Ցերեբրովասկուլյար նեյրովիրաբուժության ծառայության հեռախոսահամար +37477699883
«Էրեբունի» ԲԿ ցերեբրովասկուլյար նյարդաբանության ծառայությունը հիմնվել է 2015 թվականին: Կարճ ժամանակահատվածում այն դարձել է հանրապետության առաջատար ծառայությունը՝ գրանցելով լուրջ արդյունքներ, ավելին, դառնալով տարածաշրջանային առաջատար: Ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայությունում կատարվում են ներանոթային միջամտություններ հետևյալ ախտաբանությունների դեպքում.
- պարկաձև անևրիզմաներ
- զարկերակ-երակային մալֆորմացիաներ
- զարկերակ-երակային խուղակներ, կարոտիդ-խորշիկային խուղակներ
- քնային զարկերակների ստենոզներ
- ողնաշարային զարկերակների ստենոզներ
- ներգանգային զարկերակների ստենոզներ
- գերանոթավորված ուռուցքներ
- գլխուղեղի սուր իշեմիկ կաթված
Ծառայության որակավորված մասնագետներն իրականացնում են ուղեղի արյան շրջանառության անցողիկ խանգարումների և կաթվածների զարգացման պատճառների ու մեխանիզմների որակյալ, բազմակողմանի ախտորոշում, տիրապետում են կաթվածի և նրա բարդությունների բուժման հատուկ եղանակներին,
մշակում են կաթվածի կանխարգելման անհատական ծրագրեր: Ծառայությանում գտնվելու ընթացքում հիվանդներն անցնում են բոլոր այն հետազոտությունները, որոնք անհրաժեշտ են գլխի մագիստրալ զարկերակների աթերոսկլերոզով ախտահարման աստիճանը հայտնաբերելու համար: Ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայությունն իրականացնում է հետևյալ նյարդաինտերվենցիոն միջոցառումները.
- ախտորոշիչ ցերեբրովասկուլյար անգիոգրաֆիա
- ախտորոշիչ սպինալ անգիոգրաֆիա
- միկրոպարույրներով էմբոլիզացիա (անևրիզմաներ, զարկերակ-երակային խուղակներ)
- օնիքս էմբոլիզացիա (զարկերակ-երակային մալֆորմացիաներ, զարկերակ-երակային խուղակներ, գերանոթավորված ուռուցքներ)
- քնային, ողնաշարային և ներգանգային զարկերակների ստենոզների դեպքում՝ բալոնային անգիոպլաստիկա
- քնային, ողնաշարային և ներգանգային զարկերակների ստենոզների դեպքում՝ ստենտավորում
- անևրիզմաների խցանում միկրոպարույրներով՝ ստենտ-օժանդակությամբ
- դեղերի ներզարկերակային գերընտրողական ներմուծում (գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի դեպքում՝ թրոմբոլիտիկ և հակաագրեգանտ միջոցներ, սուբարախնոիդալ արյունազեղումների դեպքում առաջացած ուղեղային անոթակծկանքի ժամանակ՝անոթալայնիչներ)
- մեխանիկական թրոմբահեռացում (գլխուղեղի սուր իշեմիկ կաթված)
Գնացանկ
Ծառայության ղեկավարի նախազննում
20,000
Բժշկի նախազննում
15,000