Մազերի փոխպատվաստման ծառայության հեռախոսահամար +374 94 04 09 90
«էրեբունի» բժշկական կենտրոնի մազերի վերականգնման ծառայությունը հիմնադրվել է 2011 թվականին: Ծառայությունում մազերի փոխպատվաստումն իրականացնում է նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ. միջամտությունը կատարվում է ԱՄՆ-ից ներկրված Neograft սարքով: Այն իր տեսակի մեջ եզակի է, ինչի շնորհիվ միջամտությունը կատարվում է առանց վիրահատական կտրվածքների և կարերի: Գլխի ծոծրակային հատվածից մազարմատները վերցվում և տեղադրվում են գլխի այն հատվածներում, որտեղ մազերը դադարել են աճել: Տվյալ տեխնոլոգիայի առավելությունն այն է, որ մազարմատները վերցնելու, վերամշակելու և տեղադրելու գործընթացը կատարվում է առանց հպման, ուստի տեղափոխված մազերի 98% պահապնում են իրենց կենսունակությունը և շարունակում են բնականոն աճել, իսկ ապաքինումից հետո գլխի վրա գրեթե հետքեր չեն մնում: Մազերի փոխպատվաստման ծառայությունում բոլոր միջամտությունները կատարվում են բացարձակապես անվտանգ եղանակով:Follicular Unit Extraction (FUE) մազարմատների անհատական տարհանման մեթոդն, ի տարբերություն դասականի, վիրահատական չի: Այս պարագայում օգտագործվում է հատուկ գործիք, որին խողովականման ասեղ է ամրացված:Այն պտտվելով յուրաքանչյուր մազի շուրջ հատում է մաշկը ասեղի չափով և դուրս է հանում մազն իր արմատով: "Graft"- պատվաստուկները գլխի մազածածկույթից վերցրած մազարմատների պարունակությամբ փոքր մաշկի կտորներն են: Միանգամից հնարավոր է տեղափոխել 1200, 2000, 2500, 3000, 3500 պատվաստուկներ: Սովորաբար տեղադրված մազերն արագ աճում են երկու կամ երեք շաբաթվա ընթացքում, այնուհետև այդ մազերը պարտադիր ընկնում են, որից հետո արդեն նոր մազեր են աճում: Վերջիններս նկատելի էեն դառնում 4 - 6 ամսվա ընթացքում: Մազերի փոխպտվաստումից 7 օր անց պացիենտը կարող է վերադառնալ բնականոն կյանքի: Իսկ մեծ մակերեսի ճաղատության դեպքում խորհուրդ է տրվում մազերի փոխպատվաստում կատարել մի քանի փուլերով, երեք շաբաթը մեկ ընդմիջումներ կատարելով:
: