1957թ. ծնված քաղաքացի Ա Վ-ն 21.06.2016թ. տեղափոխվեց ԷԲԿ վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Դժբախտ պատահարի հետևանքով քաղաքացու որովայն ներթափանցել էր մետաղյա ձող և նա ստացել էր որովայնի թափանցող վնասվածք: Քաղաքացուն ցուցաբերվեց անհրաժեշտ բուժ օգնություն, այնուհետև անհապաղ տեղափոխվեց վիրահատարան:
Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի ավագ վիրաբույժ Ս. Սաարյանի գլխավորությամբ իրականացվեց որովայնի խոռոչից մետաղյա ձողի դուրս բերման բացառիկ վիրահատությունը; միջային լապարատոմիա, որովայնի օրգանների ռեվիզիա, մետաղյա ձողի հեռացում, վնասված բարակ աղիները և միջընդերքը վերականգնվեցին կարելու միջոցով: Կատարվեց վերքերի առաջնային վիրաբուժական մշակում, վնասված մկանների և որովայնի առաջնային պատի փակեղի ամբողջականության վերականգնում, վերքերի դրենավորում: Վիրահատությունը անցավ սահուն: Հիվանդի վիճակը գնահատվում է կայուն :
Որովայնի թափանցող վնասվածքները դասվում են կյանքի համար վտանգավոր վնասվածքների շարքին: Շնորհիվ ԲԿ Էրեբունի մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմի և թիմային աշխատանքի, հաջողվել է փրկել ոչ միայն հիվանդի կյանքը, այլ նաև խուսափել մի շարք ներ- և հետվիրահատական բարդություններից: