«Էրեբունի» ԲԿ-ում միգրենի վիրահաության ենթարկված բոլոր հիվանդներն արդեն մոռացել են գլխացավերի մասին: Արդեն մեկ տարի է՝ «Էրեբունի » ԲԿ պարանոցային անոթների և կաթվածի կանխարգելման ծառայությունում կատարվում է միգրենի վիրահատություն: Այն իրականացնում է պարանոցային անոթների և կաթվածի կանխարգելման ծառայության ղեկավար, անոթային վիրաբույժ Մեսրոպ Շատախյանը: Մեկ տարվա ընթացքում վիրահատվել է ավելի քան 40 հիվանդ, որոնց բոլորի մոտ վիրահատությունն ավարտվել է դրական ելքով: Աշխարհում այս մեթոդը կիրրառվում է արդեն 20 տարի: Վիրահատությունն իրականացվում է պարանոցի ու աչքերի շրջանում կտրվածներով, իսկ հաջորդ օրը հիվանդը գնում է տուն՝ առանց գլխացավերի։ Վիրահատությունից առաջ չափազանց կարեւոր է ճիշտ ախտորոշումը: