«Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվան մասնակցելը պատվավոր է և կարևոր»: Այս խոսքերով Նոյեմբերի 14-ին Դիաբետի ասոցիացիայի նախագահ, Երևան քաղաքի և Էրեբունի ԲԿ-ի գլխավոր էնդոկրինոլոգ, բ.գ.թ., դոցենտ Էլզա Հայրապետյանը բացեց գիտաժողովը ` նվիրված Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվան: «Հենց այս օրը բոլոր այն մարդիք , ովքեր տառապում են շաքարային դիաբետով, առողջապահության ոլորտի աշխատակիցները, կառավարությունը և հասարակությունը միացնում են բոլոր ջանքերը այս հիվանդության պայքարի դեմ»,- նշեց Էլզա Հայրապետյանը:
Հերթական գիտաժողավի հիմնական թեման նվիրված էր կանանց մոտ շաքարային դիաբետի բուժման և պրոֆիլակտիկայի հատուկ մոտեցման մշակմանը:
Ըստ պաշտոնական վիճակագրության , մոտ 199 մլն կանայք ամբողջ աշխարհում տառապում են շաքարային դիաբետով, իսկ արդեն 2040թ.-ին այս թիվը կհասնի մինչև 313 մլն : Կանանց շրջանում դիաբետով հիվանդների մահացությունը զբաղեցնում է 9-րդ տեղը, որոնցից տարեկան մահանում է մոտ 2,1 մլն :
Պրոֆիլակտիկայի նկատառումներից ելնելով շատ աղջիկներ և կանայք սոցիալ-տնտեսական ցնցումների հետևանքով բավականաչափ չեն անցնում մոնիթորինգ, հատկապես զարգացոխ երկրներում , ինչը նվազեցնում է շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման և հետագա բուժման տոկոսայնությունը: Վերարտադրողական տարիքի կանանց 5 -ից 2-ը տառապում են շաքարային դիաբետով , այսինքն դա կազմում է մոտ 60 մլն մարդ ամբողջ աշխարհում : Այս հիվանդությամբ հղիությունը միշտ չէ որ դրական ավարտ է ունենում , ինչպես մոր, այնպես էլ պտղի համար: Այդ ռիսկերը նվազեցնելու համար պետք է շատ ջանքեր գործադրել, ինչը մշտական մոնիթորինգ և հսկողություն է պահանջում:
Ինչպես նշեց Էլզա Հայրապետյանը,- « Ամենակարևորը ոչ միայն բժիշկների կողմից հսկողությունն է, բուժօգնության ցուցաբերումը և անհրաժեշտ դեղորայքի և գլյուկոզայի մակարդակը հսկելու սարքերի մատակարարումը , այլ նաև դիաբետով հիվանդների կողմից ինքնահսկողություն սահմանելը»:
Գիտաժողովին մասնակցեցին ՀՀ ԱՆ Գլխավոր էնդոկրինոլոգ Էդուարդ Թորոմանյանը, Երևանի Քաղաքային էնդոկրինոլոգիական դիսպանսերի Գլխավոր բժիշկ Անուշ Բունիաթյանը, ԵՊԲՀ-ի էնդոկրինոլոգիայի բաժնի վարիչ, Մանկական Էնդոկրինոլոգների Ասոցիացիայի Նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Ելենա Աղաջանովան, որոնք իրենց ելույթներում նշեցին շատ կենսական հարցերի լուծումների կարևոր տեսակետները և ուղղությունները: Դրանք վերաբերում են ինչպես շաքարային դիաբետի ժամանակ բուժօգնության ցուցաբերման, այնպես էլ ` համապատասխան դեղորայքի մատակարարման հետ կապված հարցերին:
Պրոֆեսոր Ելենա Աղաջանովան, որպես Մանկական Էնդոկրինոլոգների Ասոցիացիայի Նախագահ , իր ելույթում առանձնահատուկ տեղ հատկացրեց շաքարային դիաբետի խնդրին դեռահասների և երեխաների մոտ: « Երեխաները` մեր ապագան են , նրանց մանկությունը և հետագա կյանքը չպետք է մթագնվի այս ահարկու հիվանդությամբ»:
«Պետք է գիտակցաբար գալ նրան , որ այս հիվանդությամբ կարելի է լիարժեք ապրել, աշխատել և ուրախանալ »,- այս կարգախոսով հանդես եկավ Երևանի քաղաքացի, որն արդեն երկար տարիներ է հիվանդ է շաքարային դիաբետով, սակայն արդյունավետ պայքարում է այդ հիվանդության դեմ,` լիարժեք հաճույք ստանալով կյանքից:
Գիտաժողովի ժամանակ կայացավ Ջոսլիի մեդալի և հավաստագրի հանդիսավոր հանձնումը այն պացիենտին, որն արդեն 50 տարի է ինչ հիվանդ է շաքարային դիաբետով, բայց շարունակում է ակտիվ ապրել և արդյունավետ աշխատել: Այս մեդալի հանձնումը Ջոսլիի անվան Ամերիկյան համալսարանի կողմից նախատեսված է հենց այսպիսի դեպքերի համար:
Գովասանագրեր հանձնվեցին բժիշկ- էնդոկրինոլոգներին , որոնք իրենց արդյունավետ աշխատանքով և շաքարային դիաբետի պայքարի ասոցիացիայի գործունեության մեջ ակտիվ մասնակցություն ունեցան, և նպաստեցին բազմաթիվ պացիենտների կյանքի լիարժեքության և մակարդակի պահպանմանը: Գիտաժողովը ավարտվեց փոքրիկ համերգով ` շաքարային դիաբետով հիվանդ երեխաների մասնակցությամբ ,որոնք մասնագետների շնորհիվ ապրում են ակտիվ կյանքով և ուրախեցնում իրենց հաջողություններով:
Դիաբետը դատավճիռ չէ, այլ ապրելակերպ է: