Loading

Որտե՞ղ էր թաքնվում հիվանդությունը

10.07.2017

Որտե՞ղ էր թաքնվում հիվանդությունը
Որտե՞ղ էր թաքնվում հիվանդությունը

Աթերոսկլերոզը աշխարհի ամենատարածված հիվանդություններից մեկն է, որին բնորոշ է զարգացող ընթացքը և որը բերում է ծանր բարդությունների: Որպես կանոն բնորոշ է համարվում զարկերակային ամբողջ համակարգի ախտահարումը. մեկ հիվանդի մոտ կարելի է հայտնաբերել աթերոսկլերոտիկ փոփոխությունների մի քանի անոթային ավազան՝ պսակաձև անոթներ /սրտային/, քնային զարկերակ /գլխուղեղի զարկերակներ/, վերջույթների զարկերակներ, ներքին օրգանների զարկերակներ /երիկամներ, աղիներ և այլն/: Կլինիկորեն արժեք ունեցող բազմաֆոկալ աթերոսկլերոզի հայտնաբերման հաճախականությունը կազմում է 30-70% /կախված ախտահարման աստիճանից/: Իսկ տարբերությունը կլինիկական դրսևորումներում սովորաբար կախված է միայն տարբեր հատվածներում հիվանդության զարգացման արագությունից: Հենց այդ պատճառով է, որ զարկերակային այս կամ այն պաթոլոգիայով կլինիկա դիմած պացիենտները, անմիջապես կարիք են ունենում մյուս հիմնական ավազանների վիճակի գնահատման: Անհրաժեշտության դեպքում հետազոտությունը համալրվում է կոնտրաստային անգիոգրաֆիայով /համակարգչային կամ սովորական/: Մի քանի ավազաններում կլինիկորեն արժեք ունեցող ախտահարում հայտնաբերելու ժամանակ քննարկվում է փուլային ինչպես նաև վիրահատական շտկման անհրաժեշտության հարցը:

Երբեմն հիվանդները դիմելով բժշկական օգնությանը՝ չեն էլ կասկածում, թե ինչ կարող է թաքնվել գանգատների ետևում, և միայն պացիենտին լիարժեք հետազոտելուց հետո հնարավոր է կողմնորոշվել, ճիշտ ախտորոշում նշանակել և հաջող բուժում անցկացնել:

59-ամյա հիվանդ Կ.Օ-ն դիմել է ՚՚Էրեբունի՚՚ ԲԿ ոտքերի ձախ սրունքի սառնության ու ցավերի պատճառով, ինչպես նաև 50 մ-ից ավել քայլել չկարողանալու, /որոնք սակայն անցնում էին հանգստանալուց հետո/, պարբերական գլխապտույտների գանգատներով: Հետազոտման ընթացքում հայտնաբերվեց, որ ձախ կողմից աճուկային ծալքի մակարդակի վրա բացակայում է բաբախը, ինչը համարվում է զստային զարկերակի փակման նշան: Ինչպես նաև հայտնաբերվեց տարբերություն վերին վերջույթների ճնշման մեջ՝ 40 մմ սնդիկի սյուն, ինչը կարող էր վկայել ձախից ենթաանրակային զարկերակի՝ ձեռքի հիմնական անոթի հետ խնդիրների մասին: Հիվանդին կատարվեց ինչպես ստորին, այնպես էլ վերին վերջույթների, ինչպես նաև պարանոցի անոթների դուպլեքս սկանավորման:

Լրացուցիչ հետազոըություններ անցկացնելուց հետո հայտնաբերվեց որովայնային աորտայի /60-65% / նեղացում և ձախից օկլյուզիայով և աջից մինչև 70% ստենոզով երկու զստային զարկերակների, երկու ազդրային զարկերակների 60-70% նեղացում /ամբողջությամբ այդ վիճակը կոչվում է Լերիշի ախտանիշ/: Հայտնաբերվել է ձախ ներքին քներակային զարկերակի նեղացում՝ մոտ 70%, ինչպես նաև ձախ ենթաանրակային զարկերակի նախնական սեգմենտի օկլյուզիա, ի դեպ դրանից անցնող ողնաշարային զարկերակի արյան հոսքը անցնում է հակառակ ուղղությամբ գլխուղեղից դեպի ձախ ձեռքը. դա կոչվում է այսպես ասած «կողոպուտի ախտանիշ»

