Allergy Service Phone Number +374 15 47 23 18
Հայաստանում ալերգելոգիական առաջին ծառայությունը ստեղծվել է 1985 թվականին Էրեբունի հիվանդանոցի հինքի վրա: Ալերգոլոգիական ծառայությունում կատարվում են հետևյալ հիվանդնությունների ախտորոշում և բուժում:
- ալերգիկ կոնյուկտիվիտ
- ռինո-սինուսիտ
- եղնջացան
- կվինկեի այտուց
- ալերգիա դեղերից` տոքսիդերմիա
- ստիվենսոն-ջոնսոնի, լայելի համախտանիշ
- սննդային ալերգիա
- ատոպիկ դերմատիտ
- շիճուկային հիվանդություն
- անաֆիլակտիկ շոկ
- ալերգիկ վասկուլիտ
Ծառայությունը հագեցված է ալերգեններով, որոնք օգտագործվում են և ախտորոշման և բուժական նպատակներով: Կատարվում են միջազգային չափորոշիչներին համապատսախան ժամանակակից բոլոր ծառայությունները:Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հղիներին, քանի որ վերջին տարիներին նկատվում է ալերգիկ հիվանդությունների խիստ տարածվածություն հենց հղիության ընթացքում: Դրանք են բրոնխիալ ասթման, դերմատիտը, եղնջացանը: Նման հղիները գտնվում են ալերգոլոգի խիստ հսկողության տակ՝ հղիության ամբողջ ընթացքում: Ծառայությունում մշտապես իրականացվում են մասնագիտական ուսումնասիրություններ և գիտական հետազոտություններ:
Գնացանկ
Սննդային ալերգենների որոշում` պնդուկ, գետնանուշ, ընկույզ, նուշ, կաթ, ձվի սպիտակուց, ձվի դեղնուց, կաֆեին, կարտոֆիլ, նեխուր, ստեպղին, լոլիկ, խեցգետնազգիներ, ձողաձուկ, նարինջ, խնձոր, ցորենի ալյուր, գարի, քունջութ, սոյա
30,000
Մանկական ալերգիկ պանել` տնային փոշու տզեր, ալրային տզեր, խոտեր, կատու, շուն, Alternaria, կաթ, alfa-lactoalbumin, beta-lactoalbumin, կազեին, դեղնուց, սպիտակուց, կաթի ալբումին, սոյա, ստեպղին, կարտոֆիլ, ցորենի ալյուր, պնդուկ, գետնանուշ
30,000