Պարանոցային անոթների և սրտի վիրաբուժության ծառայության հեռախոսահամար +374 55 19 18 03
Պարանոցային անոթների և սրտի վիրաբուժության ծառայությունում կատարվում են անոթային վիրաբուժության մեջ կատարվող վիրահատություններ՝ բաց եղանակով: Ծառայությունում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում պարանոցի անոթների վիրահատություններին: Այստեղ կարող են դիմել արյան շրջանառության խնդիրներ ունեցող պացիենտները:Պարանոցային անոթների և սրտի վիրաբուժության ծառայությունը Հայաստանում միակն է, որ զբաղվում է միգրենի գլխացավերի վիրահատական բուժմամբ: Այս վիրահատություններն աշխարհում կատարվում են 2000 թվականից և դեռևս համարվում միակ միջամտությունը՝ միգրենի գլխացավերի դեպքում: Մինչ վիրահատությունը կատարվող հետազտոությունների ընթացքում հիվանդին ներարկվում է ցավազրկող նյութ: Եթե այն օգնում է՝ կնշանակի վիրահատությունն արդյունավետ է անցնելու: Միջամտությունը տևում է 2-6 ժամ՝ ըստ հիվանդի վիճակի: Միգրենի վիրահատությունից մի քանի ժամ հետո հիվանդը դուրս է գրվում բժշկական կենտրոնից՝ մոռանալով քրոնիկ գլխացավերի մասին: