Ֆիզիոթերապիան տարբեր հիվանդությունների բուժման մեթոդների ամբողջականություն է՝ ֆիզիկական գործոնների միջոցով: Դրանք են էլեկտրական հոսանքը, մագնիսական ճառագայթումը, տաքությունը, օդը, լույսը և այլն:
Ֆիզիոթերապիան ծանր վնասվածքներից հետո վերականգնողական շրջանի անբաժան մասն է:
Ֆիզիոթերապևտիկ ծառայությունում բուժօգնությունն իրականացվում է վերականգնողական և պրոֆիլակտիկ միջոցառումների, բուժիչ ֆիզկուլտուրայի և ֆիզիկական վարժությունների կիրառմամբ: Ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաները, որպես կանոն, անցավ են, չեն առաջացնում ալերգիկ ռեակցիաներ և չունեն կողմնակի ազդեցություններ: Սակայն, դրանց մեծ մասն ունեն հակացուցումներ, ուստի կարևոր է ֆիզիթերապիա սկսելուց առաջ խորհրդակցել ֆիզիոթերապևտի հետ:
Բուժումն անցկացվում է հետևյալ հիվանդությունների ժամանակ`
- հենաշարժական ապարատի հիվանդություններ
- բրոնխային և թոքային պաթոլոգիաներ
- նյարդային հիվանդություններ
- կաթվածի հետևանքներ
- նյարդային համակարգի (նևրիտ, նևրալգիա, պլեքսիտ, միելիտ, էնցեֆալոպաթիա, միգրեն, նեյրոպատիա, ԱՇՍԽ-ներով հիվանդների ռեաբիլիտացիա, ցերեբրովասկուլյար հիվանդություններ, գանգի խոռոչից երակային արտահոսքի դժվարացում)
- սիրտ-անոթային համակարգի (սրտի քրոնիկ իշեմիկ հիվանդություն, աթերոսկլերոտիկ կարդիոսկլերոզ, հիպերտոնիկ հիվանդություն, հիպոտոնիա, նեյրոցիրկուլյատորային դիստոնիա (ՆՑԴ), սուր միոկարդի ինֆարկտի ռեաբիլիտացիա)
- հենաշարժական ապարատի (ոչ սպեցիֆիկ արթրիտ, պոլիարթրիտ, դեֆորմացվող սպոնդիլիտ, սպոնդիլոարթրիտ, սպոնդիլյոզ, օստեոխոնդրոզ, միջողային ճողվածք, ռադիկուլիտ, ողնաշարի և հոդերի հետվնասվածքային և հետվիրահատական հիվանդություններ և այլն)
- մարսողական համակարգի (խրոնիկական գաստրիտ, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդություն, լյարդի և լեղապարկի հիվանդություններ, ենթաստամոքսային գեղձ, աղիք և այլն)
- կանացի սեռական օրգանների (կանացի սեռական օրգանների քրոնիկ բորբոքային հիվանդություններ, փոքր կոնքի օրգանների ադհեզիվ հիվանդություն և այլն ), աբորտներից և փոքր կոնքի օրգանների այլ վիրահատական միջամտություններից հետո վերականգնողական բուժում)
- վերին շնչուղիներ (խրոնիկ բրոնխիտ, տրախեիտ, բրոնխիալ ասթմա, թոքաբորբ և այլն )
- դիմածնոտային ոլորտի ստոմոտոլոգիական հիվանդություններ և վերականգնողական բուժում
- ուրոլոգիական և նեֆրոլոգիական` երիկամային հիվանդություններ (միզաքարային հիվանդություն, ցիստիտ, պրոստատիտ, ուրետրիտ, պիելոնեֆրիտ)
- ԼՕՌ օրգանների հիվանդություններ (հայմորիտ, սինուսիտ, վազոմոտոր և ալլերգիկ ռինիտ, օտիտ, ֆարինգիտ, լարինգիտ և այլն)
- վիրահատական պրոֆիլի պացիենտների նախավիրահատական և հետվիրահատական վերականգնողական բուժում
- պրոկտոլոգիկ հիվանդություններ (թութք, պարապրոկտիտ, հետանցքային ճաք)
- Էնդոկրին համախտանիշներ և հիվանդություններ ( հիպոգալակտիա` թերկաթնատվություն, հիպերգալակտիա, շաքարային դիաբետ, դիաբետիկ պոլինեյրոպատիա, մետաբոլիկ համախտանիշ)
Ֆիզիոթերապևտիկ ծառայությունում լայնորեն կիրառվում են բուժման հետևյալ մեթոդները`
- էլեկտրոթերապիա` գալվանացում
- դեղանյութերի էլեկտրոֆորեզ
- դիադինամոթերապիա ամպլիպուլսոթերապիա
- էլեկտրական քուն
- կոմբինացված ուլտրաձայնային թերապիա
- ցածր հաճախականության մագնիսաթերապիա (փոփոխական մագնիսական դաշտ, վազող մագնիսական դաշտ, պտտվող մագնիսական դաշտ, մշտական մագնիսական դաշտ)
- հոսանքներ և էլեկտրոմագնիսական դաշտեր
- լազերոթերապիա
- ինհալյացիաներ
- BEMER-թերապիա (ցածր հաճախականության բիոռեզոնանսային մագնիսոթերապիա)
- պրեսոթերապիա
- ձեռքով մերսում
- բուժական ֆիզկուլտուրայի անհատական պարապմունքներ
- կինեզոթերապիա
- մարզասրահ