Քաղցկեղը՝ դա 200-ից ավելի տարբեր հիվանությունների անվանում է, որոնցից յուրաքանչյուրը կարող է ի հայտ գալ և ընթանալ տարբեր ձևերով, այնպես որ նույնիսկ միևնույն ուռուցքի ժամանակ կիրառվում են տարբեր բուժման մեթոդներ: Այս ամենը վերլուծելու համար, հանգիստ և բազմակողմանի քննարկելու հիվանդության ընթացքը և բուժումը , անհրաժեշտ են հարակից կլինիկական ուղղություններով բժիշկների հանդիպումներ:
Tumor Board-ը ՝ դա հարակից կլինիկական ուղղություններով բժիշկների կանոնավոր հանդիպումներ են, որտեղ քննարկվում են ուռուցքային հիվանդների բուժման ռազմավարությունը բարդ իրավիճակներում: Չնայած հիվանդին բուժում է մեկ բժիշկ օնկոլոգ, իրականում բուժման պլանը հանդիսանում է բազմապրոֆիլ մասնագետների աշխատանքի արդյունքը:
Tumor Board-ի նիստերին հրավիրվում են բժիշկներ, որոնք մասնագիտացված են ճառագայթային և լաբորատոր ախտորոշման բնագավառում, էնդոսկոպիայի, վիրաբուժության, ուռուցքաբանության, ճառագայթային թերապիայի, պատոմորֆոլոգիայի և այլն, կախված նրանից, թե ինչ խնդիր է դրվել ընդհանուր քննարման: Այս նիստերը համախմբում են բազմաթիվ բժիշկների փորձը և յուրահատուկ տեսակետները, որոնք ոչ միայն օգնում են բարձրացնել ուռուցքային հիվանդներին ցուցաբերած բուժօգնության որակը, այլ հանդիսանում է որպես ուսուցողական միջոցառում բժիշկների համար:
Նաիրի ԲԿ-ում tumor-board-ի՝ բժիշկների խորհրդի անցկացումը դարձել է սովորական: Մուլտիդիսցիպլինար օնկոգինեկալոգիայի մասնագետների խումբը ամեն շաբաթ անց է կացնում օնլայն կոնսիլիումներ, հիվանդանոցի առաջատար բժիշկների ակտիվ մասնակցությամբ՝ Լ.Գ.Բադալյան -քիմիաթերապևտ, Ա.Վ. Ստեփանյան և Գ.Ա. Գալստյան, Ժ.Ա. Մալաքյան – օնկովիրաբույժ և օնկոգինեկոլոգ, Ա.Ս. Գալումյան - վիրաբույժ, ինտերվենցիոն ռադիոլոգ, Ա.Կ. Վասիլյան, Կ.Ս. Գալումյան- ռադիոլոգներ և այլ հիվանդանոցների մասնագետների աջակցությամբ, մասնավորապես ՝ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռոցքաբանության ազգային կենտրոնը, ի դեմս ռադիոլոգիայի ամբիոնի դոցենտ Ներսես Արամյանի: Կոնֆերանսի մասնակիցները ժամանակակից շփման միջոցներով (skype և այլ) ճառագայթային ախտորոշման մասնագետների հետ միասին հնարավորություն ունեին գնահատել ուռուցքային պրոցեսի տարածման աստիճանը, զուգադրել այն կլինիկական դրսևորոմներով, ճշտել հետաքրքրող մանրամասները: Կողմերը ինտերակտիվ քննարկեցին ռենտգեն, ՈւՁՀ և ԿՏ հետազոտությունները:
Քննարման ընթացքում շոշափվեցին գինեկոլոգիայի շրջանում տարբեր ուռուցքային ախտանիշներով կանանց հիվանդությունների պատմությունները: Քննարկվում է ճիշտ բուժման տակտիկայի ընտրությունը յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ : Կարևոր է հաշվի առնել տարբեր մասնագետների կարծիքներ՝ կոնսերվատիվ, վիրաբուժական, ճառագայթային կամ քիմիաթերապեվտիկ բուժման տակտիկան որոշելու ժամանակ: Արդյունքում, ամեն հիվանդին ցուցաբերվում է հատուկ մոտեցում՝ հաշվի առնելով օրգանիզմի առանձնահատկությունները, տարիքը, հիվանդության տարածման աստիճանը: Ցուցաբերվում է հատուկ հոգեբանական մոտեցում, որը հիմնական մեթոդ է հանդիսանում ուռուցքային հիվանդությունների ժամանակ:
«Մեր կոնֆերանսի սրահում սեղանը կլորաձև է: Եվ գլխավոր բազկաթոռին, ոչ ոք չի նստում: Իսկ դա նշանակում է,որ մենք բոլորս տվյալ խորհրդի հավասարազոր անդամներ ենք, և կողքի ենք դնում բոլոր ամբիցիաները, երբ հարցը վերաբերում է հիվանդի կյանքին»,- միաձայն ասացին tumor-board-ի բոլոր մասնակիցները:
Հեռուստաբժշկությունը ամբողջ աշխարհում թափ է առնում: Հայաստանը ևս այդ բնագավառը ակտիվ զարգացնում է առողջապահական ոլորտում, իսկ Նաիրի ԲԿ-ի տեխնիկական հագեցվածությունը, բժիշկների պրոֆեսիոնալիզմը ռադիոլոգիայի, ուռուցքաբանության քիմիաթերապիայի և վիրաբուժության ոլորտներում թույլ է տալիս վստահաբար փաստել, որ հիվանդը , որը բախվել է այդ չարաբաստիկ հիվանդությանը այլևս կարիք չունի դիմել արտասահմանյան բուժհաստատությունների: Նա վստհաբար դիմում է մեր մասնագետներին, ում փորձը ոչինչով չի զիջում վերը նշված բուժհաստատությունների մասնագետներին: