպլանտների օգնությամբ ձևախախտումների շտկումը, դիմախաղի և տարիքային կնճիռների վերացումը կամ հարթեցումը:
Վերականգնողական վիրաբուժություն
- նյարդերի և անոթների միկրովիրաբուժական վերականգնում
- վերջույթների բնածին արատների շտկում, վերականգնում
- վերականգնողական օնկովիրաբուժություն
- հիպերտրոֆիկ և կելոիդ սպիների բուժում
- անոթային ուռուցքների (մալֆորմացիաների) վիրաբուժական և սկլերոթերապևտիկ բուժում
- կրծքի վերականգնում մաստէկտոմիայից հետո
- հոդերի սպիական, ջլային, մկանային և նյարդածին կոնտրակտուրաների բուժում
- մաշկի և ենթամաշկային ուռուցքների հեռացում
- դաստակի և ոտնաթաթի վիրաբուժություն
- անդամահատված վերջույթների վերապատվաստում
- մաշկի պլաստիկա
- բազկային հյուսվածքների վիրահատական բուժում
- կոմպրեսիոն նեյրոպաթիաների բուժում
- ռևմատոիդ դաստակի վիրաբուժական ռեաբիլիտացիա
- պիգմենտային գոյացությունների հեռացում
- օստեոմիելիտի բուժում՝ անոթավորված լաթերով
- ազատ և կղզյակային լաթերի փոխպատվաստում:
Էսթետիկ վիրաբուժություն
- քթի պլաստիկա
- դեմքի և պարանոցի մաշկի ձգում
- ուրվագծային պլաստիկա, սեփական ճարպային բջիջներով երիտասարդացում
- կրծքագեղձերի մեծացում և փոքրացում
- կրծքերի ձգում
- ավելորդ ճարպային կուտակումների վիրահատական և ոչ վիրահատական շտկում
- կոպերի պլաստիկա
- ականջների պլաստիկա
- շրթունքների պլաստիկա
- լիպոսակցիա և լիպոֆիլինգ
- որովայնի, բազուկների և ազդրերի պլաստիկա
- ուրվագծային պլաստիկա
- կնճիռների և մաշկի տարիքային փոփոխությունների վիրահատական և ոչ վիրահատական շտկում
- դեմքի երիտասարդացում (բոտոքս, ֆիլլերներ, դերմոբռազիա, պիլինգներ)
- մազերի տրանսպլանտացիա:
Ծառայության մասնագետները պարբերաբար մասնագիտանում և վերապատրաստվում են արտերկրի առաջատար կլինիկաներում, զբաղվում գիտական գործունեությամբ, մասնակցում տարբեր գիտաժողովների և հանդես գալիս զեկույցներով: