Առիթմոլոգիական բաժանմունքի հեռախոսահամար 096 605757
,Առիթմոլոգիական բաժանմունքի ղեկավար Միհրան Մարտիրոսյանի հեռախոսահամար 096 224477
Առիթմոլոգիան կլինիկական սրտաբանությունն ամենաբարդ բաժիններից է, ինչը բացատրվում է առիթմիաների բազմազանությամբ, ախտորոշման և բուժման դժվարությամբ, ինչպես նաև այնպիսի վտանգավոր բարդությունների առաջացման հավանականությամբ, ինչպիսիք են թրոմբոէմբոլիան, սրտամկանի ինֆարկտը, ինսուլտը, սրտային անբավարարությունը և այլն:
Հանկարծակի առաջացած առիթմիաները հաճախ պահանջում են անհետաձգելի բուժական միջոցառումներ՝ սրտի կանոնավոր ռիթմի վերականգնման և նրա պահպանման նպատակով: Բուժման արդյունավետության կարևոր գործոն է հիվանդի բժշկին ժամանակին դիմելը: Առիթմիաները կարող են երկար ժամանակ չարտահայտվել, և մինչև հետազոտությամբ պատահաբար հայտնաբերվելը, հիվանդը հնարավոր է՝ չիմանա դրանց առկայության մասին:
Հաճախ առիթմիաները կարող են արտահայտվել հետևյալ ախտանշաններով
- սրտի աշխատանքի ընդհատման զգացում, ուժեղ սրտխփոց, սրտի «թրթռոց»
- սրտի աշխատանքի չափազանց արագացում կամ դանդաղում
- գլխապտույտ
- հևոց
- կրծքավանդակում ճնշող բնույթի ցավ
- ոտքերի տակ հողի «կորստի» զգացում
- սրտխառնոց և/կամ փսխում (հատկապես նորմալ ռիթմից առիթմիայի անցման կամ, ընդհակառակն, առիթմիայից նորմալ ռիթմի վերականգման ժամանակ)
- գիտակցության կորուստ
Առիթմիաների արտահայտման այսպիսի բազմազանությունը միշտ չէ, որ վկայում է ռիթմի խանգարման բարդության մասին: Սրտի ռիթմի աննշան խանգարումներով հիվանդները կարող են գիտակցությունը կորցնել, իսկ կյանքին, իրավամբ, վտանգ սպառնացող առիթմիայով հիվանդները նույնիսկ որևէ գանգատ չներկայացնեն: Ամեն ինչ կարող է շատ անհատական լինել: Բոլոր դեպքերում, առիթմիան ինքնուրույն բուժել ոչ մի դեպքում չի կարելի: Առիթմիան պետք է բուժի բժիշկը՝ հատուկ հետազոտություն անցնելուց և առիթմիան ախտորոշելուց հետո, հաշվի առնելով դրա առաջացման գործոնները:
«Էրեբունի» ԲԿ առիթմոլոգիական բաժանմունքում իրականացվում են սրտանոթային համակարգի միջամտական և ոչ միջամտական էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտություններ, առիթմոլոգիային և կարդիոստիմուլյացիային վերաբերող հարցերով խորհրդատվություն, կատարվում են սրտի ռիթմի խանգարման դեղորայքային և միջամտական, ներանոթային (կորոնար զարկերակների անգիոպլաստիկա, առիթմոգեն օջախների ռադիոալիքային աբլացիա, էլեկտրակարդիոստիմուլյացիայի տարբեր մեթոդներ, ռեսինխրոնիզացիոն թերապիա) և վիրահատական շտկումներ՝ միջազգային չափանիշներին և ուղեցույցներին համապատասխան:
Բաժանմունքը հագեցած է ամենաժամանակակից սարքավորումներով, այդ թվում՝ հիվանդների վիճակին մշտադիտարկող մոնիտոր համակարգերով, դեֆիբրիլյատորներով,էլեկտրասրագրության սարքերով: Առկա է առիթմիաների միջամտական էլեկտրոֆիզիոլոգիական ախտորոշման և միջամտական բուժման համար անհրաժեշտ բժշկական սարքավորումները:
Բաժանմունքի գործունեության հիմնական ուղղությունը բարդ առիթմիաների, սրտի ռիթմի խանգարմամբ բարդացած սրտային պաթոլոգիաների (սրտի իշեմիկ հիվանդություն, բնածին և ձեռքբերովի արատներ) բուժումն է:
Բաժանմունքում աշխատում են առաջատար բժիշկ-առիթմոլոգներ: Յուրաքանչյուր տարի բաժանմունքում բուժվում է 2000 հիվանդ, որից 1400-ը՝ ամբուլատոր: Առիթմոլոգիական բաժանմունքի բժիշկներն ակտիվորեն համագործակցում են Եվրոպայի, Ռուսաստանի և ԱՄՆ առաջատար կլինիկաների մասնագետների հետ:
Գնացանկ
Էխոսրտագրություն
15,000
Տրանսէզոֆագեալ էխոսրտագրություն (ամբուլատոր)
30,000
ՍՌՎՍ (pacemaker) քննություն
6,000
Հոլտեր քննություն (ԷՍԳ մոնիթորինգ)
20,000
Ֆիզիկական ծանրաբեռնվածության տեստ Տրեդ-Միլլ (ներառյալ կոնսուլտացիան)
20,000
Ֆլեբոգրաֆիա
75,000
Սարք-միջնորդված ԷՖՀ
65,000
Տրանսէզոֆագիալ էԽՈՍԳ
45,000
Տրանսէզոֆագիալ էԽՈ ՍԳ և կարդիովերսիա միաժամանակյա
80,000
Էխոսրտագրություն իրականացված բաժնի վարիչի կողմից
20,000
Ծառայության ղեկավարի առաջնային նախազննում բուժման նշանակումով
20,000
Ծառայության ղեկավարի երկրորդային նախազննում բուժման նշանակումով
15,000
Բժշկի նախազննում բուժման նշանակումով
15,000
Էլեկտրոսրտագրություն (ԷՍԳ)
3,000
Վերքի խնամք (վիրակապություն)
6,000