Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի հեռախոսահամար +37444300200
,Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքը հիմնադրվել է 1991 թվականին՝ ՀՀ առողջապահության նախարարության, UMAF Paris կազմակերպության նախագահ Գևորգ Աբգարյանի, Փարիզի «Տրուսսո» և «Նեկեր» հիվանդանոցների ՔԿԱ կլինիկաների ղեկավար, պրոֆեսոր Նոել Եղյա Գարաբեդյանի և պրոֆեսոր Հարություն Քուշկյանի համագործակցության արդյունքում, ինչպես նաև Շառլ Ազնավուրի «SOS-Armenia» հիմնադրամի աջակցությամբ: Բաժանմունքն իրականացնում է քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների ախտորոշում և բուժում: Այստեղ կիրառվում են միջազգային ուղեցույցները նորագույն մոտեցումներով և վիրահատական ժամանակակից հնարավորություններով:
Բաժանմունքը հագեցած է նորագույն սարքավորումներով, այդ թվում՝ ներդիտակային (էնդոսկոպիկ), վիդեոլարինգոստրոբոսկոպիկ, ռադիոհաճախային, շնչառության ստուգման (ռինոմանոմետր) և այլ սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել ախտորոշիչ համալիր գործողություններ, ստանալ գերճշգրիտ պատկերներ, կատարել ճիշտ ախտորոշումներ, իսկ անհրաժեշտության դեպքում կատարել փոքր վիրահատական միջամտություններ՝ առանց հիվանդին վիրասրահ տեղափոխելու:
Բաժանմուքնում կատարվում են հետևյալ վիրահատությունները.
Քթային շնչառությունը վերականգնող և էսթետիկ վիրահատություններ՝
- արտաքին քթի պլաստիկ վիրահատություն
- արտաքին քթի և քթի միջնապատի հետտրավմատիկ դեֆորմացիաների ուղղում (մեծահասակների և երեխաների մոտ)
- քթի հարակից խոռոչների ներդիտակային (էնդոսկոպիկ) վիրահատություններ (FESS էնդոսկոպիկ ֆունկցիոնալ վիրաբուժություն)
- կոկորդի և քթի հարակից խոռոչների պոլիպների հեռացում
- քթի միջնապատի թափածակումների (պերֆորացիա) վիրահատական վերականգնում
- ստորին քթային խեցիների ռադիոալիքային ռեդուկցիա (փոքրացում)
- արտաքին քթի և քթի խոռոչի բարորակ և չարորակ ուռուցքների հեռացում
Ըմպանի վիրահատություններ՝
- քիթընպանային նշիկի (ադենոիդէկտոմիա (ադենոիդ հյուսվածքի) հեռացում
- տոնզիլէկտոմիա (քմային նշիկների հեռացում) ռադիոհաճախային եղանակով
- քմային նշիկների փոքրացում - ռադիոալիքային ռեդուկցիա
- խռմփոցի վիրահատական բուժում – փափուկ քիմքի և լեզվակի պլաստիկա
- քնի օբստրուկտիվ ապնոէ համախտանիշի ախտորոշում և բուժում
- բերանի և ըմպանի ներագոյացությունների հեռացում
Լսողությունը վերականգնող և էսթետիկ վիրահատություններ՝
- Կոխլեար իմպլանտացիա (լսողությունը լավացնող համապատասխան սարքի պատվաստում խխունջի մեջ)
- թմբկախոռոչի շունտավորում
- թմբկաթաղանթի վերականգնում (միրինգոպլաստիկա) դասական և էնդոսկոպիկ եղանակով
- ստապեդոպլաստիկա (ասպանդակային ոսկրիկի վերականգնում միկրովիրաբուժական պրոթեզների կիրառմամբ)
- մաստոիդէկտոմիա
- օտոպլաստիկա (ականջախեցու փոքրացում)
- ականջախեցու բարորակ և չարորակ ուռուցքների հեռացում
Պարանոցի և կոկորդի վիրահատություններ՝
- պարանոցի առաջային և կողմնային հատվածների կիստայի հեռացում
- ձայնալարերի պոլիպների հեռացում էնդոսկոպիկ եղանակով՝ դասական և ռադիոհաճախային միկրովրիաբուժական ասեղի միջոցով
- կոկորդի մասնահատում
- կոկորդի հեռացում (լարնգէկտոմիա)
- կոկորդի հեռացում (լարնգէկտոմիա) լիմֆոդիսեկցիայով
- խորդէկտոմիա
- լարինգոտոմիայի և տրախեոտոմիայի հետվիրահատական դեֆեկտների պլաստիկ վերականգնում
- ձայնը վերկանգնող վիրահատություններ
- տրախեոտոմիա
- պարանոցի և կոկորդի այլ վիրահատություններ
2004 թվականից ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի UCLA համալսարանի հետ համագործակցությամբ Հայաստանում մեկնարկել է Կոխլեար իմպլանտացիայի ծրագիրը: Աշխարհահռչակ քիթ-կոկորդ-ականջաբան պրոֆեսոր Ակիրա Իշիյամայի գլխավորությամբ, «Հայկական բժշկական հիմնադրամի» ղեկավար Սալբի Ագարակյանի օժանդակությամբ և «էրեբունի» ԲԿ ղեկավարության ջանքերով բազմաթիվ երեխաներ կյանքում առաջին անգամ ձայն լսելու և խոսելու հնարավորություն են ստացել: Այս համագործակցության արդյուքնում թանկարժեք կոխլեար իմպլանտները հասանելի են դառնում հայաստանցի երեխաներին: Բաժանմունքը համագործակցում է Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի առաջատար կլինիկաների հետ, որտեղ նաև մասնագետները վերապատրասվում են:
Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքը հանդիսանում է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի քիթ-կոկորդ-ականջաբանության և ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի գլխի և պարանոցի վիրաբուժության ամբիոնների հիմնական բազան:
Գնացանկ
Օտոմիկրոսկոպիա, օբյեկտիվ ռինոմանոմետրիա ռինոֆիբրոսկոպիա, սինուսոսկոպիա` գործիքային զննում
12,000
Վիդեոլարինգոստրոբոսկոպիա` գործիքային զննում
15,000
Կարճ լատենտային լսողական հարուցված պոտենցիալներ (ԿԼԼՀՊ), (օբյեկտիվ աուդիոմետրիա) ընդհանուր անզգայացմամբ
45,000
Սուրդոմանկավարժի խորհրդատվություն
15,000
Իմպեդանսոմետրիա
7,000
Կլինիկական աուդիոլոգիական հետազոտություն տեղային անզգայացմամբ
40,000
Կլինիկական աուդիոլոգիական հետազոտություն ընդհանուր ազգայացմամբ
65,000
Ավտոմատացված ABR
15,000
Լազերաթերապիա
5,000
Քթային արյունահոսության դադարեցում տեղային անզգայացմամբ
25,000
Կարճ լատենտային լսողական հարուցված պոտենցիալներ (ԿԼԼՀՊ), (օբյեկտիվ աուդիոմետրիա) տեղային անզգայացմամբ
25,000
Քթի հարակից խոռոչների ռենտգեն նկարահանում
10,000
Քթի հարակից խոռոչների համակարգչային տոմոգրաֆիա (КТ)
20,000