Անհետաձգելի սրտաբանության բաժանմունքում բարձրորակ, մասնագիտացված բժշկական օգնություն է ցուցաբերվում սրտի հիվանդություններով պացիենտներին: Բաժանմունքը բաղկացած է ինտենսիվ թերապիայի բլոկից (ԻԹԲ), կիսաինտենսիվ բլոկից (երկրորդ էտապ) և հիվանդասենյակներից: Այլ բաժանմունքների մասնագետների հետ սերտ համագործակցությունը հնարավորություն է տալիս սրտամկանի կաթվածի զարգացման առաջին ժամերին վերականգնել զարկերակների անցանելիությունը և կանխել սրտամկանի կաթվածի զարգացումը: Սա նպաստում է հիվանդների հաշմանդամության տոկոսի զգալի նվազմանը:Անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի հիմնական խնդիրը սրտամկանի սուր կաթվածի և սուր սրտային համախտանիշի բուժումն է: Ինտենսիվ թերապիայի բաժանմունք (ԻԹԲ) ընդունվում են սրտամկանի սուր կաթվածով, անկայուն ստենոկարդիայով, սրտի ռիթմի սուր խանգարումներով, սրտային սուր անբավարարությամբ ու կյանքին սպառնացող այլ սրտանոթային ախտաբանություններով հիվանդներ: Բաժանմունքում բուժվում են նաև սրտի իշեմիկ հիվանդության (ՍԻՀ) քրոնիկ ձևերով, զարկերակային գերճնշմամբ, քրոնիկ սրտային անբավարարությամբ, սրտամկանի և պերիկարդի հիվանդություններով, էնդոկարդիտներով և սրտի այլ խնդիրներով հիվանդներ:Յուրաքանչյուր տարի բաժանմունքում ստացիոնար բուժում է ստանում ավելի քան 3000 հիվանդ, որից 1000-1100-ը՝ սրտամկանի սուր կաթվածով, իսկ 6000 հիվանդ ամբուլատոր բուժում է ստանում:Բաժանմունքը հագեցած է անհրաժեշտ բոլոր ժամանակակից սարքավորումներով. առկա են ինվազիվ և ոչ ինվազիվ հարմահճակալային մոնիտորներ, էլեկտրասրտագրեր, էխոսրտագիր, թրեդմիլ, հոլտեր-մոնիտորներ: Բաժանմունքում աշխատում են բարձր որակավորված սրտաբան-ռեանիմատոլոգներ, ովքեր նաև մասնագիտացել են արտասահմանյան առաջատար կլինիկաներում:Բուժումներն իրականացվում են համաշխարհային չափորոշիչներին համապատասխան՝ Սրտաբանների եվրոպական ասոցիացիայի ուղեցույցներով: Բաժանմունքը ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի կլինիկական բազան է: Յուրաքանչյուր տարի 10-15 բժիշկ բաժանմունքում անցնում է կլինիկական օրդինատուրա: Իրականացվում են գիտական հետազոտություններ, որոնց արդյունքները հրապարակվում են ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ռուսաստանի Դաշնության գիտական մասնագիտական պարբերականներում:
Գնացանկ
ԷՍԳ
3,000
Տրեդմիլ հետազոտություն
20,000
Հոլտեր մոնիտորինգ
20,000
Սիրտ-անոթային հետազոտություններ (SIEMENS-2000)
20,000
Դոբուտամինային ստրես-էխոսրտագրություն
32,000
Սիրտ-անոթային հետազոտություններ (SIEMENS)
15,000
Բաժանմունքի ղեկավարի առաջնային խորհրդատվություն բուժման նշանակումով
30,000
Բաժանմունքի ղեկավարի երկրորդային խորհրդատվություն բուժման նշանակումով
20,000
Բժշկի նախազննում
10,000
Հիվանդասենյակ 408 ( Սրտաբանական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության բաժանմունք)
20,000
Հիվանդասենյակ 409 (Սրտաբանական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության բաժանմունք)
20,000
Հիվանդասենյակ 411 (Սրտաբանական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության բաժանմունք)
20,000
Հիվանդասենյակ 412 (Սրտաբանական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության բաժանմունք)
20,000
Հիվանդասենյակ 413 (Սրտաբանական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության բաժանմունք)
20,000