«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է հերթական բարդ վիրահատությունը: Լյարդի վրա գոյացած էխինակոկային գիգանտ թարախային բուշտը հեռացվել է՝ լապարոսկոպիկ եղանակով: 27-ամյա երիտասարդը տեւական ժամանակ գանգատվում էր որովայնի ցավերից, սրտխառնոցից, առկա էր քրոնիկ ինտոքսիկացիա: Այս ամենը կյանքի հետ անհամատեղելի էր դառնում, եթե ճիշտ ժամանակին չկարատվեր վիրահատությունը: «Էրեբունի» ԲԿ ընդհանուր եւ կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արա Վարդանյանն իր թիմի հետ վիրահատությունը սկսել ու ավարտել է լապարոսկոպիկ եղանակով:
Մինչ այժմ նման դեպքերում կիրառվում էր բաց վիրահատության տարբերակը: Հիվանդն արդեն դուրս է գրվել, առողջական խնդիրներ այլեւս չկան: