Վեդի քաղաքի բնակիչ 20 տարեկան հղի Գ. Ս.-ն հաշվառված է եղել ք. Վեդու կանանց կոնսուլտացիայում 16-շաբաթական առաջին հղիություն ախտորոշմամբ:
19.03.16թ. գիշերը հղիի փորի ներքևի մասում ցավեր են սկսվել, ունեցել է գիտակցության կորուստ: Նրան հասցրել են Վեդի քաղաքի ծննդատուն, որտեղ ցույց տալով առաջին բուժօգնություն՝ շտապօգնության մեքենայով տեղափոխել են §Էրեբունի¦ ԲԿ-ի ՎԻԹԲ (վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք) ծայրահեղ ծանր վիճակում:
19.03.16թ. անցկացված փոքր կոնքի ՈւՁՀ-ից և կլինիկա-լաբորատոր հետազոտություններից հետո ախտորոշվել է 16-շաբաթական արտաարգանդային հղիություն, սուր որովայն, ներքին արյունահոսություն, III0-ի հեմոռագիկ շոկ: Հիվանդն անհապաղ վիրահատվեց ծննդատան ղեկավար, մանկաբարձ-գինեկոլոգ բ.գ.թ. Ա. Պ. Պողոսյանի, §Էրեբունիի¦ ծննդատան գինեկոլոգ-մանկաբարձներ Տ. Ա. Հովհաննիսյանի և Ա. Գ. Սահակյանի կողմից:
Վիրահատական միջամտության ընթացքում անցկացվել է որովայնի խոռոչի զննում. նկատվել է ներքին արյունահոսություն (մոտ 2,5լ արյուն), հայտնաբերվել է նաև հղիության 15-շաբաթականին համապատասխան պտուղը ընկերքով: Բացահայտվել է նաև արգանդի զարգացման անոմալիա՝ ձախ կողմում լրացուցիչ փող, որում զարգանում էր հղիությունը: Տվյալ անոմալիան հայտնաբերված չի եղել ՈւՁՀ նախորդ հետազոտությունների ընթացքում: Փողը պատռվել է, որի հետևանքով պտուղը ընկերքով հայտնվել է որովայնի խոռոչում:
Լրացուցիչ փողը հեռացվել է, արգանդի ամբողջականությունը վերականգնվել է: Կատարվել է նաև հիվանդի արյան փոխներարկում:
Հետվիրահատական շրջանը սահուն է ընթացել: Հիվանդը դուրս է գրվել և լինելու է ամբուլատոր հսկողության տակ: Բժշկական պրակտիկայում նման բարդագույն դեպքեր պատահում են 1 : 100 000 հարաբերությամբ: