Սրտաբանական կենտրոնի կարդիոպուլմոնոլոգիական բաժանմունքի հեռախոսահամար +37496000065
Յուրաքանչյուր տարի «Էրեբունի» բժշկական կենտրոնի սիրտ-թոքային բաժանմունքում բուժվում է սիրտ-անոթային և շնչառական համակարգի պաթոլոգիաներով ավելի քան 3000 հիվանդ: Բաժանմունքում հետազոտվում և բուժվում են սիրտ-թոքային հետևյալ ախտաբանությունները
- սրտամկանի կորոնար հիվանդություններ
- սրտային անբավարարություն
- զարկերակային գերճնշում
- սրտի ռիթմի և հաղորդականության խանգարում
- թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա և կաթված-թոքաբորբ
- էնդոկարդիտ
- միոկարդիտ
- պերիկարդիտ
- կարդիոմիոպաթիաներ
- սրտի ձեռքբերովի փականային արատներ
Այստեղ իրականացվում է նաև շնչառական համակարգի տարաբնույթ, այդ թվում նաև հազվադեպ հանդիպող հիվանդությունների ախտորոշում և բուժում`
- թոքերի քրոնիկ ոչ սպեցիֆիկ հիվանդություններ
- թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններ
- թոքային ֆիբրոզ
- ծանր և բարդացած թոքաբորբեր
- առաջնային և երկրորդային թոքային հիպերտենզիաներ
- բրոնխիալ ասթմա
- բրոնխաէկտատիկ հիվանդություն
- քրոնիկ բրոնխիտ
- թոքերի ինտերստիցիալ հիվանդություններ
- քնի ընթացքում շնչառական ֆունկցիայի տարբեր խանգարումներ (օբստրուկտիվ ապնոէ, քնի հիպոպնոէ և այլն)
- տարբեր ծագման պլևրիտներ
- տրախեոբրոնխիալ դիսկինեզիա
- ֆիբրոզացնող ալվեոլիտ
«Էրեբունի» ԲԿ-ի բազմապրոֆիլության, բարձր որակավորված մասնագետների և ժամանակակից սարքավորումների առկայության շնորհիվ իրականացվում է սրտանոթային հիվանդությունների և թոքային ախտահարումների արագ և ճշգրիտ ախտորոշում, բազմամասնագիտական թիմն իրականացնում է միջազգային չափանիշներին ու ուղեցույցներին համապատասխան արդյունավետ բուժում: