Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի բաժանմունքի հեռախոսահամար +374 15 47 23 18
Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի բաժանմունքն իրականացնում է մարսողական համակարգի և լյարդի հիվանդությունների ախտորոշում և բուժում:
Կերակրափողի հիվանդություններ են՝
- գաստրոէզոֆագիալ ռեֆլյուկս հիվանդություն
- տարբեր ծագման էզոֆագիտներ
- բարետի հիվանդություն
- կարդիոսպազմ
- էզոֆագոսպազմ
Ստամոքսի հիվանդություններ են`
- սուր և քրոնիկ գաստրիտներ
- խոցային հիվանդություն, ստամոքսի և տասներկումատնյա աղու խոց
Աղիքային քրոնիկ բորբոքային հիվանդություններ
- ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ
- կրոնի հիվանդություն
- բարակ աղիների հիվանդություններ՝ էնտերիտ, Ուիպլի հիվանդություն
- լյարդի հիվանդություններ
Հեպատիտներ՝
- վիրուսային ծագման
- ալկոհոլային
- ոչ ալկոհոլային
- ճարպային
- աուտոիմուն
- դեղորայքային
- տարբեր ծագման լյարդի ցիռոզներ
- ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ
- քրոնիկ պանկրեատիտ
- աուտոիմուն պանկրեատիտ
- լեղուղիների հիվանդություններ՝ քրոնիկ խոլեցիստիտ, խոլանգիտ և այլն
Տարվա ընթացքում բաժանմունքը սպասարկում է 8500-ից ավելի հիվանդի։
Ինչպե՞ս նախապատրաստվել էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա հետազոտությանը
Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիան կերակրափողի, ստամոքսի և 12-մատնյա աղու սկզբնահատվածի ուսումնասիրման մեթոդ է, որի միջոցով հայտնաբերվում է այդ օրգանների տարաբնույթ հիվանդություններ (կերակրափողի բորբոքումներ, գաստրիտներ, խոց, բարորակ և չարորակ նորագոյացություններ), ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կատարվում է հյուսվածքաբանական հետազոտության համար նմուշառում։ Այս հետազոտության ընթացքում հնարավոր է նաև որոշել Հելիկոբակտեր Պիլորի ինֆեկցիան։
Հետազոտությունից 1-2 օր առաջ ցանկալի է բացառել․
- շոկոլադը
- ընկույզը
- սերմերով և կծու բջջանյութով հարուստ մթերքները
- մայոնեզով համեմված աղցանները
- մեծ քանակությամբ ամբողջական հացահատիկից պատրաստված հացը
- յուղոտ միսը կամ ձուկը
- պանիրները
Հարկավոր է խուսափել հատիկավոր մթերքներից, ընդեղենից։
Կարելի է սնվել կանաչ աղցանով, սպիտակ հավի մսով, շոգեխաշած հավի կոտլետներով, հնդկացորենի շիլաներով, ցածր յուղայնությամբ կաթնաշոռով։
Հետազոտության նախորդ օրը երեկոյան ճաշացանկի հիմքը կարող է լինել կարտոֆիլի պյուրե կամ շոգեխաշած բրոկկոլի։
Ցանկալի է դադարեցնել ալկոհոլային խմիչքների օգտագործումը։
Վերջին սնունդի ընդունումը պետք է լինի ոչ ուշ, քան նախորդ օրվա ժամը 18։00-ն։ Ընթրիքը պետք է լինի հագեցած, բայց չպարունակի դժվարամարս սնունդ։
Հետազոտման օրը անհրաժեշտ է չուտել և չխմել:
Քիչ քանակով ջուր կարելի է խմել հետազոտությունից ոչ ուշ, քան 2-4 ժամ առաջ։
Անհրաժեշտ է հետաձգել պատիճի կամ հաբի տեսքով դեղորայքի ընդունումը, քանի որ ուսումնասիրվող օրգանի խոռոչում գտնվող ցանկացած օտար առարկա կարող է աղավաղել հետազոտության ընթացքում ստացված պատկերը:
Գաստրոսկոպիան ուղեկցվում է աղեսատամոքսային տրակտի կծկողականության ակտիվացմամբ, որը կարող է հանգեցնել ստամոքսում առկա սննդի և հեղուկների ներթափանցմանը վերին շնչառական ուղիներ: Բացի այդ, մանիպուլյացիայից առաջ դեղերի ընդունումը, ծխելը բերում է ստամոքսահյութի ավելցուկային արտադրությանը, որը երկարացնում է հետազոտությանը ընթացքը, բացի այդ ավելցուկային լորձը հանգեցնում է ստամոքսի լորձաթաղանթի վիզուալիզացիայի դժվարացմանը։
Ուշադրություն.Շատ կարևոր է բժշկին նախազգուշացնել առկա ալերգիկ ռեակցիաների վերաբերյալ՝ հատկապես դեղորայքային:
Ցանկալի է ներկայացնել նախկինում կատարված բոլոր հետազոտությունների արդյունքները և էպիկրիզները:
Հետազոտությունը պետական պատվերի կամ ապահովագրությամբ կատարելու դեպքում անհրաժեշտ է նախապես հետազոտության գումարի փոխհատուցման հարցերը հստակեցնել բժշկական կենտրոնի համապատասխան ծառայութույունների հետ, հակառակ դեպքում հետազոտությունը կկատարվի վճարովի հիմունքներով:
Գաստրոէնտերոլոգիական քրոնիկ հիվանդների քանակը տարեցտարի ավելանում է, ընդ որում, մասնագետները նկատել են, որ հիվանդության սկզբնական շրջանում հիվանդները չեն շտապում դիմել մասնագետներին, զբաղվում են ինքնաբուժմամբ՝ բարդացնելով սեփական առողջության վիճակը։ Հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ մարսողական համակարգի եւ լյարդի հիվանդությունները հաճախ ձեռք են բերում քրոնիկ բնույթ, ինչպես նաև նպաստում ալերգիկ վիճակների, մաշկի բազմաթիվ հիվանդությունների, հոդերի, էնդոկրին համակարգի հիվանդությունների, սննդային անտանելիության առաջացմանը, ինչն անդրադառնում է կյանքի որակի վրա՝ իջեցնելով աշխատունակությունը, ընդհուպ՝ դեպրեսիայի զարգացում, լեղաքարային, միզաքարային հիվանդությունների, շաքարային դիաբետի և այլ հիվանդությունների առաջացում։ Այդ իսկ պատճառով խիստ անհրաժեշտ է ժամանակին մասնագետին դիմելը՝ մասնագիտացված բուժում ստանալու համար։ Որքան հիվանդները վաղ են դիմում բժշկի, այնքան մեծանում է նրանց բուժման արդյունավետությունը և հետագա սրացումների կանխումը։ Գաստրոէնտերոլոգին դիմելու և մասնագիտական օգնություն ստանալու ցուցումներն են.
- այրոցք, սրտխառնոց, փսխումներ, բերանում տհաճ հոտ և դառը համ
- որովայնի տարբեր տեղակայման ցավեր
- ախորժակի կորուստ
- քաշի կորուստ
- աղիքային խնդիրներ (փորլուծություն, փորկապություն, փքվածություն, անհանգստացնող զգացողություն որովայնի ստորին շրջանում, արյան առկայություն կղանքում, ցավ եւ քոր հետանցքի շրջանում)
- մաշկի և տեսանելի լորձաթաղանթների գույնի փոփոխություն՝ դեղնություն
Գաստրոէնտերոլոգիական հիվանդների ստացիոնար բուժման ժամանակ կիրառվում են դիետոթերապիա սպեցիֆիկ հիվանդությունների դեպքում և դեղորայքային բուժում:
Հաշվի առնելով օրգանիզմի անհատական առանձնահատկությունները և հետազոտության արդյունքները, յուրաքանչյուր հիվանդի համար մշակվում է անհատական բուժման սխեմա, որտեղ հաշվի է առնվում օրվա ռեժիմը, սնուցման և կյանքի բնույթը։
Գաստրոէնտերոլոգիական բաժանմունքը սերտորեն համագործակցում է կենտրոնի հետևյալ մասնագիտացված բաժանմունքների մասնագետների հետ՝ ախտորոշիչ, էնդոսկոպիկ, ընդհանուր և որովայնային վիրաբուժության, էնդոկրինոլոգիայի, ինվազիվ վիրաբուժության և այլն։ Եթե հետազոտության արդյունքում պարզվում է, որ կա վիրահատության անհրաժեշտություն (օրինակ՝ լեղաքարային կամ խոցային հիվանդություն), ապա հիվանդները տեղափոխվում են համապատասխան բաժանմունքներ, որտեղ ստանում են բարձր մասնագիտացված վիրահատական բուժում՝ ինչպես բաց, այնպես էլ մինիմալ-ինվազիվ կամ լապարասկոպիկ մեթոդներով։
Գնացանկ
Ալերգենների որոշում
40,000
էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա
15,000
էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա ներերակային անզգայացմամբ
35,000
էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա ներերակային անզգայացմամբ, հելիկոբակտերի որոշումով
40,000
Ուղիղսիգմայաձևաղիքադիտում (ՈՒՍԱԴ)
15,000
Հաստաղիքադիտում (ՀԱԴ)
25,000
Հաստաղիքադիտում (ՀԱԴ) անզգայացմամբ
45,000
Որկորստամոքստասներկումատնյաաղիքադիտում (ՈՍՏ) վիդեո էնդոսկոպով
20,000
Տոտալ կոլոնոսկոպիա առանց անզգայացման
25,000
Տոտալ կոլոնոսկոպիա առանց անզգայացման CO2 գազով
30,000
Հելիկոբակտերի որոշումը բիոպսիոն մեթոդով
5,000
Բրոնխոալվեոլար լավաժ (ԲԱԼ)
20,000