-բրախիոցեֆալ զարկերակների ախտահարման սխեմատիկ պատկեր

/նկար 1.-բրախիոցեֆալ զարկերակների ախտահարման սխեմատիկ պատկեր. աջ ԵԶ-ի 40%, ՆՔԶ-ի 40%, ձախ ՆՔԶ-ի 65-70% ստենոզ, ենթաանրակային զարկերակի առաջին սեգմենտի օկլյուզիա ձախ ողնաշարային զարկերակով «կողոպուտի ախտանիշով»/:

Այսպիսով հայտնաբերվել է լուրջ ախտահարում ոչ միայն աորտազստային կոնքային սեգմենտում, այլ նաև գլխուղեղի արյան շրջանառության մեջ: Ելնելով պացիենտի վիճակից՝ անոթային և լազերային վիրաբուժության ծառայության ղեկավար, բ.գ.թ. Ա.Ս. Բադալյանի կողմից որոշում կայացվեց անցկացնել փուլային երկու միջամտություն բրախիոցեֆալ ավազանի վրա: 23.05.2017թ. կատարվեց ձախ քներակի կարոտիդ էնդարտերեկտոմիա և միաժամանակ քներակա-ենթաանրակային շունտավորում: Վիրահատությունն ամբողջովին անց էր կացվում ներքին շունտի պաշտպանության ներքո անոթների սեղման բոլոր փուլերում՝ ինսուլտից խուսափելու համար՝ սեփական տակտիկան կիրառելով:

Գլխուղեղի պաշտպանության մեթոդիկա:

/նկար 2.-Գլխուղեղի պաշտպանության մեթոդիկա:

Տեղադրվել է ներքին շունտ՝ Le Maitre Pruitt-Innahara: Պրոքսիմալ ծայրը տեղադրվել է պրոթեզով անաստոմոզից ներքև, քներակա-ենթաանրակային շունտավորումն ավարտելուց հետո տեղափոխվել է դեպի վեր ենթաանրակային զարկերակով արյան հոսքի վերականգնումով/:

Երկու շաբաթ հետո անցկացվեց երկրորդ վիրահատությունը՝ աորտա-կոնքային բիֆուրկացիոն շունտավորում:

Վիրահատական դաշտը միջամտության սկզբում

Նկար-3

Առանձնացվել և բռնակների վրա են վերցվել ներգրավված անոթները:

Ներքին շունտը զարկերակում տեղադրելուց առաջ,

Նկար-4

Ներքին շունտը զարկերակում տեղադրելուց առաջ, ցուցադրված է զարկերակի պրոյեկցիայում. պրոքսիմալ բալոնը կտեղադրվի անաստոմոզից ներքև:

Քներակը բացված է, տեղադրված է ներքին շունտ, դաշտը պատրաստ է քներակա-ենթաանրակային շունտավորմանը:

Նկար-5

Քներակը բացված է, տեղադրված է ներքին շունտ, դաշտը պատրաստ է քներակա-ենթաանրակային շունտավորմանը:

 Վերքի վերջնական տեսքը

Նկար-6

Վերքի վերջնական տեսքը

Հետագայում, 14.06.2017թ., կատարվել է երկրորդ վիրահատությունը՝ աորտա-ազդրային բիֆուրկացիոն շունտավորում:

Աորտա-ազդրային պրոթեզի աորտային /վերին/ ծայր

Նկար-7

Աորտա-ազդրային պրոթեզի աորտային /վերին/ ծայր

Աորտա-ազդրային պրոթեզի կոնքային /ներքին/ ծայրեր Աորտա-ազդրային պրոթեզի կոնքային /ներքին/ ծայրեր

Նկար-8,9

Աորտա-ազդրային պրոթեզի կոնքային /ներքին/ ծայրեր

Երկու միջամտություններն էլ անցան առանց ծանր բարդությունների, կրկնակի հետազոտությունը հաստատեց լիարժեք հեմոդինամիկ արդյունքը: Վիրահատությունից հետո ձեռքերի զարկերակային ճնշման տարբերությունը կազմում էր ընդունելի ցուցանիշներ /5-10 մմ սնդ.սյուն/, պացիենտն ի վիճակի է քայլել ավելի քան 500 մետր:

+374 10 47 11 00
QR
Price list QR