17 տարվա ընթացքում ավելի քան 150 երեխա լսում է՝ «Էրեբունի» ԲԿ-ում իրականացվող կարևոր ծրագրի շնորհիվ: Կոխլեար իմպլանտացիայի ծրագիրը նախատեսված է այն երեխաների համար, որոնց ախտորոշված է 4-րդ աստիճանի ծանրալսություն: 2004 թվականին Հայաստանում մեկնարկեց այս ծրագիրը՝ Հայկական բժշկական միջազգային հիմնադրամի ղեկավար Սալբի Ագարակյանի «Էրեբունի»բժշկական կենտրոնի ղեկավարության և UCLA համալսարանական կլինիկայի պրոֆեսոր Ակիրա Իշիյամայի համատեղ ջանքերով: