Հիստերոսկոպիան՝ արգանդի խոռոչի նվազագույն ինվազիվ հետազոտման մեթոդ է, որը կատարվում է հիստերոսկոպի օգնությամբ և, անհրաժեշտության դեպքում, հաջորդվում ախտորոշիչ և վիրաբուժական մանիպուլյացիաներով: Հիստերոսկոպիան թույլ է տալիս հայտնաբերել և վերացնել ներարգանդային պաթոլոգիաները, օտարածին մարմինները, անել հյուսվածքի բիոպսիա, հեռացնել էնդոմետրիումի պոլիպները: Հետազոտման ընթացքում կատարվում են վիրաբուժական պրոցեդուրաներ անպտղության արգանդային պատճառները վերացնելու համար՝ էնդոմետրիալ պոլիպներ, սուբմուկոզ միոմատիկ հանգույցներ, էնդոմետրիումի գերաճային օջախներ, ներարգանդային կպումներ և միջնապատեր: Հնարավոր է նաև արգանդափողերի ռեկանալիզացիա և լորձաթաղանթի զննում մինչև անգամ ֆիմբրիալ բաժին: Ախտորոշիչ պրոցեդուրայի ցուցումներն են՝
• արգանդի մարմնի ներքին էնդոմետրիոզի, միոմայի լորձաթաղանթային հանգույցի, արգանդի խոռոչի սերտաճման, պտղային ձվաբջիջի մնացորդների, էնդոմետրիումի և արգանդի վզիկի քաղցկեղի, էնդոմեթրիումի պաթոլոգիայի, աբորտի կամ ախտորոշիչ կտրվածքի ժամանակ արգանդի պատերի ձևափոխման կասկածները
• արգանդի արատների զարգացման կասկածներ
• դաշտանային ցիկլի խանգարում
• արգանդի անոմալ զարգացում
• հետմենոպաուզային արյունահոսություն
• անպտղություն
• արգանդի խոռոչի կոնտրոլ հետազոտություն արգանդի վիրահատությունից հետո, վիժման դեպքում, հորմոնալ բուժում ստանալուց հետո։
Վիրաբուժական պրոցեդուրաների ցուցումներն են՝
• արգանդի ենթալորձաթաղանթային միոմա
• ներարգանդային միջնապատ
• ներարգանդային սինեխիա (կպում)
• էնդոմետրիումի պոլիպ
• էնդոմետրիումի հիպերպլազիա;
• ներարգանդային հակաբեղմնավորիչների մնացորդների հեռացում;
Լապարասկոպիան գինեկոլոգիայում.
Լապարոսկոպիան ախտորոշման անցկացման և վիրաբուժական միջամտության նվազագույն ինվազիվ մեթոդ է: Այն կատարվում է որովայնային խոռոչից դեպի փոքր կոնքի օրգաններ ներթափանցման միջոցով, մի քանի փոքր անցքի օգնությամբ, որոնց միջով մտցվում են մանիպուլյատոր-գործիքներ: Դրանք հագեցված են միկրոգործիքներով, լուսային սարքերով և միկրոտեսախցիկներով, որոնք թույլ են տալիս անցկացնել վիրահատություններ տեսողական, վիզուալ հսկողությամբ՝ չկատարելով մեծ կտրվածքներ, ինչը նվազեցնում է հետվիրահատական բարդությունների վտանգը, նվազագույնի հասցնում հյուսվածքների վիրահատական վնասվածքները և կրճատում վերականգնողական շրջանի տևողությունը: Լապորոսկոպիան նույնպես լայնորեն կիրառվում է գինեկոլոգիայում.
• անհայտ պատճառով անպտղության դեպքում, որը մանրամասնորեն չի բացահայտվել ոչ ինվազիվ հետազոտության ժամանակ
• անպտղության դեպքում՝ անարդյունավետ հորմոնալ թերապիայի ժամանակ
• ձվարանների վիրահատությունների ժամանակ (սկլերոկիստոզ, ձվարանների կիստաներ, ձվարանների քաղցկեղ)
• էնդոմետրիոզի կասկածների դեպքում, կպումային հիվանդություններ
• կոնքային քրոնիկ ցավերի դեպքում
• արգանդի, ձվարանների, փոքր կոնքի խոռոչի էնդոմետրիոզի դեպքում
• արգանդի միոմատոզի ժամանակ
• արգանդափողերի կապման, արտարգանդային հղիության, փողերի պատռման դեպքում
• ներքին արյունահոսության, ձվարանի ապոպլեկսիայի, ձվարանների ոլորում
• Փոքր կոնքի օրգանների հետազոտության ժամանակ։
Էրեբունի ԲԿ-ում նման վիրահատություններ արդեն վաղուց են կատարվում: Դրանք ունեն բավականին լայն կիրառում և իրականացվում են փորձառու մասնագետների կողմից, ինչը թույլ է տալիս հիվանդներին ամենակարճ ժամկետներում վերադառնալ իրենց նորմալ և առողջ ապրելակերպին: