Կոլոպրոկտոլոգիական ծառայության հեռախոսահամար +374 99 44 44 40
Կոլոպրոկտոլոգիայի ծառայությունում իրականացվում է ուղիղ աղու և խթաղու ցանկացած սուր և քրոնիկական հիվանդության ախտորոշում, թերապևտիկ և վիրաբուժական բուժում: Այստեղ բուժվում են նաև առավել ծանր հիվանդություններով՝ ուռուցքներով, հաստ աղիքի բորբոքային, ինչպես նաև հաստ աղիքի դիվերտիկուլյար հիվանդություններով պացիենտները:
Ծառայությունում կիրառվում են ժամանակակից միջազգային ուղեցույցներ, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական քիչ ինվազիվ մեթոդներ, որոնք ապահովում են հետվիրահատական վերականգնողական սեղմ ժամկետներ:
Ծառայության աշխատանքի հիմնական սկզբունքը հոսպիտալացման նվազագույն ժամկետում բուժման առավելագույն արդյունք ապահովելն է: Այդ պատճառով ծառայությունն ապահովված է ամենաժամանակակից ախտորոշիչ և բուժական սարքավորումներով: Էնդոսկոպիկ միջամտությունների իրականացման հնարավորությունը (կոլոնոսկոպիա և գաստրոսկոպիա) դեղորայքային քնի պայմաններում, ժամանակակից ռենտգենաբանական սարքերի, համակարգչային և մագնիսառեզոնանսայինտոմոգրաֆիաների, գերձայնային սարքավորումների կիրառումը հնարավորություն են տալիս հիվանդներին հետազոտել սեղմ ժամկետներում՝ ամբուլատոր կամ ստացիոնար հարմարավետ պայմաններում:
Ծառայությունում իրականացվում են հետևյալ միջամտությունները`
- հեմոռոիդէկտոմիա (բաց վիրահատություն)
- հեմոռոիդէկտոմիա (ներքին հեմոռոիդալ հանգույցների տրանսանալ դեզարտերիզացիա՝ մեկօրյա վիրահատություն)
- հետանցքի ճաք
- պարապրոկտիտ
- ուղիղ աղու խուղակներ
- պոչուկի էպիթելյալ ուղիներ
- ուղիղ աղու և հետանցքի ուռուցքների տրանսանալ հեռացում
- շուրջհետանցքային սրածայր կոնդիլոմաներ
- հետանցքի սեղմանի անբավարարություն (անկղապահություն)
- ուղիղաղի-հեշտոցային խուղակներ
- ռեկտոցելե
- հետանցքի և հաստ աղու ուռուցքներ
- հեմոռոիդալ հանգույցների լատեքսային լիգավորում
- հեմոռոիդալ հանգույցների ինֆրակարմիր կոագուլացիա
- արտաքին տարրերի հեռացում (Surgitron սարքով)
- հետանցքի քրոնիկական ճաքի հեռացում (Surgitron սարքով)
- հեմոռոիդալ հանգույցների թրոմբների հեռացում (թրոմբէկտոմիա Surgitron սարքով)
Ծառայությունում իրականացվում է նաև թութքի և հետանցքի ճաքի դեղորայքային բուժում: