Մեկ տարի առաջ լսած ախտորոշումը դատավճռի նման էր, սակայն այսօր նա հետևում է թողել դժվարություննրի հիմնական մասը՝ վստահ, որ կրծքագեղձի քաղցկեղն իր համար արդեն անլուծելի խնդիր չէ: Թեև կինը չցանկացավ հրապարակել անունը, բաց ցուցադրել դեմքը, սակայն վստահ է, որ հենց իր պատմությունը կարող է շատ ու շատ կանանց կյանքի հույս տալ: Այս դեպքը «Էրեբունի» ԲԿ կրծքագեղձի վիրաբուծության ծառայության հերթական հաջողություն է, հաջողության հերթական պատմությունը: