Հղիների համար կարևոր այս թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ կանանց առողջության կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Անի Ահարոնյանը:
Տոքսիկոզը առաջանում է հղիության առաջին եռամսյակում, պտղաձվի զարգացման և կնոջ օրգանիզմում տեղի ունեցող մի շարք հորմոնալ, նյութափոխանակության և նյարդահուզական փոփոխություններ արդյունքում:
Տոքսիկոզն արտահայտվում է սրտխառնոցի և փսխման տեսքով: Թեև հղիների 50-70 տոկոսի մոտ առաջանում են նման երևույթներ, սակայն միայն 8-10 տոկոսի դեպքում է անհրաժեշտ բուժումը: