«Էրեբունի» ԲԿ ծննդատանը ներդրվել է կոնքազդրային հոդի դիսպլազիայի սկրինինգային ծրագիր: Կոնքազդրային հոդերի դիսպլազիան բնածին է ՝ պայմանավորված կոնքի ոչ ճիշտ զարգացումով և կարող է առաջացնել ազդրի գլխիկի հոդախախտ: Նման խնդիր հանդիպում է 1000 նորածնից 6-7 մոտ և պահանջում է մասնագիտական միջամտություն: Վաղ սոնոգրաֆիկ հետազոտությունն անհրաժեշտություն է, քանի որ ուշ հայտնաբեման դեպքում կարող է գրանցվել հաշմանդամութուն: Ի դեպ, արդեն ուշացած է համարվում կյանքի երրորդ ամսից հետո ախտորոշված հոդախախտը: Կոնքազդրային հոդի հոդախախտի վաղ հայտնաբերման նկատակով «Էրեբունի» ԲԿ-ն ձեռք է բերել վերջին սերնդի ուլտրաձայնային շարժական սարք, որով կատարվում է բոլոր նորածինների սկրինինգային հետազոտությունը: Սոնոգրաֆիկ հետազոտությունն ունի մի շարք առավելություններ՝ բացարձակ ճշգրություն, հակացուցումների բացակայություն, անվտանգություն:
Հայաստանում տարեկան 20 երեխա կոնքազդրային հոդի հոդախախտի հետևանքով դառնում է հաշմանդամ: Սկրինինգային այս ծրագրի շրջանակում «Էրեբունի» ԲԿ ծննդատան նեոնատոլոգները հատուկ վերապատրաստում են անցել՝ ՀՀ առողջապահության նախարարության և «Ջինիշյան հիշատակի հիմնադրամ»-ի հետ համագործակցության արդյուքնում: