Loading

Պոկված վերջույթի բարդագույն ռեպլանտացիայի

16.08.2017

Պոկված վերջույթի բարդագույն ռեպլանտացիայի
Պոկված վերջույթի բարդագույն ռեպլանտացիայի

03. 07. 2017-ին Էրեբունի ԲԿ է ընդունվել ծնված 1975թ. Ա.Ա-ն ` աջ դաստակի ամբողջական տրավմատիկ ամպուտացիայով (դաստակը մնացել էր պտտվող մեխանիզմի թիակների տակ): Պոկված էին բոլոր ջլերը մկանների միացման տեղից, պատռված էր դաստակային հոդը , և պոկված էին ձեռքը սնուցող բոլոր անոթներն ու նյարդերը:

Ընդունման պահից րոպեները հաշված էին, քանի որ հյուսվածքների վերակենդանացումը , հատկապես շոգ եղանակին, խիստ սահմանափակ են:

Կարճատև , բայց շատ կարևոր նախապատրաստական փուլից հետո ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում, հիվանդը տեղափոխվեց վիրահատարան: Միկրովիրաբուժության և պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար բ.գ.թ. Ա.Ռ. Հովհաննիսյանի ,միկրովիրաբույժների և օրթոպեդների երկու թիմի մասնակցությամբ կատարվեց պոկված վերջույթի ռեպլանտացիայի (վերականգնման) բարդագույն վիրահատություն , որը տևեց մոտ 5 ժամ: Բարդությունը կայանում էր նրանում, որ հատվածական մեխանիզմով ամպուտացման դեպքում , հյուսվածքները վնասվում են բավականին մեծ երկայնքով , իսկ վերականգնելն անհրաժեշտ է առողջ հյուսվածքների մակարդակի վրա :

Վիրահատության վերջում հնարավոր դարձավ լիովին վերականգնել պոկված դաստակի արյան շրջանառությունը: Հիվանդը տեղափոխվել է պլաստիկ և միկրովիրաբուժության բաժանմունք , և ներկայումս անցնում է վերականգնման կուրս:

Պոկված վերջույթների վերականգնման վիրահատությունները բազմիցս կատարվել են Էրեբունի ԲԿ-ի մասնագետների կողմից, սակայն նրանցից յուրաքանչյուրը յուրահատուկ է իր տեսակի մեջ: https://erebunimed.com/rus/news.more/242

Բարձր բժշկական տեխնոլոգիաների զարգացումն ու պահպանումը, որին էլ վերաբերում է հենց այս վիրահատությունը , Էրեբունի ԲԿ-ի գործունեության գլխավոր ուղղություններից մեկն է :

+374 10 47 11 00
QR
Price list QR